Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 8

2021-10-25 13:05:11
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

Հետազոտական կրթաթոշակ Լեհաստանում!!!

Polish Institute of Advanced Studies-ը (PIASt) առաջարկում է կրթաթոշակ` հումանիտար եւ սոցիալական գիտությունների բնագավառներում հետազոտական նախագծեր իրականացնելու համար։
Ծրագրի տեւողությունը 5, կամ 10 ամիս (հոկտեմբեր (2022)- մարտ (2023):
Հիմնականում ծրագրին հրավիրվում են մասնակցելու սոցիալ- հումանիտար գիտությունների բնագավառներում PhD աստիճան ունեցող եւ աշխատանքային փորձառությամբ գիտնականներ, բայց կարող են դիմել նաեւ բնական եւ ճշգրիտ գիտություններից։

Առաջարկվող կրթաթոշակը փոխհատուցում է ճանապարհածախսը, կեցությունը եւ տրամադրում 2-3 հազար եվրո ֆինանսավորում։

Մանրամասները` https://piast.pan.pl/index.php?option=com_content&view=category&layout=theme3093:category&id=28&Itemid=307&lang=en
417 views10:05
Open / Comment
2021-10-25 00:51:17
Վերջնաժամկետը` նոյեմբերի 15!!!

“Rights for Inclusion” խորագրով #դասընթաց Բուդապեշտում ( Հունգարիա)` փետրվարի 13- 19 (2022)!!

WostAYN-ը կազմակերպում է “Rights for Inclusion” դասընթացը, որն ուղղված է անդամ կազմակերպությունների, սոցիալական իրավունքի բնագավառում, կարողությունների զարգացմանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական Վարչության կողմից։

Հրավիրվում են մասնակցելու Եվրոպայի Խորհրդի երկրներից (այդ թվում ) եւ -ից, -ից ու -ից , 18-30 տարեկան, սոցիալական իրավունքով հետաքրքրված երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական ոլորտի մասնագետներ։

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում են (ճանապարհի, կեցության, վիզայի, ապահովագրության):
Մասնակցության վճարը ` 50 եվրո (այն կարող է փոխհատուցվել ճանապարհածախսի խնայողությունների հաշվին):

Մանրամասները` https://drive.google.com/drive/u/0/mobile/folders/1jz8y4aA_IE0FfbV3opm0gPvyT1xa1hpN?usp=sharing
Օնլայն հայտը` https://docs.google.com/forms/d/1BdUjoJhTBJXpbjmpHhFiTDfW8Fi6f8xCv87r3ikUlWg/viewform
613 views21:51
Open / Comment
2021-10-23 12:03:45
Վերջնաժամկետը նոյեմբերի 28!!!

Համակարգչային եւ հաղորդակցության գիտությունների ամառային #դպրոց Շվեյցարիայում!!!

Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական Ինստիտուտը կազմակերպում է Համակարգչային եւ հաղորդակցության գիտությունների ամենամյա ամառային դպրոցը։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու հետազոտական աշխատանքներում, իրականացնել համակարգչային, կամ նախագծման առաջադրանքներ։
Դպրոցը անցկացվում է 2022 թ.-ի ամռանը , տեւողությունը 3 ամիս ։

Ծրագրին կարող են դիմել համակարգչային գիտությունների, հեռահաղորդակցության, էլեկտրոնային ինժիներիայի բնագավառներից բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներ։

Մասնակիցները կստանան ամսական 1600 Շվեյցարական ֆրանկ կրթաթոշակ եւ ճանապարհածախսի փոխհատուցում (էկոնոմ դասի ավիատոմսերի):


Մանրամասները` https://summer.epfl.ch/
539 viewsedited  09:03
Open / Comment
2021-10-23 11:35:52
Վերջնաժամկետը` հունվարի 17!!!

Կրթաթոշակ` Լունդի համալսարանում ( Շվեդիա) մենեջմենթի թեքումով մագիստրոսական ծրագրով ուսանելու համար!!

