🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 6

2021-11-04 17:44:05
Հնարավորություն Շիրակցի երիտասարդների համար!!!

Եթե դու 13-18 տարեկան ես, ուզում ես քո համայնքը դարձնել առավել հզոր, ապա այս ակումբը ՀԵՆՑ քեզ համար է։

Ի՞նչ է անհրաժեշտ ԻՄՓԱՔԹ ակումբի հանդիպումներին մասնակցելու համար`
- լինել 13-18 տարեկան,
- բնակվել Շիրակի մարզում,
- ցանկանալ բերել դրական փոփոխություններ համայնքում։
1.2K viewsedited  14:44
Open / Comment
2021-11-04 08:11:44
​​​​Արտասահմանյան ԲՈՒՀ-երում ուսանելու թեմայով Education Abroad օնլայն անվճար #ցուցահանդես ` նոյեմբերի 9-26 (միջոցառումը ուկրաինական է, սակայն հնարավոր է նաեւ այլ երկրներից միանալ)!!!

Education Abroad-ը մի շարք երկրներում (ինչպիսիք եւ այլն) ուսանելու թեմայով կրթական օնլայն ցուցահանդես է։

Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է տալիս առանց տնից դուրս գալու ծանոթանալ տարբեր ԲՈՒՀ-երի տաղավարներին (ընդունելության պայմանները, կրթաթոշակներ, հնարավորություններ) , մասնակցել ուղիղ պրեզենտացիաների եւ հարցեր ուղղել համալսարանների ներկայացուցիչներին։

Մանրամասները` https://online.edu-abroad.com.ua/
1.3K views05:11
Open / Comment
2021-11-03 13:51:41
#Վերջնաժամկետը հունվարի 6 (2022)!!!

Ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ Global UGRAD միջազգային ուսանողական փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ուսանողական փոխանակման միջազգային ծրագիրը (Global UGRAD) ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է։

Ծրագիրը երիտասարդ առաջնորդներին հնարավորություն է տալիս գտնվել ԱՄՆ-ում, ծանոթանալ նրա մշակույթին, կրթական համակարգին եւ կիսվել սեփական արժեքներով ու փորձով։
Ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին եւ այս ընթացքում մասնակցել են ավելի քան 2200 ուսանող։

Ծրագիրն առաջարկում է ամբողջական փոխհատուցում եւ ներառում է`
-Աջակցություն ստանալ J-1 վիզա,
-Հայրենի քաղաքից դեպի հյուրընկալող համալսարան եւ ետադարձ ճանապարհածախսի փոխհատուցում ,
-Ուսուցման վճարը,
-Կեցության ապահովում,
-Ամսեկան կրթաթոշակ։
-Ուսումնական նյութեր։

Մանրամասները` https://exchanges.state.gov/non-us/program/global-undergraduate-exchange-program-global-ugrad/

Օնլայն հայտը` https://webportalapp.com/sp/login/ugrad_student_application_2022
1.4K views10:51
Open / Comment
2021-11-02 17:01:48 «Անկախ դիտորդ» դաշինքը համագործակցության է հրավիրում երկարաժամկետ և կարճաժամկետ #դիտորդների՝ դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար։
Երկարաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/DTPiq8NuySfCTBYY8
Կարճաժամկետ դիտորդների հայտը՝ https://forms.gle/Vzwb2b5aVWCHtoNP8
1.3K views14:01
Open / Comment
2021-11-02 02:58:58
Վերջնաժամկետը` նոյեմբերի 10!!!

Գիտական ինկուբացիոն #ծրագիր!!!

Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի /ՁԻՀ/ կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիոն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել գիտնականներին, մասնագետներին, ընկերություններին և հետազոտական ինստիտուտներին` նորարար գաղափարներ, վարկածներ առաջ քաշելու և բեկումնային գիտական արդյունքների վրա հիմնված ձեռնարկատիրական սուբյեկտների ստեղծման գործընթացն ուղղորդելու համար:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի համալսարանների, գիտական ինստիտուտների և բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների հետազոտողներից և բարձր տեխնոլոգիական մասնագետներից կազմված թիմերը։

Մանրամասները` https://www.eif.am/arm/news/pmi-science-incubation-2021/
1.3K views23:58
Open / Comment
2021-11-01 17:09:57
#Վերջնաժամկետը` հունվարի 15!!!

Շվեդական Ինստիտուտի կողմից #կրթաթոշակներ` Շվեդիայի համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար !!!

