🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 11

2021-10-15 14:19:28
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 30!!!

Կարճաժամկետ կրթաթոշակ` Գետտինգենի համալսարանում ( Գերմանիա) ուսանելու համար!!!

Gottingen-ի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Emergency Grants կրթաթոշակները։
Կրթաթոշակը փոխհատուցում է կեցության ծախսերը։


Այն կարճաժամկետ աջակցման կրթաթոշակներ են` տեւողությունը մինչեւ վեց ամիս ։

Մանրամասները` https://www.uni-goettingen.de/en/516678.html
799 views11:19
Open / Comment
2021-10-15 13:41:32 Վերջնաժամկետը հոկտեմբերի 25!!!

Ընտրական երկօրյա անվճար #դպրոց!!!

Եթե ուզում ես նոր գիտելիքներ ձեռք բերել ընտրական գործընթացների մասին, ծանոթանալ միջազգային փորձին և ընտրությունների միջոցով ազդել քո համայնքի կառավարման մարմինների՝ ավագանու և համայնքի ղեկավարի գործունեության վրա, ապա լավագույն միջոցն ընտրական երկօրյա դպրոցին մասնակցելն է, որը տեղի է ունենալու հետևյալ ժամանակացույցով՝
ք․ Արմավիր, հոկտեմբեր 31-նոյեմբեր 1
ք․ Ծաղկաձոր, նոյեմբեր 5-6
ք․ Ծաղկաձոր, նոյեմբեր 7-8
ք․ Ամբերդ, նոյեմբեր 12-13
ք․ Ամբերդ, նոյեմբեր 14-15
ք․ Վանաձոր, հոկտեմբեր 29-30
ք․ Վանաձոր, հոկտեմբեր 31-նոյեմբեր 1
ք․ Գյումրի, նոյեմբեր 5-6
ք․ Դիլիջան, նոյեմբեր 7-8
ք․ Ջերմուկ, նոյեմբեր 12-13

Մասնակիցների գիշերակացի, սննդի և տրանսպորտի ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Օնլայն հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdmZt_91q544WQ2V8I7RdP-U-HE6bC3lPdYcgTH_RD6bYgUMQ/viewform
789 views10:41
Open / Comment
2021-10-15 01:43:53
Վերջնաժամկետը հոկտեմբերի 19!!!

«Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» հեքըթոն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 22- 24!!!


Ժյուրիի կողմից կխրախուսվեն այն ինժեներական լուծումները, որոնք կնպաստեն ավանդական արդյունաբերության, այդ թվումգյուղատնտեսության, ջրի և էներգախնայողության, զբոսաշրջության, տեքստիլի և այլ ուղղությունների արդիականացմանը։

Ընտրված թիմերը կմասնակցեն հիբրիդային (առցանց/անցանց) հեքըթոնին և կցուցադրեն իրենց նախատիպերը Demo Event-ի ընթացքում:

Հաղթողների համար նախատեսված են դրամական մրցանակներ։


Օնլայն հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc6186kRT9fxKO6Cjd9aoVmzCosd9QgKt3lovAjY0Cc_vnssw/viewform
868 viewsedited  22:43
Open / Comment
2021-10-15 01:33:54
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 20!!!


«Երիտասարդ կանայք հանուն համայնքների զարգացման» խորագրով անվճար
#դասընթաց Ծաղկաձորում` նոյեմբերի 18- 22!!!

Ծրագիրը նպատակ ունի ներգրավել երիտասարդ կանանց քաղաքական որոշումներ կայացնելու պրոցեսում, ներկայացնել նրանց հնարավոր հարթակները և տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ և մեխանիզմներ իրենց համայնքում փոփոխություններ կատարելու համար։

Դասընթացի ավարտին ընտրված մասնակիցներին տրվելու է ֆինանսական աջակցություն՝ իրենց մարզում հանդիպում կազմակերպելու համար:

Կեցությունն ու ճանապարհածախսը ապահովում է կազմակերպությունը (հյուրանոցի մասին լրացուցիչ կտեղեկացնեն մասնակիցներին):



Օնլայն հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScdkP2gTT_wuo6-5ZtWi-0xi2mDHjtwZYZznynl0WPsavZP8Q/viewform

Դասընթացը կազմակերպվում է Youth for Change ՀԿ-ի կողմից` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
808 views22:33
Open / Comment
2021-10-15 01:22:26
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 1!!!

Կրթաթոշակ` Համբուրգի համալսարանում ( Գերմանիա) ուսանելու համար!!!

Համբուրգի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ, որպեսզի աջակցի նրանց ստանալ բարձրագույն կրթություն այնտեղ։

Առաջարկվող կրթաթոշակը կազմում է ամսական 200-750 եվրո։
Կրթաթոշակը տրամադրվում է վեց ամսվա համար` երկարաձգելու հնարավորությամբ։


Մանրամասները` https://www.uni-hamburg.de/en/internationales/studieren-an-der-uhh/finanzierung-des-studiums/examensstipendien.html
794 views22:22
Open / Comment
2021-10-14 17:28:49
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 25!!!

