Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 83

2021-05-10 22:45:57
#Վերջնաժամկետը` մայիսի 26!!!

ՀՀ մարզերի երիտասարդների համար “Unmute your story” խորագրով #դասընթաց Աղվերանում` հունիսի 6-9!!!


«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է “Unmute your story” խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդական և սոցիալական աշխատողներին քայլեր ձեռնարկելու՝ ուղղված սոցիալական ներառմանն ու սոցիալական իրավունքի ճանաչմանը Հայաստանի մարզերում։


Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է, անգլերենի իմացությունը ցանկալի է:

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/10/unmute-your-story-դասընթաց/
281 views19:45
Open / Comment
2021-05-10 18:15:37
#Վերջնաժամկետը` հունիսի 5!!!

«Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին» #դրամաշնորհային մրցույթ!!!

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկում են «Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին» դրամաշնորհային նախագիծը:

Դրամաշնորհները փախստականներին և տեղացի խոցելի երիտասարդներին հնարավորություն կընձեռեն ձեռնարկություններ հիմնել կամ զարգացնել նրանց նորաստեղծ ձեռնարկությունները Հայաստանում:

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/10/երիտասարդ-ձեռներեցների-համար-դրամաշ/
316 views15:15
Open / Comment
2021-05-10 17:46:17
Երիտասարդ ձեռներեցների համար բիզնես #ծրագիր!!!

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, ՎայոցՁորի և Կոտայքի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/10/երիտասարդ-ձեռներեցների-համար-բիզնես/
292 views14:46
Open / Comment
2021-05-10 17:26:03 Մի շարք օգտակար անվճար ռեսուրսներ իսպաներենը զարգացնելու համար!!!

Proespanol- իսպաներեն զրոյից, հետաքրքիր փաստեր լեզվի մասին, խաղեր, վարժություններ եւ մեթոդներ։
Hispanistas— գրքեր, աուդիեներ, տեսանյութեր, ֆորումներ նվիրված -ին։
Lingvaclub - զրոյից իսպաներեն սովորելու համար ռեսուրս բազային խոսակցական եւ ուղղագրություն։
27espanol - А1 մակարդակի համար տարբեր վարժություններ։
Love-spain- օգտակար նյութեր նվիրված իսպաներեն լեզվին, մշակույթին, երկրին եւ այլն։
Spanishgrammarguide — ռեսուրս նվիրված իսպաներենի հմտությունների զարգացմանը։ Կայքը ինքը է, ուստի անհրաժեշտ է լեզվի բազային հմտություններ։
Poligloty- աենակիրառվող իսպաներեն 500 բառերը։
Hispanista - -ի ուղղագրություն, շարադասություն, օնլայն դասեր։
bbc.co.uk - BBC հարթակը աջակցում է մի շարք լեզուների ուսանելու, այդ թվում ։ Այստեղ ներկայացված է լեզվական թեստեր, իսպանական լրատվական կայքերի հղումներ եւ այլն։
Studyspanish – -ի խոսակցական, ուղղագրություն , բառարան եւ այլ ռեսուրսներ։
Espato - իսպաներենի վարժություններ , հանձնարարություններ եւ ավտոմատ ստուգում։
Donquijote – իսպաներենի օնլայն կուրսեր,
Online-spanish-course– տարբեր մակարդակների համար դասեր, վարժություններ, լեզուն կրողների կողմից աուդիոնյութեր, բառարան եւ այլն։
Diplomas.cervantes - կայքը նախատեսված է -ի DELE միջազգային քննությանը նախապատրաստվելու համար։

Մանրամասները https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/10/մի-շարք-օգտակար-անվճար-ռեսուրսներ-🇪/
312 views14:26
Open / Comment
2021-05-10 16:34:22
#Վերջնաժամկետը` մայիսի 20!!!

Երիտասարդական օնլայն #համաժողով ` Համաշխարհային Բանկի կողմից!!!

Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպվող ամենամյա (սկսած 2013 թ.) համաժողովը նվիրված է համաշխարհային մարտահրավերների կանխարգելման համար երիտասարդների մասնակցությանը ու գաղափարների առաջարկմանը։
Այս տարի համաժողովը նվիրված է այն գաղափարներին, որոնք ներդրում կունենան «համավարակի» պատճառով առաջացած ճգնաժամից հետո կայուն, առավել բնապահպանական եւ ինկլյուզիվ վերականգնմանը։

Համաժողովին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ, 18-35 տարեկան երիտասարդներ։

Մանրամասները` https://www.worldbank.org/en/events/2021/01/28/world-bank-youth-summit-2021-resilient-recovery-for-people-and-planet#2/
317 views13:34
Open / Comment
2021-05-10 15:12:26 #կամավորություն
#վերջնաժամկետը մայիսի 13!!!



