🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 84

2021-05-08 15:47:55
Առաջիկա #վերջնաժամկետը` մայիսի 30!!!

Բիզնես -ներդրումների եվրասիական «Интеграция» #մրցույթ!!!

Ամենամյա "ИНТЕГРАЦИЯ" մրցույթը կազմակերպվում է ԵԱՏՄ երկրներում բիզնես նախաձեռնություններին ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցման համար։
Ծրագիրը դիտարկում է եվրասիական տարածաշրջանի ձեռնարկություններին դրամաշնորհների, ներդրումների , գործընկերային ցանցում ներառելու ու նոր գործիքներ տրամադրելու միջոցով ընդլայնել նրանց գործունեությունը եւ օգնել դուրս գալ նոր շուկա։

Ծրագրի հայտերը ընդունվում են տարեկան 2 անգամ ` մարտի 1- մայիսի 30 եւ սեպտեմբերի 1- հոկտեմբերի 30:

Մանրամասները` https://invest-eaeunion.org/
229 views12:47
Open / Comment
2021-05-08 15:20:22
#Վերջնաժամկետը` մայիսի 31!!!

Լրագրողների համար բնությունը պահպանող տեխնոլոգիաների թեմայով օնլայն #ծրագիր!!!

Mongabay.com հարթակը առաջարկում է Sue Palminteri WildTech Reporting Fellowship կրթաթոշակային ծրագիրը։
Այն նախատեսված է բնությունը պահպանող տեխնոլոգիաների մասին գրող լրագրողների համար ։
Օնլայն ծրագիրը մեկնարկելու է հուլիսից։ Ընտրված լրագրողները հեռավար ձեւաչափով Mongabay.com կայքի համար գրելու են բնությունը պահպանող տեխնոլոգիաների մասին անգլիալեզու հոդվածներ։
Ծրագրի մասնակիցները ստանալու են 5000 դոլլար կրթաթոշակ։

Ծրագրին կարող են դիմել աշխարհի ցանկացած կետից լրագրողներ։

Մանրամասները` https://mongabay.org/programs/news/interns/

Կայքի մասին` https://mongabay.org/about/
215 views12:20
Open / Comment
2021-05-08 14:16:31
#Վերջնաժամկետը` հունիսի 16!!!

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թ. անվճար #դասընթաց!!!

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2021թ. սեպտեմբերին և կավարտվի 2022թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Մանրամասները`
http://diplomaticschool.am/hy/admission/
31 views11:16
Open / Comment
2021-05-08 13:42:28 Հայտերը կընդունվեն հունիսի 15- հուլիսի 15!!!

Երիտասարդ մասնագետների համար ամենամյա #ծրագիր Համաշխարհային Բանկի կողմից!!!

Համաշխարհային Բանկը երիտասարդ մասնագետներին առաջարկում է սկսել կարիերա համաշխարհային մակարդակում։
Ծրագիրը հրավիրում է Համաշխարհային Բանկում աշխատել ցանկացող, մոտիվացիա եւ մասնագիտացում; տնտեսագիտության, ֆինանսների, կրթության, առողջապահության, սոցիոլոգիայի, ինժիներիայի, քաղաքային պլանավորման, գյուղատնտեսության, կամ բնական պաշարների ոլորտներում փորձ եւ գիտելիք ունեցող երիտասարդներին։


Ամեն տարի ծրագիրը ներգրավվում է 45 երիտասարդների եւ առաջարկում 5 տարվա պայմանագիր, զարգացման 24 ամսյա ծրագիր, նոր հնարավորություններ եւ ռեսուրսներ։

Ծրագրին կարող են դիմել Բանկի անդամ երկրներից (այդ թվում Հայաստան); 1989 թ-ի հոկտեմբերի 1-ից հետո ծնված, մագիստրոսի , կամ գիտական աստիճան ունեցող, անգլերենի եւ Համաշխարհային Բանկի աշխատանքային առնվազն մեկ լեզվի (արաբերեն, չիներեն, ֆրանսերեն, պորտուգալերեմ, ռուսերեն, իսպաներեն) գերազանց իմացությամբ, հետեւյալ ոլորտներում մասնագիտացված ( տնտեսագիտության, ֆինանսների, կրթության, առողջապահության, սոցիոլոգիայի, ինժիներիայի, քաղաքային պլանավորման, գյուղատնտեսության, կամ բնական պաշարների); աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ մասնագետներ։

Մանրամասները http://www.worldbank.org/en/about/careers/programs-and-internships/young-professionals-program։
81 views10:42
Open / Comment
2021-05-08 13:17:06
#Վերջնաժամկետը` մայիսի 28 !!!

