Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 79

2021-05-16 16:07:24
#Վերջնաժամկետը` հունիսի 4!!!

«Spencer Small Research Grants» հետազոտական #դրամաշնորհներ!!!

Դրամաշնորհները տրամադրվում են կրթության բարելավմանը ուղղված հետազոտական նախագծերի իրականացման համար։

Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 50 000$, նախագծի ժամկետը` 1-5 տարի։

Կարող են դիմել կրթական հաստատությունների, կազմակերպությունների հետ կապ ունեցող հետազոտողներ։

Առաջարկվող նախագիծը պետք է լինեն անգլերեն լեզվով, բյուջեն սահմանվի ԱՄՆ դոլարով։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/16/research-grants-on-education/
192 views13:07
Open / Comment
2021-05-15 20:22:05 #կամավորություն

«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար ՀԿ-ն հավաքագրում է նոր սերնդի #կամավորների:

Գնահատո՞ւմ ես կամավորի աշխատանքը, Քո կյանքի առաքելություններից մեկը համարում ես օգնելն ու աջակցե՞լը, ունես ստեղծագործ միտք, բազմաթիվ գաղափարներ, ունես ցանկություն աշխատել դեռահաս աղջիկների հետ, ովքեր կարիք ունեն լսողի, ուրեմն սա հենց Քո հնարավորությունն է:

Հիշենք մեր դեռահասության շրջանը. ի՞նչ բարդությունների, ի՞նչ խնդիրների առաջ էինք կանգնում, ի՞նչն էր ստիպում մեզ սխալվել, անվստահություն ցուցաբերել: Այս ամենը հիշելով անկախ սեփական կամքից յուրաքանչյուրս էլ կմոտիվանանք, որպեսզի օգնենք:


Օնլայն հայտադիմումը
https://forms.gle/dxVWtHfKK7K6gJkC6
142 viewsedited  17:22
Open / Comment
2021-05-15 16:51:05
Վերջնաժամկետը հունիսի 30!!!

Կրթաթոշակ Չարլզ Դարվինի համալսարանում ( Ավստրալիա) ուսանելու համար!!!

Չարլզ Դարվինի համալսարանը (CDU) արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ բակալավրատի, կամ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը 25%-ով ,կամ 50%-ով փոխհատուցում է ուսման վճարը։

Մանրամասները https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/15/կրթաթոշակ-չարլզ-դարվինի-համալսարանո/
240 viewsedited  13:51
Open / Comment
2021-05-15 16:31:01
#Վերջնաժամկետը հուլիսի 31!!!

DAAD- Հելմուտ Շմիդտ #կրթաթոշակային ծրագիր Գերմանիայում!!!

DAAD- Հելմուտ Շմիդտ կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է զարգացող երկրներից առաջնորդների համար , ովքեր ցանկանում են բարելավել իրենց երկրներում ժողովրդավարությունը եւ սոցիալական արդարությունը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Ֆեդերատիվ նախարարության կողմից ։ Այն հնարավորություն է տալիս գերմանական ԲՈՒՀ-որում ստանալ քաղաքագիտության, իրավագիտության ,տնտեսագիտության եւ կառավարման բնագավառներում մագիստրոսի աստիճան։

Կրթաթոշակը ներառում է
-Լեզվական կուրսեր,
-Ամսական կրթաթոշակ,
-Ուսման վճարը,
-բժշկական ապահովագրություն,
-Ճանապարհածախս,
-հետազոտական, ադմինիստրատիվ ծախսեր։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/15/daad-helmut-schmidt-programme/
232 viewsedited  13:31
Open / Comment
2021-05-14 21:18:32
Վերջնաժամկետը մայիսի 19!!!

Վիքիպեդիայում ֆինանսատնտեսագիտական թեմաներով հայալեզու հոդվածների #մրցույթ!!!


Եթե քեզ հետաքրքրում է ֆինանսների աշխարհը, նորը բացահայտող ու ուսումնասիրող ես, սիրում ես կիսվել քո գիտելիքով և օգտակար լինել ուրիշներին, ուրեմն ՀՀ կենտրոնական բանկը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Իմ ֆինանսների ամիս 2021» ծրագրի շրջանակում հենց քեզ համար են հայտարարում Վիքիպեդիայի՝ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթ։

Հաղթողները կստանան մրցանակներ, իսկ անունները կհրապարակվեն։

Մանրամասները https://www.abcfinance.am/news/financial_wikimedia_2021.html
349 viewsedited  18:18
Open / Comment
2021-05-14 21:07:07 #Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 15!!

WEASA 2021 օնլայն #ամառային_դպրոց Լեհաստանում հուլիսի 12-21!!!


Euro-Atlantic Summer Academy ամառային դպրոցի այս տարվա թեմաներն են « Whose technology? Whose interests? Power and influence in the digital age».

