🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 4

2021-11-12 08:19:19
Վերջնաժամկետը` հունվարի 31 (2022)!!!

Կրթաթոշակ` Utrecht համալսարանում ( Նիդեռլանդներ) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Utrecht համալսարանը ԵՄ/ԵՏԳ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար առաջարկում է Utrecht Excellence Scholarship կրթաթոշակային ծրագիրը` մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը կամ միայն փոխհատուցում է ուսման վճարը, կամ ուսման վճարը եւ կեցությունը։
Կրթաթոշակը տրամադրվում է ուսումնական առաջին տարվա համար ` հաջորդ տարում երկարաձգելու հնարավորությամբ։

Մանրամասները` https://www.uu.nl/masters/en/general-information/international-students/financial-matters/grants-and-scholarships/utrecht-excellence-scholarships
716 views05:19
Open / Comment
2021-11-10 12:26:34 Վերջնաժամկետը նոյեմբերի 29!!!

Ստարտափների համար կիբեռանվտանգության ինկուբացիոն #ծրագիր!!!

CyHub Armenia-ն ՏՏ անվտագության իրազեկման ոլորտում հանրահայտ Security Weekly ընկերության հետ համատեղ հայտարարում է Ինկուբացիոն ծրագիր, որի նպատակն է հիմնադրման վաղ փուլում աջակցել կիբեռանվտանգության ստարտափներին:

Ծրագրին կարող են դիմել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստարտափները, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ կիբեռանվտագության ոլորտում:

Ինկուբացիոն ծրագրի շնորհիվ կարող եք ստանալ մինչև $50,000 ֆինանսավորում, և դառնալ հաջողակ ստարտափ կիբեռանվտագության ոլորտում:

Մանրամասները https://gust.com/programs/cybersecurity-incubation-program-by-cyhub-batch-2
992 views09:26
Open / Comment
2021-11-10 12:14:52
#Վերջնաժամկետը` դեկտեմբերի 22!!

Օբամայի հիմնադրամի կողմից #կրթաթոշակային ծրագիր ԱՄՆ-ում !!

Օբամայի հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրն առաջարկվում է ԱՄՆ-ից եւ ամբողջ աշխարհից այն երիտասարդ առաջնորդներին, ովքեր ներդրում են ունենում իրենց համայնքներում դրական փոփոխություններին։ Ծրագիրը իրենից ներկայացնում է տեսական եւ պրակտիկայի գիտելիքներին միտված Կոլումբիայի եւ Չիկագոյի համալսարաններում ուսումնական ծրագրերից ։

Ծրագրի նպատակն է օգնել կրթաթոշակառուներին օգտագործել ծրագրի շրջանակներում ձեռք բերված կապն ու հմտությունները եւ կիրառել այդ ամենը իրենց հասարակությունում , երկրում, տարածաշրջանում։

Ծրագիրն փոխհատուցում է ուսումնական ծրագրերի, բժշկական ապահովագրության ,ճանապարհի ծախսերը ; տրամադրում ամսական կրթաթոշակ։

Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած երկրից, սեփական հասարակությունում դրական փոփոխությունների միտված ներդրում ունեցած եւ ծրագրերում ստացած հմտությունները համապատասխանաբար կիրառման ցանկությամբ , անգլերենի իմացությամբ երիտասարդ առաջնորդներ ։

Մանրամասները` https://www.obama.org/scholars/
834 views09:14
Open / Comment
2021-11-10 11:34:36
Նիդեռլանդներում ուսման վերաբերյալ օնլայն անվճար #ցուցահանդես նոյեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 12.00-ին!!!

Միջոցառման 3 ժամերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ հոլանդական ուսումնական հաստատություններին, ծանոթանալ այնտեղի կրթական ծրագրերին (այդ թվում անգլիալեզու) , առկա կրթաթոշակներին, հարցեր ուղղել ներկայացուցիչներին, դիտել տեսանյութեր եւ բեռնել տեղեկատվական նյութեր։

Անվճար գրանցումը https://meetyoo.live/register/1/VirtualStudyinHollandFair2
825 viewsedited  08:34
Open / Comment
2021-11-10 09:40:03
Վերջնաժամկետը ` նոյեմբերի 22։

Ուսանողների համար «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» խորագրով անվճար #դասընթաց ԵՊՀ_ում` նոյեմբերի 23_26։

ՀՌԿԿ-Հայաստանը նոյեմբերի 23-ից 26-ը Երևանի պետական համալսարանում հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների համար կանցկացնի «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» դասընթացը։ Հետազոտությունների ու գիտության ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ կներկայացնեն հասարակագիտական ոլորտի հետազոտական աշխատանքի հիմունքներն ու կխոսեն տվյալների հասանելիության առանձնահատկություններից։

Դասընթացին կարող են մասնակցել տնտեսագիտության, քաղաքագիտության, հասարակագիտության, լրագրության ֆակուլտետների 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdFWcJ665J9UltnUM5bNiKPmXhQo9xzU3g81R2TooqKLuF66g/viewform
845 views06:40
Open / Comment
2021-11-10 06:24:25 Վերջնաժամկետը փետրվարի 1 (2022)!!!

Amgen Scholars հետազոտական պրակտիկայի #ծրագիր!!!

