Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 3

2021-11-16 12:21:18 #գործկա
#վերջնաժամկետը նոյեմբերի 22!!!



Բիզնեսի զարգացման և ֆոնդահայթայթման խորհրդատու, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սպասում է քեզ։

Եթե դու քեզ համարում ես փորձառու ու զիլ դեմք, ուրեմն ուղարկի՛ր CV/Portfolio l.stepanyan@caritas.am եւ info@irisbi.am էլ․ հասցեներին՝ վերնագրի դաշտում նշելով “IRIS BI Business Development Consultant”։


Մանրամասները` https://irisbi.am/en/media/news/job-announcement-consultant/
1.1K views09:21
Open / Comment
2021-11-14 21:13:12
2022 թ._ը նշվելու է որպես #EuropeanYearOfYouth

Մասնակցեք հարցմանը, կիսվեք երիտասարդական ոլորտի առաջնայնություններին առնչվող ձեր գաղափարներով եւ հետաքրքրություններով։
Այն կօգնի շահագրգիռ կողմերին մշակել առավել համապատասխան միջոցառումներ եւ ծրագրեր։

Մասնակցեք, որպեսզի Ձեր ձայնը լինի լսելի

Հարցումը`
https://europa.eu/!wTYwwJ
621 viewsedited  18:13
Open / Comment
2021-11-14 20:28:18
​​​​Արտասահմանյան ԲՈՒՀ-երում ուսանելու թեմայով Education Abroad օնլայն անվճար #ցուցահանդես նոյեմբերի 9-26 (միջոցառումը ուկրաինական է, սակայն հնարավոր է նաեւ այլ երկրներից միանալ)!!!

Education Abroad-ը մի շարք երկրներում (ինչպիսիք եւ այլն) ուսանելու թեմայով կրթական օնլայն ցուցահանդես է։

Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է տալիս առանց տնից դուրս գալու ծանոթանալ տարբեր ԲՈՒՀ-երի տաղավարներին (ընդունելության պայմանները, կրթաթոշակներ, հնարավորություններ) , մասնակցել ուղիղ պրեզենտացիաների եւ հարցեր ուղղել համալսարանների ներկայացուցիչներին։

Մանրամասները https://online.edu-abroad.com.ua/

Օրակարգին առավել տեղեկացված լինելու համար կարող ես միանալ միջոցառման ՏԳ չատին` @edufaironline
599 views17:28
Open / Comment
2021-11-14 19:18:38 Վերջնաժամկետը նոյեմբերի 25!!!

ՔՀԿ-ների համար FUSION SHOP գաղափարների զարգացման #դրամաշնորհային մրցույթ!!!

ՄԱԶԾ «Կանայք և երիատասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագիրը սկսում է դրամաշնորհային ծրագրերի նոր ձևաչափ բազմաբնակավայր (խոշորացած) համայնքների համար։
Fusion Shop մրցույթի տրամաբանությունը հետևյալն է
-ՄԱԶԾ-ն «աճուրդի» է դնում չորս գաղափար՝ հրավիրելով հասարակական կազմակերպություններին (ՀԿ) և հիմնադրամներին ներկայացնել գաղափարի զարգացումը, ծրագրի կայունությունը ապահովող իրենց լուծումը, բյուջեն և ներդրումը։
-ՄԱԶԾ-ն ընտրում է լավագույն առաջարկը «աճուրդի» դրված գաղափարի համար։

Ընտրված հասարակական կազմակերպությունները և/կամ հիմնադրամները հնարավորություն են ստանում զարգացնելու արդեն իսկ հաջողած գաղափարները և ապահովելու այդ ձևաչափերի հերթական զարգացումը և կայունությունը։

Հաղթող նախագծերը ՄԱԶԾ կողմից կստանան առավելագույնը 25․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն։

Մանրամասները https://cutt.ly/ITkbiWM։

Օնլայն գրանցումը https://cutt.ly/GR3JkjE:

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ծրագրային թիմը նոյեմբերի 17-ին և 19-ին, ժամը 14:00-ին կանցկացնի ուղղորդող առցանց հանդիպումներ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://cutt.ly/bTkgaWB։
710 views16:18
Open / Comment
2021-11-14 08:35:04
13-18 տարեկան երիտասարդների համար «Լրագրության և մեդիա նախագծերի» անվճար #դպրոց!!!