WEASA - ը ԱլԳ , Արեւմտյան Բալկանների երկրներից եւ Լեհաստանից փորձագետների, ՔՀԿ, մեդիա ներկայացուցիչների, քաղաքագետների, վերլուծաբանների համար երկշաբաթյա միջոցառում է։ «Համավարակային » սահմանափակումներից ելնելով այս տարի ակադեմիան կանցկացվի օնլայն ձեւաչափով ։
WEASA 2021-ը կքննարկի մի շարք թեմաներ, որոնց թվում 5G, անվտանգություն ; գեոքաղաքականություն, բարձր տեխնոլոգիաներ ; ֆինանսական համակարգ, կրիպտոարժույթներ, ցանցերում սոցիալական շարժումները, ծայրահեղականացում, լրագրողական հետաքննություններ, «համավարակային» ապատեղեկատվության, բաց աղբյուրների միջոցով ուսումնասիրություններ, թվային անվտանգություն եւ այլն։


Կարող են դիմել եվրոպական ինտեգրացիայի, պետության փոփոխման գործընթացների, տրանսվերլուծական համագործակցության, թվային տնտեսության եւ կիբեռանվտանգության թեմաներով հետաքրքրված, Արեւելյան Գործընկերության երկրներից տարբեր ոլորտներում աշխատող մասնագետներ (հասարակական, գիտական, ԶԼՄ-ներ), քաղաքական վերլուծաբաներ, փորձագետներ, լրագրողներ, ձեռներեցներ, մեդիա ներկայացուցիչներ։

Առկա հարցերը կարող եք ուղղել contact@weasa.org էլ հասցեին։

Դպրոցը կազմակերպվում է Եվրոպայի Քոլեջի Նատոլինի կամպուսի, ԱՄՆ-ի Գերման Մարշալ եւ Լեհա-ամերիկյան ազատության հիմնադրամների համագործակցությամբ։

Մանրամասները`
https://www.weasa.org/2021/04/08/recruitment-open-for-weasa-2021-apply-now/
327 views18:07
Open / Comment
2021-05-14 20:33:27 Իսկ գիտեք, որ Coursera, edx, stepik ու այլ արտասահմանյան հարթակների նման հայկական կայք էլ կա?

DreamsLab.am-ը օնլայն ուսուցման համակարգը, որտեղ կարող եք հայերեն լեզվով #սովորել
1.Մարքեթինգ (ՍՄՄ, ֆեյսբուք, ինստագրամ մարքեթինգ, քոփիրայթինգ, Youtube մարքեթինգ, վաճառող տեքստեր եւ այլն);
2.Վեբ ծրագրավորում (այս պահին HTML,CSS,JS );
3.Գրաֆիկ դիզայն (Տեխնիկական ու տեսական գիտելիքներ, այս պահին Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW );
4.Օտար լեզուներ (Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Չինարեն, Արաբերեն, Պարսկերեն);
5. Հաշվապահություն (տեսություն, ֆինանսական հաշվապահություն);
6.Վիդեոմոնտաժ (Adobe Premiere Pro )։
-Ու էլի լիքը այլ մասնագիտություններ ։

Ու այս ամենը ընդամենը ամսական 500 (հինգ հարյուր) դրամով։
ՀԳ. Սա գովազդ չէ, ուղղակի որ վճարը ամբողջովին կայքից մեկ ամիս օգտվելու համար է ու այդ հնարավորության համեմատ փոքր մաս է կազմում դրա համար եմ կիսվում։

Հարթակը http://www.dreamslab.am/
340 viewsedited  17:33
Open / Comment
2021-05-14 20:18:40 Վերջնաժամկետը մայիսի 19!!!

Կանանց առաջնորդության օնլայն #դպրոց!!!

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի թիմը 2021 թվականի մայիսի 25-28 և հունիսի 8-11 –ը կազմակերպում է կանանց առաջնորդության առցանց դպրոց բոլոր խոշորացած համայնքների կին ավագանու անդամների և համայնքապետարաններում միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց համար։

Առցանց դպրոցի նպատակն է ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված և աշխատող կանանց առաջնորդության ներուժը և զարգացնել համայնքային կին առաջնորդների կարողությունները համայնքային պլանավորման և կառավարման գործում:

Դասընթացի հիմնական թեմաներն են՝
- Արդյունավետ և մասնակցային համայնքային զարգացում:
-Կանանց առաջնորդությունը և ՏԻՄ-ը։
-Քաղաքացիների ներգրավվածությունը ՏԻՄ-ում։
-Ծրագրի պլանավորում և զարգացում։

Առաջնորդության դպրոցի ավարտին տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված կանանց հնարավորություն կտրվի մասնակցել փոքր դրամաշնորhների մրցույթի:

Օնլայն հայտադիմումը https://forms.gle/1TWruFMoDH2nis2B9։
346 views17:18
Open / Comment
2021-05-14 16:21:38
Գարնանային ֆոտոշարք -ից!!!

Աղբյուրը` Beautiful Nature Pictures Ֆեյսբուքյան էջ։
364 views13:21
Open / Comment
2021-05-14 15:51:32 ‍#Վերջնաժամկետը մայիսի 17!!!

Երիտասարդական աշխատողների/ առաջնորդների համար “ACTarea“ խորագրով Էրազմուս+ միջազգային #դասընթաց Լատվիայում հունիսի 26- հուլիսի 2!!!


Project – ‘’ACTarea’’ focuses on active youth participation and nonviolent activism. Through it we would like to reach young people living in Europe who have Social, Economical, Geographical, Disability obstacles. Non-formal education is one of the best way for the target group to make them think about their role in their communities. Youth policies and youth work practice must support young people in realizing their full potential as autonomous members of society, enabling them to develop life plans and exercise their democratic citizenship.

Who Can Apply:
- Youth workers or youth leaders
- Local activists
- Partner organization representatives
-Age of participants 18 + (due to the international travel restrictions)
-Participants who have full motivation and want to gain new experience

For more information please contact Yeghvard NGO.
ALL COSTS ARE COVERED ACCORDING TO ERASMUS+ RULES.

How to apply: If you are interested in the project please send your CV and motivation letter to email yeghvardhk@gmail.com till 17 of May, 2021.
Ր
The selected candidates will be contacted by our workers.
PLEASE APPLY TO THE PROJECT IF YOU ARE SURE YOU WANT AND ARE ABLE TO PARTICIPATE
357 views12:51
Open / Comment