Lund-ի համալսարանը ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար առաջարկում է Söderberg Scholarship կրթաթոշակային ծրագիրը` Master's in Management մագիստրոսական ծրագրով ուսանելու համար։

Կրթաթոշակը տրամադրվում է հիմնվելով ակադեմիական առաջադիմության վրա ։
Կրթաթոշակը տրամադրվում է ուսման 2 տարվա համար եւ ամբողջությամբ փոխհատուցում ուսման վճարը։

Մանրամասները` https://www.lusem.lu.se/study/masters/programmes/management/the-soderberg-scholarship
Համալսարանի կողմից առաջարկվող մյուս կրթաթոշակները` https://www.lusem.lu.se/study/masters/scholarships
504 views08:35
Open / Comment
2021-10-22 20:46:18
#Վերջնաժամկետը` փետրվարի 28 (2022)!!!

Միջազգային ուսանողների համար #կրթաթոշակներ Radboud University համալսարանում ( Նիդեռլանդներ) !!!

Կրթաթոշակը տրամադրվում է համալսարանի անգլիալեզու ուսուցմամբ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը ընդգրկում է համալսարանի մի շարք ֆակուլտետի ծրագրերը` սկսած արվեստից մինչեւ բնական եւ սոցիալական գիտություններ։

Կրթաթոշակը ներառում է ուսման, կեցության, վիզայի, բժշկական ապահովագրության ծախսերը։

Կրթաթոշակը տրամադրվում է մագիստրոսական կրթության երկու տարվա համար։

Կարող են դիմել ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, համալսարանի մագիստրոսական անգլիալեզու ծրագրերից մեկով ընդունված, բարձր առաջադիմությամբ ուսանողներ։

Մանրամասները` https://www.ru.nl/english/education/masters-programmes/financial-matters/scholarships-grants/read_more/radboud-encouragement-scholarship/

Համալսարանի կողմից առաջարկվող բոլոր կրթաթոշակները` https://www.ru.nl/english/education/masters/international-and-european-law/vm/scholarships-and-grants/
650 views17:46
Open / Comment
2021-10-22 20:30:03
#Վերջնաժամկետը նոյեմբերի 30!!!

Շումենի անվան #պրակտիկայի ծրագիր Եվրոպական Խորհրդարանում!!!

Եվրոպական Խորհրդարանը առաջարկում է պրակտիկայի մի քանի տարբերակներ խորհրդարանի քարտուղարությունում։
Պրակտիկայի նպատակն է տալ հնարավորություն ծանոթանալու խորհրդարանի գործունեությանը։ Պրակտիկայի տեւողությունը 5 ամիս է։


Կազմակերպիչները տրամադրում են ամսական #կրթաթոշակ։

Կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ԵՄ-ի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին լավ տիրապետող անձինք։

Հայտեր ընդունվում են տարեկան երկու անգամ։

Մանրամասները` https://www.europarl.europa.eu/at-your-service/en/work-with-us/traineeships։
565 viewsedited  17:30
Open / Comment
2021-10-22 20:22:57
#Վերջնաժամկետը՝ փետերվարի 1 (2021)!!!

ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար Holland Scholarship կառավարական #կրթաթոշակային ծրագիր՝ Նիդեռլանդների ԲՈՒՀ-երում բակալավրիատի, կամ մագիստրատրոսական ծրագրերով ուսանելու համար

Կրթաթոշակը տրամադրվում է Նիդեռլանդների կրթության, մշակույթի և գիտության հարցերով Նախարարության և մի շարք հետազոտական համալսարանների կողմից։

Կրթաթոշակը կազմում է տարեկան 5000€ եւ մասնակի փոխհատուցում է միայն ուսման վճարը։

Կրթաթոշակին կարող են դիմել ԵՄ/ ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող, նշյալ համալսարաններում բակալավրի, կամ մագիստրատուրայի ծրագրերում ներառված ուսանողներ։

Մանրամասները՝ https://www.studyinholland.nl/finances/scholarships/highlighted-scholarships/holland-scholarship/holland-scholarship/
572 views17:22
Open / Comment
2021-10-22 20:06:51
Երիտասարդ ստարտափերների համար Thiel Fellowship դրամաշնորհային մրցույթ!!!