Ունես ցանկություն դառնալ միջազգային հարթակում ապագա առաջնորդ?
Global Professionals - ը միջազգային կրթաթոշակային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մագիստրոսական ծրագրերով ուսանել շվեդական համալսարաններում։

Կրթաթոշակում ներառված ուսումնական ծրագրերը հրապարակվելու են նոյեմբերի 1-ին (2021):
2022/23 տարվա համար ծրագիրն առաջարկելու է շուրջ 350 կրթաթոշակ։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը; ճանապարհածախսը, տրամադրում ամսական կրթաթոշակ։



Հնարավորությունից օգտվելու համար նախ մինչեւ հունվարի 15-ը https://www.universityadmissions.se/ միասնական հարթակով պետք է դիմել ծրագրում ընդգրկված մագիստրոսական ծրագրերից մեկում ներառվելու համար։ Հաստատում ստանալուց հետո նոր 2022 թ.-ի փետրվարի 10-27ի ընթացքում դիմել կրթաթոշակին։

Մանրամասները`
https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-scholarships-for-global-professionals/
1.2K views14:09
Open / Comment
2021-11-01 17:09:57 Այսօրվանից հրապարակված է Շվեդական Ինստիտուտի կողմից առաջարկվող կրթաթոշակում ներառված մագիստրոսական ծրագրերը` https://si.se/app/uploads/2021/11/eligible-master-programmes-sisgp-2022_2023.pdf
1.1K views14:09
Open / Comment
2021-11-01 12:20:30
Վերջնաժամկետը` նոյեմբերի 5!!!

ESC կամավորության հնարավորություն Լիտվայում!!!


There is an approved project in Democratic school of alternative education in Lithiania.

Project dates: 01.12.2021- 31.07.2022
Project place: Vilnius-Trakai

About the project: Democratic School is an alternative private school for children aged 5-15. The aim of the school is to create an environment which addresses the social, emotional, intellectual, physical, and creative needs of children. School environment motivates children to take responsibility for their learning process. This school is implementing principles of democratic education, such as weekly class meeting and later school meeting where the decisions are made all together.

For more details check the info pack with the following link:
https://tinyurl.com/xucbh74a

For applying send us your CV and motivation letter via unigrowth.center@gmail.com.

Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը` Unigrowth Development Center ՀԿ։
1.2K views09:20
Open / Comment
2021-11-01 11:28:56
Վերջնաժամկետը` նոյեմբերի 21!!!


Երիտասարդ առաջնորդների համար Edmund S. Muskie պրակտիկայի ծրագիր ԱՄՆ-ում!!!
Էդմունդ Մասկի պրակտիկայի ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։
Այն նախատեսված է Արեւելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից երիտասարդ առաջնորդների համար։
Ծրագիրն մասնակիցներին հնարավորություն է տալիս ստանալ իրական փորձ, ուսուցում, մշակութային փոխանակում, պրակտիկա ամերիկյան հյուրընկալող կազմակերպություններում։

Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհի, կեցության ծախսերը, հնարավորություն տալիս մասնակցել տարաբնույթ միջոցառումների։

Ծրագրին կարող են մասնակցել ներկայումս Ֆուլբրայթ ծրագրով ԱՄՆ-ում սովորող, Արեւելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից (այս թվում Հայաստան) եւ Կենտրոնական Ասիայից ուսանողներ։

Մանրամասները` https://culturalvistas.org/muskie-2/#apply
1.2K views08:28
Open / Comment
2021-10-31 02:10:09 ‍DigiTec Expo -2021 ՏՏ #ցուցահանդես «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում` հոկտեմբերի 29-31!!!

ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec Expo-ն, 1 տարվա դադարից հետո վերադառնում է։
Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31 «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում։

ԴիջիԹեք 2021-ի շրջանակներում, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ կանցկացվի «DigiTec Summit» միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաժողովի հիմնական նպատակը պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։

ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ 80,000-ից ավելի այցելուները ծանոթանում են գլոբալ տեխնոլոգիական տենդենցներին: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում են իրենց նորարական լուծումները, նոր համագործակցությունների եզրեր փնտրում և պարզապես՝ կիսվում ոլորտային հաջողություններով:

Այցելուների համար մուտքն ազատ է ու անվճար։

Ցուցահանդեսի բաժիններն են՝
-Կոմպլեքս ինժեներական լուծումներ
-ՏՏ սարքավորումներ և համակարգեր
-Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
-Իրերի համացանց (IoT)
-Ծրագրային և վեբ լուծումներ
-Կիբեռ անվտանգություն
-Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
-Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
-Դիզայն և անիմացիա
-Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
-Ֆինանսական տեխնոլոգիաներ
-Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
-Տեխնոլոգիական կրթություն.

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։

#DigiTec21 #DigiTecExpo #DigiTec
1.0K views23:10
Open / Comment