UNV #կամավորության հնարավորություն Կահիրեում

Կազմակերպությունը - ԱՀԿ մասնաճյուղ,
Վայրը- Կահիրե (Եգիպտոս );
Հաստիքը- Technical Officer,
Լեզուները- անգլերեն, կամ արաբերեն ,
Կրթությունը- առողջապահության բնագավառում մագիստրոսի, կամ էկվիվալենտ աստիճան,
Աշխատանքային փորձը - առնվազն 2 տարվա փորձառություն,
Տարիքային սահմանափակումը` նվազագույնը 25 տարեկան,
Կամավորական առաքելության տեւողությունը -12 ամիս (երկարաձգման հնարավորությամբ);
Փոխհատուցում- ամսական 2200$ կրթաթոշակ, կամավորական առաքելության հաջող ավարտման դեպքում լրացուցիչ կրթաթոշակ, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերի փոխհատուցում։

Մանրամասները`
https://www.unv.org/calls/EGYR000930-9445
97 views10:17
Open / Comment
2021-05-08 12:47:19
#Կրթաթոշակներ` University of Findlay համալսարանում ( ԱՄՆ) բակալավրատի ծրագրերով ուսանելու համար!!!

Ֆինդլիի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ` բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակների չափը տարբեր է ` $12,000- ​$21,000։


Մանրամասները` https://www.findlay.edu/admissions/international/scholarships
127 views09:47
Open / Comment
2021-05-08 12:22:59
#Վերջնաժամկետը` սեպտեմբերի 22!!!

Կայուն զարգացման բնագավառում մագիստրոսական ծրագրերի համար #կրթաթոշակ!!!

Շարունակական կրթությանը նվիրված Finduddannelse.dk հարթակը առաջարկում է մինչեւ 5000 եվրո չափով կրթաթոշակ։ Այն առաջարկվում է ցանկացած երկրից այն ուսանողներին, ովքեր սովորում, կամ պատրաստվում են սովորել են կայուն զարգացմանը ուղղված մագիստրոսական ծրագրերով ։

Մանրամասները` https://www.finduddannelse.dk/scholarship/finduddannelsedk-sustainability-scholarship-17947
56 views09:22
Open / Comment
2021-05-08 12:06:15
#Վերջնաժամկետը` հուլիսի 19!!!

Կարճաժամկետ ESC #կամավորության հնարավորություն Ֆրանսիայում!!!

Հյուրընկալող կազմակերպությունը` Jeunesse et Reconstruction

Կամավորները պետք է օգնեն վերականգնելու ֆրանսիական լեռնային Լորսիե գյուղի պատմամշակութային տեսքը։
Տեւողությունը` հունիսի 26- օգոստոսի 16 (2021):

Բոլոր ծախսերը փոխհատուցվում են։

Մանրամասները` https://europa.eu/youth/solidarity/placement/26729_en
80 views09:06
Open / Comment
2021-05-08 11:47:19
Հայտերը կընդունվի հուլիսի 1- սեպտեմբերի 14!!!

Արվեստի ներկայացուցիչների համար Hodder Fellowship #կրթաթոշակային ծրագիր ԱՄՆ-ում!!!

Hodder կրթաթոշակն առաջարկվում է խոստումնալից արվեստագետների (կոմպոզիտորներ, գրողներ, վիզուալ արվեստագետներ, նկարիչներ, գրողներ, թարգմանիչներ, եւ այլն) համար, ովքեր ցանկանում են ստեղծագործական նախագծեր իրականացնել Փրիստոնի համալսարանում։

Կրթաթոշակը թույլ է տալիս 2 տարի մնալ համալսարանում եւ դասավանդել ու աշխատել տեղի ստեղծարար համայնքի հետ։
Կրթաթոշակը կազմում է տարեկան $84,000։

Մանրամասները` https://arts.princeton.edu/fellowships/hodder-fellowship/
112 views08:47
Open / Comment
2021-05-07 20:47:47 #Վերջնաժամկետը մայիսի 20!!!

Վանաձորի եւ մոտակա բնակավայրերի բնակիչների համար զբոսավարության #ծրագիր Էկոհաբ հիմնադրամի կողմից!!!


Վանաձորի կիրճը հարուստ է կենսաբազմազանությամբ, այդ թվում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներով ու թռչնատեսակներով: Այս տարածքը նաև ներառված է Փամբակի կարևոր թռչունների և կենսաբազմազանության գոտում, ունի մի քանի տարբեր լանդշաֆտային գոտիներ՝ լեռնային տափաստաններ, ալպյան և մերձալպյան անտառային մարգագետիններ:

Կազմակերպիչները նպատակ ունեն բարելավել կիրճի ենթակառուցվածքները և այն ավելի հասանելի դարձնել այցելուների համար, սակայն ոչ թե սպառողական մոտեցումով, այլ հոգատարություն ցուցաբերելով տարածքի նկատմամբ:

Այս նպատակով, ի թիվս այլ աշխատանքների, սկսում են զբոսավարների վերապատաստման #դասընթացներ: Տեսական ու գործնական դասերը նախապատրաստելու են զբոսավարներին կենսաբազմազանության ճանաչողական արշավներ կազմակերպել Վանաձորի կիրճում՝ ներառյալ թռչնադիտման արշավներ, բույսերի հավաք, ծանոթացում սնկերին և այլն:

Դասընթացներին կարող են դիմել Վանաձորի կամ մոտակա բնակավայրերի բնակիչներ հանդիսացող, օտար լեզուների իմացությամբ, կենսաբանության , աշխարհագրության բնագավառում որոշակի գիտելիքներ ունեցող բնասեր ու կենդանասեր անձինք։


Մանրամասները` https://ecohub.am/vanadzor-canyon-biodiversity-guides/
167 views17:47
Open / Comment