Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 81

2021-05-12 19:35:43
Վերջնաժամկետը` մայիսի 21!!!

Գյումրու դեռահասների ու երիտասարդների համար «Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» անվճար #ծրագիր!!!


ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը, որի նպատակն է ներառական դասընթացների միջոցով զարգացնել Գյումրու 12-ից 18 տարեկան դեռահասների և 12-ից 24 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով մուտք գործել աշխատաշուկա։

Ծրագրի մասնակիցները 9 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան զարգացնել իրենց տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական հմտությունները։ Իսկ դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան անցնել պրակտիկա ՏՏ ընկերություններում և, գործնականում կիրառելով իրենց ստացած հմտությունները, իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր։

Օնլայն հայտադիմումը` https://docs.google.com/forms/d/1vNLeaNtXxE7LiDyIQRnsb-PhapGKGdD4NXlzwUoOcM4/viewform?edit_requested=true
88 views16:35
Open / Comment
2021-05-12 19:03:20
Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

Շիրակի մարզի բուհերի բակալավրիատի ծրագրերով սովորող ուսանողների համար #կրթաթոշակ!!!

Մեկնարկվում է «Արամազդ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամի՝ Մինա Շիրվանյան անվանական կրթաթոշակի 2021-2022 ուս․ տարվա մրցույթը։

Մրցույթին կարող են մասնակցել Շիրակի մարզի բուհերի բակալավր առկա համակարգում սովորող ուսանողները:

Մանրամասները եւ օնլայն հայտադիմումը`
https://docs.google.com/forms/d/11h6gQFPQyQuih8cpe5R3fzJOZ1PV8lon-i-97Udkv8M/edit
127 views16:03
Open / Comment
2021-05-12 18:50:04
Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից #կրթաթոշակ` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանելու համար!!!

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում։

Սա ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոց» ծրագիրն է։ Այստեղ դասավանդում են դասախոսներ Վրաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիության երկրներից։
Ծրագրի նպատակը Կովկասի զարգացող ժողովրդավարական հասարակարգերում լրատվամիջոցների ամրապնդումն է։

Մանրամասները` https://www.usa.am/announce/gipa.zip
Օնլայն հայտադիմումը` https://www.usa.am/forms/site/view?id=8d12260cca8b1bdec407d88099ebc419
148 views15:50
Open / Comment
2021-05-12 15:24:11 Վերջնաժամկետը հունիսի 1!!!

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն փնտրում է ամառային ճամբարի վայոցձորցի #լիդերների!!!

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն վերսկսում է ամառային ճամբարների կազմակերպման ավելի քան 20-ամյա ավանդույթը։
Այս տարի ճամբարը կրելու է Youth for Youth (Երիտասարդները հանուն երիտասարդների) խորագիրը։ Ճանաչողական, կրթական, մշակութային և սպորտային ճամբարը նախատեսված է Վայոց ձորի և Արցախի պատանիների համար։

Ուզու՞մ ես մասը լինել այս ծրագրի,
Ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ և փոխանցել քո փորձն ու փորձառությունը ճամբարականներին
Նպաստել առավել արդյունավետ ու հաճելի ճամբարային առօրյային, ուրեմն՝
Շտապի՛ր դիմել ճամբարի լիդերի թափուր հաստիքի համար։

Կազմակերպիչները փնտրում են խենթ ու խելառ գաղափարներով, դրական ու էնտուզիազմով ու լրջագույն պատասխանատվությամբ 20-ից 30 տարեկան վայոցձորցի լիդերների, ովքեր պետք է՝
-աշխատեն 15-17 տարեկան դեռահասների հետ
-կազմակերպեն թիմային խաղեր, սպորտային և մշակութային միջոցառումներ, ձեռքի աշխատանքների խմբակներ
-կազմակերպեն ֆլեշմոբեր, արշավներ, ցուցահանդեսներ

Ընտրված երիտասարդները մինչև ճամբարները պետք է մասնակցեն Ճամբարի լիդերների վերապատրաստման 1-շաբաթյա դասընթացի։

Օնլայն հայտադիմումը
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfumLYCvNsOa-VDnNq9-9IIhXZMXXd9Qh-EukdrypP-iD0ThA/viewform
Մանրամասների համար կարող եք գրել ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին։
248 viewsedited  12:24
Open / Comment
2021-05-12 12:39:19
Քննաշրջանը կարող է հեշտ չլինել։

Օքսֆորդի համալսարանն է մի քանի խորհուրդներ տալիս , թե ինչպես հաղթահարել քննական սթրեսը։
298 views09:39
Open / Comment
2021-05-12 12:27:46
#Վերջնաժամկետը` հունիսի 1!!!

Ուսանողների եւ նորավարտների համար In Compass by Aspire խորագրով վեցամսյա վարձատրվող #պրակտիկայի ծրագիր` «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից!!!


«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը արդեն 7-րդ տարին է ինչ մեկնարկել է In Compass by Aspire վարձատրվող պրակտիկայի ծրագիրը, որը 6 ամիս շարունակ հնարավորություն կտա վերջին տարիների ուսանողներին ու նորավարտ մասնագետներին գործնական հմտություններ ու փորձ ձեռք բերել միջազգային ընկերությունում։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/12/in-compass-by-aspire-intership/
295 views09:27
Open / Comment
2021-05-12 12:10:57 Վերջնաժամկետը մայիսի 20!!!


Մենթորների հրավեր!!!