Amgen Scholars ծրագիրը կազմակերպվում է Amgen հիմնադրամի կողմից Հարվարդի համալսարանի գործընկերությամբ։

Այն հնարավորություն է ընձեռում հետազոտական ամառային պրակտիկա անցնել հյուրընկալող ինստիտուտներում (ժամկետները կախված են ինստիտուտներից); մասնակցել մասնագիտական սեմինարների, դասախոսությունների, գործնական աշխատանքների, միջոցառումների, ստանալ մենթորային աջակցություն ։

Ծրագիրն առանձնացված է 4 տարածաշրջանների եւ Հայաստանից դիմորդները կարող են մասնակցել Եվրոպական տարածաշրջանի ծրագրին որպես Բոլոնյան գործընթացի եւ Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի երկիր։
Եվրոպական տարածաշրջանում ծրագրում ներառված հյուրընկալող կազմակերպություններն են  Eidgenössische Technische Hochschule Zürich;  Institut Pasteur,  Karolinska Institutet,  Ludwig-Maximilians-Universität München եւ  University of Cambridge։

Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի (կամ էկվիվալենտ) ծրագրերով սովորող (ծրագրին մեկնարկին առնվազն առաջին կուրսն ավարտող); բարձր առաջադիմությամբ, անգլերենի իմացությամբ, հետագայում Ph.D աստիճան ստանալու ցանկությամբ ուսանողներ։

Ծրագիրն փոխհատուցում է ճանապարհածախսը, կեցությունը, ապահովագրությունը, տրամադրում կրթաթոշակ։

Մանրամասները` https://amgenscholars.com/europe-programme
822 views03:24
Open / Comment
2021-11-10 05:46:27
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 1!!!

Ambassadors Fund for Summer Work Travel (SWT) փոխանակման- պրակտիկայի #ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։
Այն հնարավորություն է ընձեռում այցելել եւ BridgeUSA Ամառային աշխատանքային ճամփորդության ծրագրով մինչեւ 4 ամիս բնակվել ԱՄՆ-ում , մասնակցել Նյու Յորքում եռօրյա դասընթացի։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները կստանան միջմշակութային եւ մասնագիտական յուրատեսակ փոխանակում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից ( այդ թվում Հայաստան); 18-28 տարեկան; անգլերենի իմացությամբ երիտասարդներ։

Ծրագիրը փոխհատուցում է SWT ծրագրի մասնակցության վճարը, ճանապարհածախսը, Նյու Յորքում կայանալիք դասընթացի շրջանակում կեցությունը , բժշկական ապահովագրությունը , առաջարկում վստահելի հյուրընկալող կազմակերպություն, տրամադրում մենթորային աջակցություն, աջակցում J-1 վիզայի ստացման հարցերում, հնարավորություն ընձեռում մասնակցել տարաբնույթ միջոցառումների։

Մանրամասները` https://www.swtscholarships.org/armenia
795 views02:46
Open / Comment
2021-11-10 05:20:36
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 31!!!

Կրթաթոշակ` բժշկության բնագավառում օնլայն կուրսեր անցնելու համար!!!

Merck հիմնադրամը Աֆրիկայից եւ զարգացող երկրներից (այդ թվում Հայաստան) ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` բժշկության բնագավառում օնլայն կուրսեր անցնելու համար։

Մանրամասները` https://merck-foundation.com/our-programs/Merck-Foundation-Capacity-Advancement-and-Nationwide-Diabetes-Blue-Point-Program
751 views02:20
Open / Comment
2021-11-10 04:59:57
Կրթաթոշակ` American University համալսարանում ( ԱՄՆ) օնլայն մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանը առաջարկում է կրթաթոշակներ` օնլայն մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։
Ուսանել հնարավոր է այնպիսի ծրագրերով , ինչպիսիք Applied Economics, Strategic Communication, Public Administration & Policy, Health Promotion Management, Counter-Terrorism & Homeland Security, Nutrition Education.

Կրթաթոշակը կազմում է $10,000։

Մանրամասները` https://programs.online.american.edu/admissions/scholarships
739 views01:59
Open / Comment
2021-11-10 04:50:40
Հայտերը կընդունվեն հունվարի 1-31 (2022)!!!

Ամառային #պրակտիկայի ծրագիր Ֆինլանդիայում!!!

Aalto Science Institute ինստիտուտը ուսանողներին հրավիրում է մասնակցելու AScI internship հետազոտական պրակտիկայի ծրագրին։
Ուսանողները հնարավորություն կստանան պրակտիկա անցնել հետեւյալ ֆակուլտետներում`
- School of Science
- School of Engineering
- School of Chemical Engineering
- School of Electrical Engineering
- School of Business
- School of Arts, Design and Architecture.

Պրակտիկայի տեւողությունը 3 ամիս է (հունիս- օգոստոս (2022)):

Պրակտիկայի ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, անգլերենի իմացությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ

Կազմակերպիչները տրամադրում են ամսական 1700 եվրո կրթաթոշակ եւ հնարավորություն բնակվել համալսարանի կամպուսում։

Մանրամասները` https://www.aalto.fi/en/aalto-science-institute/aalto-science-institute-asci-internship-programme
752 views01:50
Open / Comment