«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը հայտարարում է SKYE ակումբի առաջնորդների հավաքագրում:

Եթե դու համապատասխանում ես հետևյալ կետերին, ապա փնտրում են ՀԵՆՑ ՔԵԶ
18-25 տարեկան ես,
պատասխանատու ես,
սիրում ես աշխատել երիտասարդների հետ,
ուզում ես դառնալ առաջնորդ կամ զարգացնել այդ հմտությունները,
հետաքրքրված ես հետևյալ թեմաներով՝
* ակտիվ քաղաքացիություն
*️ աշխատունակություն
* առաջնորդություն
*️ սոցիալական ձեռներեցություն

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSejiK-UuJiUvao7X6RBn1PdKlmre7cEqkr6E8ukEpyWRyeFaQ/viewform
358 viewsedited  12:12
Open / Comment
2021-05-09 12:10:52 #կամավորություն

#Հայ Կամավորների Բանկ-ի կայքում (www.volunteers.am) առկա են մի շարք կամավորական աշխատանքներ`

ՀԿԲ անդամագրություն 2021՝ http://volunteers.am/job-details/11
Կամավորություն․ Երևանի Գինու Օրեր 2021՝ http://volunteers.am/job-details/53
Կամավորություն․ «Luxury Fashion show»՝ http://volunteers.am/job-details/54
ՀԿԲ. Կազմակերպության ղեկավարի օգնական՝ http://volunteers.am/job-details/55
Տվյալներ մուտքագրող կամավոր՝ http://volunteers.am/job-details/56
Դրամաշնորհների մասնագետ կամավոր՝ http://volunteers.am/job-details/57
446 views09:10
Open / Comment
2021-05-08 21:36:23 «Որոնողական համակարգերի օպտիմալացում» (SEO) և «Թվային պաշտպանություն» թեմաներով անվճար օնլայն #դասընթացներ` մայիսի 16-18!!!


Enlight Studies-ի և HK Digital Agancy-ի համագործակցության շրջանակներում կազմակերպվում է եռօրյա անվճար դասընթաց՝ «Որոնողական համակարգերի օպտիմալացում» (SEO) և «Թվային պաշտպանություն» թեմաներով՝ ոլորտով հետաքրքրվող անձանց համար:


Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝https://tinyurl.com/nmx7tmpe
164 views18:36
Open / Comment
2021-05-08 16:21:13 «Solve Challenge» միջազգային ամենամյա նորարարական #մրցույթ!!!#Վերջնաժամկետը հունիսի 16!!!

«Solve Challenge» միջազգային ամենամյա նորարարական #մրցույթ!!!

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ գործընկերների կողմից ստեղծված Solve ցանցը փնտրում է համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը առնչվող լուծումներ։ Այդ իսկ պատճառով իրականացնում է Solve Challenge ամենամյա նորարական մրցույթը։ Եզրափակիչ փուլ անցած առաջարկների հեղինակները հնարավորություն կստանան դրանք ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա ընթացքում։ Թիմերը կմիավորվեն Solver-ի փորձագետների, աշխատակիցների, ֆինանսավորողների հետ, կզարգացնեն իրենց առաջարկները, կստանան խորհրդատվություն ու ռազմավարական խորհուրդներ եւ ստանալ աջակցություն դրանց իրականացման համար։ Մրցույթի մրցանակային ընդհանուր բյուջեն այս տարի կազմում է շուրջ 40 մլն դոլլար։

Կարող են մասնակցել ցանկացած երկրից, 13 տարեկանը լրացած անձինք։ Հայտերը կարող է ներկայացվել եւ անհատական, եւ խմբային ձեւաչափով։ Անցած տարիների մասնակիցները նույնպես կարող են դիմել մրցույթին։

Մանրամասները https://solve.mit.edu/challenges/,
Օնլայն հայտադիմումը https://solve.mit.edu/login ։
245 viewsedited  13:21
Open / Comment
2021-05-08 15:47:55
Առաջիկա #վերջնաժամկետը` մայիսի 30!!!

Բիզնես -ներդրումների եվրասիական «Интеграция» #մրցույթ!!!

Ամենամյա "ИНТЕГРАЦИЯ" մրցույթը կազմակերպվում է ԵԱՏՄ երկրներում բիզնես նախաձեռնություններին ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցման համար։
Ծրագիրը դիտարկում է եվրասիական տարածաշրջանի ձեռնարկություններին դրամաշնորհների, ներդրումների , գործընկերային ցանցում ներառելու ու նոր գործիքներ տրամադրելու միջոցով ընդլայնել նրանց գործունեությունը եւ օգնել դուրս գալ նոր շուկա։

Ծրագրի հայտերը ընդունվում են տարեկան 2 անգամ ` մարտի 1- մայիսի 30 եւ սեպտեմբերի 1- հոկտեմբերի 30:

Մանրամասները` https://invest-eaeunion.org/
229 views12:47
Open / Comment