Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 87

2021-05-06 18:12:44
#Վերջնաժամկետը մայիսի 26!!!

Կարեն Վարդանյանի անվան նորաստեղծ հիմնադրամը կազմակերպում է առաջին ԱԹՍ #մրցույթը:

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան
համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2021թ․ սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:
Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։
Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական
խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։
Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝
1) Կրակի օջախի հայտնաբերում
2) Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում
3) Հեղուկ նյութերի սփռում։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/06/աթս-մրցույթ/
263 viewsedited  15:12
Open / Comment
2021-05-06 17:57:02
Այսուհետ նախաձեռնությանը հետադարձ կապ, կամ ձեր կողմից իրականացվող/ ուղղակի նկատած ծրագրերը, որ կցանկանաք հրապարակվի նախաձեռնության հարթակներում այս հղումով ուղարկեք` https://docs.google.com/forms/d/16l_ZJfgv4RVk3g6VnKSnTiKNL78zIcKmPIpjvLgD-LA/ , կամ էլ. հասցեին` opportunitieswithartak@gmail.com ։

Survey monkey-ում հայտադիմումները կառավարելը մի քիչ դժվար է, ի տարբերություն Google Forms-ի։
253 views14:57
Open / Comment
2021-05-06 17:33:57
Ամբողջական #կրթաթոշակ Ֆրանսիայում մաթեմատիկայի բնագավառում մագիստրոսական ծրագրով ուսանելու համար!!!

Ժակ Ադամարի անվան Մաթեմատիկական հիմնադրամի կրթաթոշակը առաջարկվում է Սաքլեյի համալսարանում, կամ Փարիզի Պոլիտեխնիկական ինստիտուտում «Mathematics and applications» բնագավառում մագիստրոսական ծրագրով ուսանելու համար։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, վիզայի, ճանապարհի ծախսերը, տրամադրում ամսական փոխհատուցում։

Մանրամասները https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/06/mathematics-foundation-jacques-hadamard/
272 views14:33
Open / Comment
2021-05-06 17:09:52
#կամավորություն Գյումրիում!!!
#վերջնաժամկետը մայիսի 25!!!



Երիտասարդ ես,սիրում ես երեխաների հետ աշխատել, ունես հետաքրքիր գաղափարներ, շտապիր դառնալ թիմի մասնիկը.
KIDO Մանկական Զարգացման կենտրոնը փնտրում է #կամավորների` ամենագունեղ #ԿԻԴՈ_ում, հրաշամանուկների հետ աշխատելու համար:

Անհրաժեշտ է.
լինել սիրալիր
երեխաներին շատ սիրել
գրագետ
համբերատար
պատասխանատվության բարձր զգացում
ճշտապահ
ուրախ ու ժպտերես
18 տարեկանից բարձր
հետաքրքրվածները կարող են իրենց CV-ն ուղարկել job@kido.am էլ. հասցեին վերնագրում նշելով #կամավոր :
Վերջնաժամկետը 25.05.2021թ.
Կենտրոնը գտնվում է ք. Գյումրի Անի թաղ. 7-րդ փող. 5/2 հասցեում:
259 viewsedited  14:09
Open / Comment
2021-05-06 17:04:24 #գործկա

2 հաստիք UNDP in Armenia-ում!!!

Country Office Security Associate - https://bit.ly/3h8XV3Y
Program Intern for Women Empowerment and Gender Equality Programme - https://bit.ly/3xSccYI
261 views14:04
Open / Comment
2021-05-06 17:02:01 #գործկա
#վերջնաժամկետը մայիսի 20!!!

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների #համակարգող!!!

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է բարձրագույն կրթությամբ և ծրագրերի համակարգման փորձառությամբ մասնագետի՝ հիմնադրամի Լոռու և Տավուշի մարզի ՍՄԱՐԹ սենյակների (Մեծ Այրում՝ Լոռու մարզ, Կոթի, Այգեհովիտ, Վազաշեն՝ Տավուշի մարզ) աշխատանքը համակարգելու համար։


https://coaf.bamboohr.com/jobs/view.php?id=25&source=aWQ9Mw%3D%3D
292 views14:02
Open / Comment
2021-05-05 15:43:32 #կամավորություն
#վերջնաժամկետը մայիսի 20!!!


Իջևան ԻնֆոՏունը հրավիրում է պատասխանատու, պարտաճանաչ, մանրուքների հանդեպ ուշադիր և համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ ունեցող երիտասարդի համայնքային կայքերի #մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու համար:
Կայքերի մշտադիտարկումն իրականացվում է ամիսը 1 անգամ, ամսվա վերջին օրերին՝ հատուկ ստեղծված ձևաթղթի օգնությամբ:
Իջևան ԻնֆոՏունը մշտադիտարկում իրականացնում է 2018 թվականից ի վեր:

Դիմել կարող են 14 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձիք, դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը` https://forms.gle/m7eahJsawTxBxzmH7:
379 viewsedited  12:43
Open / Comment