Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 9

2021-10-21 17:39:34
Վերջնաժամկետը` նոյեմբերի 4!!!

«Ignite the Rural Youth» խորագրով Էրազմուս + #դասընթաց Հունգարիայում` դեկտեմբերի 4-12!!!

Ակտիվ գյուղաբնակ երիտասարդական աշխատո՞ղ ես:
18-30 տարեկա՞ն ես:
Ցանկանու՞մ ես զարգացնել հմտություններդ երիտասարդական աշխատանքի ոլորտում:

Երիտասարդական զարգացման կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մասնակիցների կանչ՝ Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում կայանալիք «Ignite the Rural Youth» խորագիրը կրող 7-օրյա միջազգային ծրագրի համար:

Ծրագրի infopack-ը ՝ https://bit.ly/3BYPkZq

Օնլայն հայտը՝ https://bit.ly/3DY4hvj

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Ընտրված մասնակիցները պետք է լինեն ամբողջովին պատվաստված։

Նախաձեռնության հարթակներում «պատվաստման» մասին ցանկացած նշում դա ուղղակի տեղեկատվություն է ծրագրային եւ սահմանները անցնելու կանոնների վերաբերյալ։
Նման նշումները նախաձեռնության կողմից «պատվաստման» գովազդ, կոչ ՉԵՆ։

«Պատվաստվել» թե «չպատվաստվել» դա յուրաքանչյուրի անհատական դիրքորոշումն է։
522 views14:39
Open / Comment
2021-10-21 00:10:44
Վերջնաժամկետը` նոյեմբերի 7!!!

Ամբողջական փոխհատուցմամբ, «MIRAI-2022» երիտասարդական փոխանակման #ծրագիր Ճապոնիայում!!!


Ծրագիրը բաղկացած է երկու փուլից`
-Օնլայն ճանաչողական
-Այցելություն Տոկիո։

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ ճապոնական մշակույթին ու Տոկիոյին, այցելել ճապոնական համալսարաններ եւ հետազոտական հաստատություններ, մասնակցել Ճապոնիայի քաղաքականությանը վերաբերող դասախոսությունների, փոխանակվել փորձով եւ գիտելիքներով ճապոնացի ուսանողների եւ մասնագետների հետ։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան), 20-30 տարեկան, բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներ։

Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսի վճարը (էկոնոմ դասի); բժշկական ապահովագրությունը , ապահովում կեցությունը, ներքին տրանսպորտը, այլ միջոցառումներին մասնակցությունը ։

Մանրամասները` https://www.mofa.go.jp/erp/ep/page24e_000109.html

Օնլայն հայտադիմումը` https://reg31.smp.ne.jp/regist/is?SMPFORM=mftj-ldobsc-45cc2250db62de6aafbbabf8ba408cea
150 views21:10
Open / Comment
2021-10-20 23:09:36
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 28!!!

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան երիտասարդների համար Զբաղվածության անվճար #դպրոց!!!

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և Երևանում բնակվող 18-25 տարեկան գործազուրկ և տնտեսապես անմրցունակ երիտասարդների զբաղվածության կարողությունների զարգացմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

Ծրագիրն անվճար է։ Մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

Մանրամասները` http://apy.am/news/regional-employment-school/
273 views20:09
Open / Comment
2021-10-20 10:21:55
Վերջնաժամկետը հոկտեմբերի 27!!!

-ից եւ -ից ՓՄՁ-ների համար «բիզնես- գիտություն» համագործակցության խթանման #մրցույթ!!!

ՀՊՏՀ-ն կազմակերպում է մրցույթ՝ «բիզնես-հետազոտական ենթակառուցվածք» համագործակցության վերաբերյալ՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Մրցույթի նպատակն է հետազոտական ենթակառուցվածքի ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների համագործակցության տեսլականի մշակումը, որը կծառայի որպես գործիք՝ նրանց միջև կապի ստեղծման և ամրապնդման համար։ Այն իր հերթին հնարավորություն կտա ՓՄՁ-ներին ապահովելու կայուն զարգացում և առաջխաղացում, իսկ հետազոտական ընկերություններին՝ առևտրայնացնելու իրենց հետազոտությունները։

Մրցույթին կարող են մասնակցել փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) Հայաստանից և Վրաստանից, որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսում գիտահետազոտական բաղադրիչի զարգացմամբ։

Մանրամասները https://asue.am/am/announcement/international-competition-on-business-research-infrastructure-cooperation
410 viewsedited  07:21
Open / Comment
2021-10-20 06:39:55 Ունե՞ք հարցեր ԱՄՆ կրթական համակարգի, ընդունելության ընթացակարգի և կրթաթոշակի հնարավորությունների վերաբերյալ։ Education USA Armenia-ն առաջարկում է միանալ առցանց խմբային խորհրդատվությանը հոկտեմբերի 25-ին, ժամը 17:30-ին՝ ձեր հարցերի պատասխանները ստանալու համար։
Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք այստեղ՝ https://bit.ly/Group_Advising_EdUSA
515 views03:39
Open / Comment
2021-10-20 06:29:02
National Erasmus Plus Office in Armenian -ն Էրազմուս Մունդուս մագիստրոսական եւ ուսանողների ու դասախոսների համար առաջարկվող Էրազմուս + ակադեմիական շարժունակության ծրագրերի վերաբերյալ օգտակար տեղեկատվական հայալեզու տեսանյութեր ունի իր Յութուբյան ալիքում։

Դիտել կարող ես այստեղ` https://youtube.com/channel/UC319kVrYSINuTVhbKoRQXWg
520 viewsedited  03:29
Open / Comment
2021-10-19 21:41:19
Վերջնաժամկետը հոկտեմբերի 31!!!