PayPal-ի համահիմնադիր եւ Facebook-ում առաջին ներդրողներից Փիթեր Թիլյաի  Thiel  հիմնադրամը պատրաստ է աջակցել այն երիտասարդներին, ովքեր գիտեն ինչպես փոխել աշխարհը դեպի դրականը։
Այն առաջարկում է Thiel Fellowship ծրագիրը մինչեւ 22 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր ունեն հեռանկարային ու նորարարական նախագծերի գաղափարներ եւ ցանկություն ունեն դրանք դարձնել իրականություն։
Պայմաններից մեկն է` դիմորդները պետք է համապատասխանեն «Build new things instead of sitting in classroom» սկզբունքին։

Դրամաշնորհը կազմում է մինչեւ 100 000 $, իսկ տեւողությունը մինչեւ 2 տարի։

Հայտերի ընդունման կոնկրետ ժամանակահատված չկա` հայտերը ընդունվում եւ դիտարկվում են պարբերաբար ։
Տարեկան աջակցվում է ամբողջ աշխարհից 20-30 գաղափարի։

Մանրամասները` http://www.thielfellowship.org/faq/
641 views17:06
Open / Comment
2021-10-22 06:05:33 Վերջնաժամկետը հոկտեմբերի 26!!!

«Թվային փոխակերպում կապ վաղվա հետ» #միջոցառում Երեւանում հոկտեմբերի 28-ին; ժամը 09.30-ին!!!

Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Թվային փոխակերպում կապ վաղվա հետ» միջոցառումը, որը կազմակերպվում է Միջազգային հեռահաղորդակցության Միության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից:

Ինֆորմացիոն դարաշրջանում տեղեկատվությունը դարձել է թանկարժեք ռեսուրսներից մեկը: Թվային փոխակերպումը գտնվում է թե՛ պետությունների, թե՛ մեծ ու փոքր ընկերությունների օրակարգի առաջնահերթ դիրքերում: Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է դեմ առ դեմ կանգնել արդի մարտահրավերներին և դառնալ ավելի ճկուն ու արագաշարժ։

Այդ օրը միասին կբացահայտենք թվային փոխակերպման էությունն ու աշխարհը գրաված թրենդները, միասին կհասկանանք՝ ինչ է նշանակում փոխակերպումը աշխարհում և Հայաստանի համար:

Միջոցառումը բաղկացած է երկու մասից
Առաջին մասը հագեցած կլինի հետաքրքիր ելույթներով և պանելային քննարկումներով, որի ընթացքում կհասկանանք թվային փոխակերպման էությունը անձի, պետության և գլոբալ առումով: Կներկայացվեն էլ. Կառավարման, խելացի քաղաքների և խելացի ենթակառուցվածքների լուծումներ, ինչպես նաև կներկայացվի թվային գիտելիքի զարգացման և լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման կարևորությունը:
Միջոցառման ընթացքում կներկայացվի Հեռահաղորդակցության ոլորտում վերջերս անցկացված թվային գիտելիքների և կարողությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Վայրը՝ Holiday Inn հյուրանոց
Սկիզբը՝ ժամը 9:30
Գրանցման հղումը՝ https://bit.ly/3BWcZcG
746 views03:05
Open / Comment
2021-10-21 18:48:00
Շվեդիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական ծրագրերի հայտերը ընդունվում են հոկտեմբերի 18 (2021)- հունվարի 17 (2022) www.universityadmissions.se հարթակով։

https://www.universityadmissions.se/intl/start

Շվեդիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար Շվեդական Ինստիտուտի կողմից առաջարկվող Global Professionals կրթաթոշակային ծրագրի հայտերը կընդունվեն փետրվարի 10-28 (2022); իսկ ներառված մագիստրոսական ծրագրերը կհրապարակվեն նոյեմբերի 1-ին (2021):

https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-scholarships-for-global-professionals/
463 viewsedited  15:48
Open / Comment