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում հայտարարում է մենթորների հավաքագրման մրցույթ։ 
Փնտրում են մենթորներ, ովքեր ծրագրի ընթացքում կաջակցեն պատանիներից կազմված թիմերին իրենց համայնքային նախաձեռնությունների իրականացման հարցում։

Շտապե՛ք դիմել, եթե
- Ունեք մենթորության փորձ։
- Հետաքրքրված եք պատանիների զարգացմամբ և ոչ ֆորմալ կրթությամբ։
- Պատրաստ եք դառնալ պատանիներին ավագ ընկեր և աջակցել նրանց գաղափարի իրականացման հարցում։

Մենթորի համար սահմանված է հոնորար, որը կքննարկվի ընտրված թեկնածուների հետ։

Մենթորության տևողությունը 4 ամիս է՝ հունիս-սեպտեմբեր։

Մանրամասները https://yic.am/2021/05/12/աշխատանքի-հնարավորություն/
282 views09:10
Open / Comment
2021-05-12 02:27:14
Վերջնաժամկետը` հուլիսի 3!!!

Ամբողջական փոխհատուցմամբ փոխանակման #ծրագիր Վաշինգտոնում ( ԱՄՆ)` մարտի 1- մայիսի 31 (2022)!!!

Դու ունես հրաշալի գաղափարներ, թե ինչպես զարգացնել ժողովրդավարությունը քո համայնքում? Պատրաստ ես զարգացնել առաջնորդական հատկանիշները? Ցանկանում ես հանդիպել աշխարհի տարբեր անկյուններից այլ երիտասարդ առաջնորդների?

Hurford Youth Fellowship Program ծրագիրը ուղղված է աշխարհի բոլոր անկյուններից հեռանկարային երիտասարդ ակտիվիստ ժողովրդավարների առաջնորդական հմտությունների զարգացմանը եւ կիրառմանը ։


Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհի եւ վիզայի ծախսերը, ապահովում կեցությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ, ուսումնական նյութերը, հնարավորություն օգտվել կազմակերպության գրասենյակից եւ սարքավորումներից։ Ծրագիրն հաջող ավարտած մասնակիցները ընդգրկվում են շրջանավարտների ցանցում եւ դառնում իրենց տարածաշրջանում ծրագրի դեսպանը ։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/12/hurford-youth-fellowship-program-2022/
309 views23:27
Open / Comment
2021-05-11 23:49:04 Կոնկրետ վերջնաժամկետ սահմանված չէ հայտերը ընդունվում են պարբերաբար!!!

ՔՀԿ-ների համար «համավարակի» հետեւանքների կանխարգելմանը ուղղված արագ արձագանքման #դրամաշնորհային մրցույթ!!!

«Համավարակին» որպես պատասխան Տարածաշրջանային համագործակցության Սեւծովյան հիմնադրամը հայտարարում է նախագծերի ընդունում։ Դրամաշնորհի նպատակն է «համավարակային» ճգնաժամի հետեւանքների կանխարգելումը եւ հասարակության, լավ կառավարման, ժողովրդավարության, օրենքի գերակայության, ԶԼՄ-ների ազատության վրա նրա հնարավոր բացասական ազդեցության հակազդմանը։

Դրամաշնորհին կարող են դիմել մի շարք երկրներում (այդ թվում Հայաստան) իրավաբանորեն գրանցված ՔՀԿ-ներ։ Ցանկալի է, որ կազմակերպությունը նախագիծը իրականացնի արտասահմանյան (մանավանդ ԵՄ նոր անդամ երկրներից) գործընկեր կազմակերպության հետ համագործակցությամբ ։

Առաջարկվող դրամաշնորհների առավելագույն չափը մեկ նախագծի համար կազմում է 25 000 ԱՄՆ դոլլար։

Կոնկրետ վերջնաժամկետ սահմանված չէ հայտերը պարբերաբար ընդունվում են սկսած 2020 թ.-ի մարտի 27-ից։

Ամեն դեպքում էլ. հասցեով ճշտեք արդյոք հիմա դեռ հայտեր ընդունում են, թե ոչ?
Առկա հարցերը կարող եք ուղղել blackseatrust@gmfus.org էլ. հասցեին։

Մանրամասները https://www.gmfus.org/coronavirus-fast-response-fund
297 viewsedited  20:49
Open / Comment
2021-05-11 22:51:16
Վերջնաժամկետը` օգոստոսի 7!!!

Զարգացող երկրների կառավարությունների համար #դրամաշնորհային հատուկ մրցույթ` UNEP-ի կողմից!!!

ՄԱԿ-ի Շրջակա Միջավայրի Ծրագիրը զարգացող երկրների (այդ թվում Հայաստան) իշխանությունների համար առաջարկում է դրամաշնորհ` որպեսզի նախարարությունների ու շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվության միջոցով որոշվի Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի , Minamata-ի կոնվենցիաների եւ քիմիական թափոնների միջազգային կառավարմանը ուղղված ռազմավարական համաձայնագրի իրականացման դեպքում երկրների ազգային առաջնահերթություններին, հնարավոր հիմնախնդիրներին ու մոտեցումներին։


Առաջարկվող դրամաշնորհը կազմում է 50 000 - 250 000 ԱՄՆ դոլլար։
Առաջարկվող նախագծերի առավելագույն տեւողությունը պետք է լինի 3 տարի։

Մանրամասները` https://www.unep.org/explore-topics/chemicals-waste/what-we-do/special-programme/applying-funding-through-special
300 views19:51
Open / Comment