🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 2

2021-11-18 19:19:50
​Վերջնաժամկետը` նոյեմբերի 26!!!

ESC կամավորության հնարավորություն Wiener Neustadt-ում ( Ավստրիա)!!!

Կամավորական աշխատանքը առաջարկվում է Bibliothek im Zentrum գրադարանում։ Կամավորները պետք է օգնեն կազմակերպչական աշխատանքներում` աջակցեն ընթերցանության; քննարկումների, գրական ցուցահանդեսների ու ակումբների կազմակերպմանը; անցկացնեն էքսկուրսիաներ; օգնեն սոցիալական մեդիայում կազմակերպության էջերի թարմացմանը։

Կամավորության տեւողությունը մեկ տարի ` (սկսած 2022 թ.-ի մարտից):

Հիմնական պահանջները` 18-30 տարեկան ; անգլերենի, կամ գերմաներենի իմացություն։

Բոլոր ծախսերը փոխհատուցվում են (ըստ Էրազմուսի կանոնների):

Հետաքրքրված երիտասարդները կարող են CV եւ մոտիվացիոն նամակ ուղարկել daniela.paulischin@jugendinfo-noe.at էլ. հասցեին։


Մանրամասները` https://europa.eu/youth/solidarity/placement/28569_en
454 views16:19
Open / Comment
2021-11-18 18:50:23
«Լսարանից աշխատաշուկա» խորագրով դասընթաց Երեւանում` նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ին!!!


«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Լսարանից աշխատաշուկա» խորագրով դասընթացին։ Դասընթացի ընթացքում մեր թիմի անդամները կվարեն աշխատարաններ այն բոլոր կարևոր գործիքների մասին, որոնք կօգնեն ուսանողին մուտք գործել աշխատաշուկա։

Աշխատարանները կամփոփենք՝ ծանոթանալով LinkedIn սոցիալական հարթակին և այն 11 քայլերին, որոնք կբարձրացնեն ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայում։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպանների հետ և ծանոթանալու նրանց կարիերային պատմություններին։


Օնլայն գրանցումը՝ https://bit.ly/32c4LQT։

*Բոլոր աշխատարաններին լիարժեքորեն մասնակցելու դեպքում ներկաներին հանձնվելու են հավաստագրեր։
482 views15:50
Open / Comment
2021-11-18 18:36:07
#Վերջնաժամկետը` հունվարի 14!!!

Համայնքի ներգրավման թեմայով ,ամբողջական փոխհատուցմամբ փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում!!!


CEE ծրագիրը 21-րդ դարում արդի համարվող խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրող նորարարների համաշխարհային դինամիկ ցանց է։

Ծրագիրն ՔՀ երիտասարդ առաջնորդներին հնարավորություն է ընձեռում զարգացնել հմտություններն ու գիտելիքները, նեթվորքինգը , որոնք կծառայեն հասարակության բարօրությանը ։

Ծրագիրն առաջարկում է`
-Եռամսյա պրակտիկա ԱՄՆ-ում;
-Առաջնորդության եւ քաղաքացիական ակտիվության ակադեմիա;
-Հասարակայնության հետ փոխգործակցության նախագիծ;
-Ներառում տեղական եւ միջազգային թեմատիկ ցանցերում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան); 21- 28 տարեկան քաղ_հասարակության ակտիվ առաջնորդներ։

Ծրագիրն առաջարկում է`
-J 1 վիզայի ստացման համար աջակցություն,
-Ավիատոմսի փոխհատուցում,
-Կեցության տրամադրում;
-Բժշկական ապահովագրության տրամադրում։

https://www.irex.org/program/community-engagement-exchange-program-application-information
545 views15:36
Open / Comment
2021-11-17 18:44:55 #գործԿա
#վերջնաժամկետը նոյեմբերի 21!!!

ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է հետազոտական տվյալների #վերլուծաբան։ Վերլուծաբանն աշխատում է հետազոտությունների թիմում, և պատրաստում է Ընկերության կողմից իրականացվող հետազոտությունների տվյալների վերջնական վերլուծության զեկույցները, ներկայացնում է դրանք, ինչպես նաև մասնակցում է հետազոտության մեթոդաբանության և գործիքների մշակմանը։

https://breavis.com/am/vacanciesarm/data-analyst/?utm_source=facebook&utm_medium=research-analyst+&utm_campaign=job-announcement+
581 views15:44
Open / Comment
2021-11-17 18:40:35 #գործԿա
#վերջնաժամկետը դեկտեմբերի 10!!!