Տավուշի, Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերից երիտասարդների համար Մեդիագրագիտության թեմայով #ծրագիր!!!



«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված․ մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը։

Ծրագրի առաջին փուլը՝ «Մեդիագրագիտության դեսպանները» մեկշաբաթյա դասընթացը տեղի կունենա քաղաք Երևանում՝ նոյեմբերի 5-ից 12-ը։

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը՝ այդ թվում Երևանում կացության, սննդի և ճանապարհածախսը։

Ծրագրի մանրամասները https://cutt.ly/xRj3MZi ։
Օնլայն հայտը` https://forms.gle/xtgyf7323ou5fN7z9 ։
620 viewsedited  18:41
Open / Comment
2021-10-19 18:18:02 ՔՆՆՈՒԹՅՈՒՆ- DAAD ԱՄԱՌԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ։

DAAD Armenia_ն տեղեկացնում է , որ նոյեմբերի 22-ից 26-ը Գյոթե ինստիտուտի գործընկեր գերմաներենի ուսուցման կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1) տեղի կունենա գերմաներեն լեզվի քննություն։

Քննությանը մասնակցելու համար հարկավոր է`
1․ Գրանցվել onSET-կայքէջում -
Einstufungstest Deutsch | onSET Online-Spracheinstufungstest | Home
2․ Ընտրել կից թերթիկում առկա https://bit.ly/3AJftKh օրացույցային օրերից այն բոլոր օրերը, որոնք նպատակահարմար են քննության մասնակցության համար և մինչև 20․11․ ուղարկել beier@daad.am էլ․ հասցեին։

3․ Նոյեմբերի 21-ին կստանաք պատասխան-նամակ, որում նշված կլինի քննությանը մասնակցելու հստակ օրը և ժամը։

4․ Նշված ժամին հարկավոր է ներկայանալ Գերմաներենի ուսուցման կենտրոն՝ պարտադիր ներկայացնելով ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ։

5․ Տեղում ստանալով TAN կոդը՝ DAAD-լեկտորների օգնությամբ կգրանցվեք քննության համար։

6․ Քննությունը հանձնելուց անմիջապես հետո onset պորտալից ստանալ Ձեր վկայականը, որը հարկավոր է սկան տարբերակով մյուս փաստաթղթերի հետ վերբեռնել DAAD պորտալ։

https://www.dropbox.com/s/e915vi5302hvirs/Anmeldung_HSK-Onset_2021.11.pdf?dl=0
706 views15:18
Open / Comment
2021-10-19 07:10:56
#Վերջնաժամկետը նոյեմբերի 2!!!

Հայտերի ընդունումը այսօրվանից բաց է!!!

Chevening #կրթաթոշակային ծրագիր Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում 2022-2023 ուս տարում մագիստրատուրայի ծրագրերով ուսանելու համար!!!

Chevening-ը կրթաթոշակային ծրագիր է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից եւ ֆինանսավորվում է Արտաքին Գործերի նախարարության եւ գործընկեր կազմակերպությունների կողմից։

Կրթաթոշակը տրվում է Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական ծրագրեր անցնելու համար։

Կրթաթոշակը տրամադրվում է ցանկացած մագիստրոսական կուրսերին, սակայն առաջնայնությունը տրվում է հետեւյալ բնագավառներին
-Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ,
-Իրավունք եւ պետական կառավարում,
-Տնտեսագիտություն եւ բիզնես նորարարություն,
-Շրջակա միջավայր եւ էներգետիկ անվտանգություն,
-Գիտություն եւ տիեզերք,
-Լրագրություն։

Կրթաթոշակը ներառում է
-Ամսական կրթաթոշակ,
-Ճանապարհային ծախսեր,
-Գիտ-աշխատանքների համար կրթաթոշակ,
-Վիզայի վճար,
-Ուսման վճար։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/08/03/chevening-scholarships/
353 views04:10
Open / Comment
2021-10-19 07:06:56
Վերջնաժամկետը` հոկտեմբերի 28!!

Սոցիալական աշխատողների երիտասարդական #ֆորում Երեւանում` նոյեմբերի 4-ին!!!


Նոյեմբերի 4-ը Հայաստանում սոցիալական աշխատողի օրն է։

Այս կապակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների Ասոցացիան հրավիրում են ՀՀ ԲՈՒՀ-երի «Սոցիալական աշխատանք բաժնի» ավարտական կուրսերի ուսանողներին և իրենց պրակտիկայի առաջին հինգ տարում գտնվող երիտասարդ մասնագետներին մասնակցելու ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ։

Ֆորումի նպատակը՝ համախմբել սկսնակ սոցիալական աշխատողներին միասին քննարկելու ոլորտում իրենց հանդիպող խնդիրները և համատեղ ջանքերով փորձելու գտնել այդ խնդիրների լուծման ուղիները։

Ֆորումի շրջանակներում քննարկվող հարցերը`
- Ինչպե՞ս է կրթությունը պատրաստում երիտասարդ մասնագետին պրակտիկայի համար,
- Ինչպե՞ս է գործատուն նպաստում սկսնակ մասնագետների կոմպետենտության աճին։

Օնլայն հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBYZdPzn73jujo2Br8n9ARX6P1BKjtQ3H7vrvPWz5dBC_4cA/viewform
340 views04:06
Open / Comment