Եվրասիա միջազգային համալսարանը 13-ից 18 տարեկանների համար հայտարարում է «Լրագրության և մեդիա նախագծերի» դպրոցի ընդունելություն։ Դասընթացները կանցկացվեն շաբաթական մեկ օր, առկա ձևաչափով և 1.5 ժամ տևողությամբ։ Հանդիպումները կմեկնարկեն դեկտեմբերի 2-ից` ժամը 16:00-17։30, ԵՄՀ դահլիճում։ Դասընթացներն անվճար են։

Հանդիպումների ընթացքում կզարգացնեք ստեղծագործական հմտությունները, խոսքի կարողությունները, կպատրաստեք մեդիա նախագծեր, կնկարահանեք ռեպորտաժներ և կկարողանաք գրագետ շարադրել միտքը, պատրաստվել բուհական ընդունելության քննություններին։

Օնլայն գրանցումը` https://forms.gle/ynU1SNS3LXFRoJKk7
900 views05:35
Open / Comment
2021-11-12 21:45:40
«Ընտրողների ուժը» ծրագրի #դասընթացներ։


Եղվարդ բնապահպանական ՀԿ_ն հրավիրում է մասնակցելու «Ընտրողների ուժը» ծրագրի դասընթացներին, որին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի #կանայք՝ Աշտարակ, Գավառ, Վանաձոր, Ջերմուկ, Նոյեմբերյան խոշորացված համայնքների բնակավայրերից։

Դասընթացները կիրականացվեն հետեւյալ ժամանակացույցով`
Ք. Աշտարակ, 16-17.11
Ք. Գավառ, 20-21.11
Ք. Վանաձոր, 23-24.11
Ք. Ջերմուկ, 28-29.11
Ք. Նոյեմբերյան, 01-02.12

«Ընտրողների ուժը» ծրագրի երկօրյա դասընթացների թեմաներն են`
➢ Ժողովրդավարություն
➢ Քաղաքացիական ակտիվության վրա հիմնված քաղաքացիական մշակույթ:
➢ Ընտրությունները `որպես ժողովրդավարության հիմնական ճանապարհ
➢ Կանայք քաղաքականության մեջ, կանայք ժողովրդավարության մեջ
➢ Ընտրական օրենսգիրք:
➢ Քվեարկության ընթացակարգեր
➢ Ընտրություններ. Թափանցիկություն եւ հաշվետվողականություն

Օնլայն հայտադիմումը՝ https://forms.gle/p9M3ZUsEKQNkbwqRA

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգել «Եղվարդ» ՀԿ-ի գրասենյակ +37494221061 հեռախոսահամարով։
310 views18:45
Open / Comment
2021-11-12 10:26:58
Վերջնաժամկետը ` նոյեմբերի 16։

15_18 տարեկան երիտասարդների համար անվճար մեկօրյա բիզնես ճամբար Ձորաղբյուրում ` նոյեմբերի 21_ին։


Նոյեմբերի 21-ին Զլինկը բիզնես ճամբար է անցկացնելու Ձորաղբյուրում, որի ընթացքում դու կկարողանաս ընդլայնել գիտելիքներդ՝ մասնակցել պրակտիկ ու հետաքրքիր դասընթացների, թիմային աշխատանքների, բացահայտել ժամանակակից բիզնես աշխարհի մարտահրավերները, զարգացնել կրեատիվ մտածելակերպ, ձեռք բերել նոր ընկերներ ու մասնակցել մի շարք բիզնես և ժամանցային խաղերի։