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Հանրային իրազեկման և հասարակայնության հետ կապերի (PR) պատասխանատու:

https://www.eif.am/arm/news/pr-specialist/
546 views15:40
Open / Comment
2021-11-17 18:34:31 ‍Նոյեմբերի 17-ը նշվում է որպես #Ուսանողների միջազգային օրն է

Օրվա հռչակումը դաժան նախադեպ ունի 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։ Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։ 1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։

Օրվա նախադեպը թող մնա միայն պատմության էջ, իսկ ուսանողական պայքարը մեկնդմիշտ լինի միայն խաղաղ պայմաններում ու բնույթի բացառապես սեփական իրավունքների համար։


#Շնորհավոր բոլոր ուսանողներին այս օրվա կապակցությամբ` բոլորին խաղաղ, պրակտիկոտ ու գիտելիքառատ ուսանողական տարիներ, իսկ տեղեկատվական նախաձեռնությունս էլ կշարունակի ներկայացնել ամենահավես ուսումնական հնարավորությունները

International Students' D
579 views15:34
Open / Comment
2021-11-17 17:52:32
Վերջնաժամկետը նոյեմբերի 21!!!

Շվեդիայում ուսանած հայ ուսանողների համար թեմատիկ #հանդիպում դեկտեմբերի 13-ին!!!


Սիրելի՛ Շվեդիայի շրջանավարտներ,
ս․թ․ դեկտեմբերի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը ձեր՝ Շվեդիայում ուսանած հայերի համար կազմակերպելու է հանդիպում՝ թեմատիկ միջոցառման շրջանակում։ Խնդրում են ուղարկել ձեր կոնտակտային տվյալները միջոցառմանը գրանցվելու համար։


Խնդրում են մինչև նոյեմբերի 21-ը ուղարկել հետևյալ տեղեկությունը ambassaden.jerevan@gov.se էլ․ հասցեով`
- Անուն, ազգանուն
- Շվեդիայում կրթական հաստատության անվանումը
-Շվեդիայում ուսումնառության ժամանակահատվածը
-Էլեկտրոնային հասցե
- Հեռախոսահամար.
638 viewsedited  14:52
Open / Comment
2021-11-17 12:31:26 Վերջնաժամկետը նոյեմբերի 25!!!
#SOP2021 Օպտիկայի և Ֆոտոնիկայի անվճար #Դպրոց ՀՌՀ-ում դեկտեմբերի 4-11!!!

Այս միջոցառման շնորհիվ դուք
-կընկղմվեք Օպտիկայի գունագեղ աշխարհի մեջ
-կմասնակցեք հետաքրքրաշարժ դասախոսությունների,
-ականատես կլինեք փորձերին, ավելին հնարավորություն կունենաք ինքներդ մասնակցելու։

Դպրոցի ընթացքում նախատեսվում են այցելություններ ՀՀ առաջատար գիտահետազոտական ինստիտուտներ և ընկերություններ, որոնց շնորհիվ կտեղեկանաք ոլորտի կրթական և աշխատանքային հնարավորությունների մասին։

Դպրոցի վերջին օրը լավագույն ուսանողական զեկուցումները (բանավոր, պոստեր) կարժանանան մրցանակների։

Մանրամասները եւ գրանցումը
https://soparmenia.com/

Կազմակերպիչներ՝ ՀՌՀ Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոն, RAU and NAS SPIE student chapter և EU H2020 #NanoQIQO նախագիծ, համակազմակերպիչներ՝ RAU OPTICA (formerly OSA) student chapter և IPR Armenia Optica student chapter։
792 views09:31
Open / Comment
2021-11-17 11:57:27
Էստոնիայում ուսանելու վերաբերյալ օնլայն անվճար տեղեկատվական հանդիպում դեկտեմբերի 8-ին, Երեւանի ժամանակով 19.00-ին !!!

Էստոնիայի երեք խոշոր ԲՈՒՀ-երը Տալլինի տեխնոլոգիական , Տալլինի եւ Տարտուի համալսարանները օնլայն տեղեկատվական հանդիպում են կազմակերպում։
Հանդիպման ընթացքում կներկայացվի այնպիսի թեմաներ , ինչպիսիք նշյալ համալսարաններում առաջարկվող միջազգային ծրագրերը , ընդունելության կարգը, առկա կրթաթոշակները, կեցությունը եւ այլն, իսկ պրեզենտացիայի ավարտին մասնակիցները հնարավորություն կստանան հարցեր ուղղել համալսարանների ներկայացուցիչներին։

Վեբինարի հղումը` https://us06web.zoom.us/webinar/register/WN_RlQZzgIRSU-WmEc5YDuq0g
878 viewsedited  08:57
Open / Comment
2021-11-16 12:25:22
Վերջնաժամկետը նոյեմբերի 21!!!

ESC #կամավորների համար տարեկան գնահատման տարածաշրջանային հանդիպում Գյումրիում դեկտեմբերի 4-6!!!

Շուտով Գյումրիում տեղի է ունենալու «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի կամավորների տարեկան գնահատման հանդիպումը:

Եթե Ձեր կամավորական ծրագիրն ավարտվել է 2020թ-ի հունիս ամսից մինչև 2021թ-ի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ապա շտապեք լրացնել մասնակցության հայտը՝ https://www.salto-youth.net/mysalto/na/online-forms/form/1841/answer/

«Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի կամավորների տարեկան գնահատման տարածաշրջանային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-6-ը Գյումրիում, որին կմասնակցեն հայ և վրացի երիտասարդները:
1.2K viewsedited  09:25
Open / Comment