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերից 18-45 տարեկան անձանց համար ՏՏ հմտությունների զարգացման անվճար #ծրագիր!!!

Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը իրականացնում է ՏՏ հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-45 տարեկան բնակչության համար: Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Ծրագիրը տևելու է 6-8 ամիս: Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate Group Companies, Digital Pomegranate, Luseen Technologies):

Մանրամասները` https://www.jinishian.org/hy/announcement-IT-skill-enrichment-of-young-people-arm
915 views14:28
Open / Comment
2021-10-13 17:05:02 Վերջնաժամկետը հոկտեմբերի 18!!!

Մերձավոր արևելքի երկրներից հայրենադարձված, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղահանված անձանց համար բիզնես դրամաշնորհ!!!

Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ Մերձավոր արևելքի երկրներից /Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան/ հայրենադարձված, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղահանված անձանց համար, որոնք պլանավորում են իրենց բիզնեսը հիմնել կամ զարգացնել Հայաստանում:

Մրցույթի արդյունքում ընտրված յուրաքանչյուր գաղափարի համար կտրամադրվի 1,200,000, (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որի մինչև 50%-ը կտրամադրվի որպես անտոկոս փոխառություն, իսկ 50%-ը՝ դրամաշնորհի տեսքով: Աջակցությունը կտրամադրվի գործիքների, սարքավորումների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։

Մասնակցության չափանիշները
Անձը և կեցությունը հաստատող փաստաթուղթ
Առկայության դեպքում՝ պատրաստի բիզնես ծրագիր (կամ կարող եք հայտը ներբեռնել այստեղից ՝ https://easyupload.io/hei109
Դիմումները ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը
ՀՕՖ-ի գրասենյակ, Երևան, Խորենացի 22 ( Հեռ․՝ 060 526660 (ներքին համարը՝ 119)); կամ ուղարկել erik.baghdasaryan@far.am և anna.sargsyan@far.amէլ․ հասցեներին։
978 views14:05
Open / Comment
2021-10-13 17:00:00 #գործԿա Telcell-ում!!!


Project Manager ➟https://staff.am/en/project-manager-610
Mid/Senior Node.js Backend Developer https://staff.am/en/midsir-nodejs-backend-developer
Mid/Senior Full-stack Developer ➟https://staff.am/en/midsenior-full-stack-developer-5
Content Manager ➟ https://staff.am/en/content-manager-75
Android Developer ➟ https://staff.am/en/android-developer-499
826 views14:00
Open / Comment
2021-10-13 16:51:51
Վերջնաժամկետը հոկտեմբերի 31!!!

Ժողովրդավարության երիտասարդական ակումբ!!!

«Ռեստարտ» հիմնադրամը, կարևորելով ՀՀ-ում ժողովրդավարացմանն ուղղված գործընթացները և այդ գործընթացներում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը, մեկնարկում է «Ժողովրդավարության երիտասարդական ակումբ» ծրագրիը, որի շրջանակներում իրականացվելու է դասընթացների շարք ժողովրդավարության և վերջինիս հիմնական բաղադրիչների թեմաներով։

Դասընթացներին հաջորդելու է ակումբի ձևավորումը, որի նպատակն է ստեղծել այնպիսի երիտասարդական հարթակ, որը կմշակի և կիրականացնի ՀՀ-ում ժողովրդավարության խթանմանն ուղղված ծրագրեր։

Ծրագրին կարող են մասնակցել Երեւանից եւ մարզերից, հումանիտար բնագավառում 1-ից բարձր կուրսերում սովորող ուսանողները կամ բուհ ավարտած անձիք։

Օնլայն հայտը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdw_pBUmSaZQNP9am2po5TWj2PbGmy2Eo3geiQSI_BGJYCwbA/viewform
833 viewsedited  13:51
Open / Comment
2021-10-13 16:40:46
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 19!!!

Ագրոլրագրության դասավանդման մեկօրյա դասընթաց Երևանում` հոկտեմբերի 22-ին!!!

Հոկտեմբերի 22-ին Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են ագրոլրագրության դասավանդման մեկօրյա դասընթաց՝ լրագրողների, դասախոսների և փորձագետների համար։

Մասնակիցները կծանոթանան ագրոլրագրության ուսումնական ծրագրին, որն այժմ դասավանդվում է Վրաստանի մի քանի բուհերում։ Նրանք առաջարկում են տեղայնացնել այս ծրագիրը Հայաստանում և ստեղծել ագրոլրագրության խորացված դասընթաց հայաստանյան ուսումնական հաստատությունների համար։

Մանրամասները` https://mediainitiatives.am/agricultural-journalism-training/
781 views13:40
Open / Comment