Ճամբարը տևելու է 1 օր՝ առավոտյան ժամը 10:00-ից 21:00-ն։

Ճամբարին կարող են մասնակցել միայն 15-ից 18 տարեկանները
Ճամբարն անվճար է, սնունդը, ճանապարհածախսը ներառվում են։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdvZYN4CtNrs15zh56gaO4y7XOsFeaJhnAkA3O5rjhEOBmsgQ/viewform
715 views07:26
Open / Comment
2021-11-12 10:02:32
#Վերջնաժամկետը նոյեմբերի 21։

Տարվա Կամավոր #մրցանակաբաշխություն։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ Կամավորների միջազգային օրվա առթիվ անցկացնում է Տարվա Կամավոր մրցանակաբաշխություն։


Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հրավիրում են բոլոր կազմակերպությունների ուշադրությունը՝ իրենց կամավորներին  վերոնշյալ անվանակարգում առաջադրելու համար:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանում գործող կազմակերպությունների կողմից առաջադրված անձիք, ովքեր 2021 թվականի ընթացքում որևէ կամավորական աշխատանք/նախաձեռնություն են իրականացրել:

Մանրամասները ` https://bit.ly/3C80cn1
658 views07:02
Open / Comment
2021-11-12 08:42:27 #գործկա #հաղորդակցության_մասնագետ
#վերջնաժամկետը նոյեմբերի 14!!!

Կետ 33 կազմակերպությունը փնտրում է ակտիվ և տաղանդավոր հաղորդակցության մասնագետի, ով պետք է ստեղծի տարբեր տիպի բովանդակություն՝ կազմակերպության հաղորդակցային հարթակների համար (կայք, սոցմեդիայի հաշիվներ) և աշխատի լրատվամիջոցների հետ:

Աշխատանքային պարտականություններ՝

Գրել, խմբագրել, թարգմանել և ստեղծել տարբեր տիպի նյութեր՝ վեբ-կայքի և սոցիալական մեդիա էջերի համար,
Պլանավորել ստեղծված կոնտենտի հրապարակումն ու առաջխաղացումը,
Գրել մամուլի հաղորդագրություններ և այլ տեղեկատվական գրառումներ՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ,
Հետևել և հավաքագրել կազմակերպության վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները:
Կատարել այլ՝ բուն պարտականություններից բխող աշխատանքներ:

Անհրաժեշտ հմտություններ`
Բակալավրի աստիճան՝ հարակից ոլորտներում (լրագրություն, լեզվաբանություն)
1+ տարվա աշխատանքային փորձ թվային և սոցմեդիայի մարքեթինգի,հաղորդակցության ոլորտներում,
Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
Անգլերենի գերեզանց իմացությունը նախընտրելի է:

Ինքնակենսագրությունն (CV) և պորտֆոլիոն (կամ առնվազն երկու հրապարկված նյութ) ուղարկել point33ngo@gmail.com հասցեին մինչև նոյեմբերի 14-ը:
680 views05:42
Open / Comment
2021-11-12 08:38:37
Վերջնաժամկետը` նոյեմբերի վերջ!!!

Բակալավրիատի ուսանողների համար հետազոտական պրակտիկայի հնարավորություն Հվ. Կորեայում!!!


Graduate Institute of Ferrous & Energy materials Technology-ն (GIFT) սեւ մետաղի ուսումնասիրություններով եւ լաբորատոր աշխատանքներով հետաքրքրված բակալավրիատի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողների համար առաջարկում է ամբողջական ֆինանսավորմամբ պրակտիկա։

Շնորհիվ ինստիտուտի լաբորատորիաներում պրակտիկայի ուսանողները կզարգացնեն մասնագիտական հմտությունները։

Պրակտիկայի տեւողությունը մեկ ամիս է։

Ծրագրին կարող են դիմել ակադեմիական լավ առաջադիմությամբ, անգլերենի իմացությամբ, բակալավրիատի տեղացի եւ արտասահմանցի ուսանողներ։

Կազմակերպիչները ապահովում են կեցությունը ինստիտուտի կամպուսում, փոխհատուցում ներքին տրանսպորտն ու ավիատոմսերի վճարը։

Մանրամասները` http://gift.postech.ac.kr/sub2_3.php
659 views05:38
Open / Comment