🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 80

2021-05-14 15:43:59
#Վերջնաժամկետը` մայիսի 26!!!

ESC #կամավորության հնարավորություն պատմամշակութային Տրանսիլվանիայում (Ռումինիա)!!!

Վայրը՝ Տարգու Սեքուիես` Կեզդի քաղաք (Տրանսիլվանիա, Ռումինիա )։
Հայաստանից ուղարկող կազմակերպությունը` United Youth ՀԿ։

Մասնակիցները՝ 18-30 տարեկան կամավորական աշխատանքով ոգեշնչված, անգլերենով հաղորդակցվել կարողացող երիտասարդներ (ծրագիրը երկու կամավորների համար է) .

Ժամկետը՝ 1) 2021թ․հուլիսի 2_ից - 2022թ․ մարտի 29_ը (9 ամիս)
2) 2021թ․ օգոստոսի 1_ից - 2022թ․ հուլիսի 28_ը (1 տարի)

Ֆինանսավորումը՝ ծրագրի մասնակցության ծախսերը փոխհատուցվում է։

Կամավորական ծրագրի բնույթը՝ օգնել կազմակերպությանն իրականացնել սպորտային միջոցառումներ, երիտասարդների հետ ոչ ֆորմալ կրթության մեթոդներով իրականացվող դասընթացներ։

Բոլոր ցանկացողները կարող են մինչև ս.թ. մայիսի 26-ը ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և մոտիվացնող նամակները (motivation letter) unitedyoutharm@gmail.com էլ.փոստի հասցեին: Մանրամասն տեղեկության համար կարող եք զանգահարել 099 183116։
326 views12:43
Open / Comment
2021-05-14 14:16:13
#Վերջնաժամկետը հոկտեմբերի 6!!!


Knight-Hennessy ամբողջական #կրթաթոշակային ծրագիր Սթենֆորդի համալսարանում (ԱՄՆ) մագիստրատուրայի, կամ PHD ծրագրերով ուսանելու համար!!!

Knight-Hennessy կրթաթոշակային ծրագիրը նպատակաուղղված է երիտասարդ առաջնորդների համագործակցությանն ու կարողությունների զարգացմանը եւ աշխարհի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար համագործակցության, վերապատրաստման կարողությունների ընդլայնմանը ։

Ծրագիրն բացի ուսումից կազմակերպում է նաեւ լրացուցիչ թրեյնինգներ, սեմինարներ, առաջնորդների հետ հանդիպումներ, տեղական եւ միջազգային ուսումնական այցեր։
Ծրագիրն փոխհատուցում է ընդգրկված ուսանողների ուսման վճարը (ամբողջ ընթացքում); ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս), կեցությունը եւ ակադեմիական ծախսերը ։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/14/the-knight-hennessy-scholarship/
367 views11:16
Open / Comment
2021-05-14 00:29:23
Վերջնաժամկետը` մայիսի 15!!!

«Բնապահպանական գրագիտության և բիզնեսի ու անձնական հմտությունների զարգացման» #դասընթացներ!!!


ՓՄՁ Ասոցիացիան և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Բաց հասանելիության ձեռներեցություն․կանանց կողմից ղեկավարվող կանաչ ձեռնարկությունների էկոհամակարգի ձևավորում» ծրագրի շրջանակներում, հայտարարում են «Բնապահպանական գրագիտության և բիզնեսի ու անձնական հմտությունների զարգացման» դասընթացների մասնակիցների հավաքագրում:

Ծրագրի հիմնական շահառուները բնության հետ կապված ձեռներեցությամբ զբաղվող կին ձեռներեցներն են: Տղամարդկանց մասնակցությունը դասընթացներին ևս խրախուսվում է:

Հրավիրում են մասնակցելու `
-Լոռու,
-Սյունիքի,
-Վայոց Ձորի,
-Արագածոտնի,
-Շիրակի,
-Կոտայքի,
-Տավուշի,
-Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչներին:

Հայտը` https://we.tl/t-kgYL8oDIUR?src=dnl
100 views21:29
Open / Comment
2021-05-13 16:33:10
#Վերջնաժամկետը` մայիսի 23!!!

UNV #կամավորության 6 հնարավորություն Շվեյցարիայում

Կազմակերպությունը - OHCHR,
Վայրը- Ժնեւ (Շվեյցարիա );
Հաստիքը- Assistant Human Rights Officer,
Լեզուները- անգլերեն, կամ ֆրանսերեն ,
Կրթությունը- ուսանող, կամ նորավարտ
Աշխատանքային փորձը - առնվազն կես տարվա փորձառություն,
Տարիքային սահմանափակումը` մինչեւ 29 տարեկան,
Կամավորական առաքելության տեւողությունը -6 ամիս (երկարաձգման հնարավորությամբ);
Փոխհատուցում- ամսական 1800$ կրթաթոշակ, կամավորական առաքելության հաջող ավարտման դեպքում լրացուցիչ կրթաթոշակ, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերի փոխհատուցում։

Մանրամասները`
https://www.unv.org/special-calls?f%5B0%5D=field_sc_assignment_categories%3A4037
236 views13:33
Open / Comment
2021-05-13 15:44:19
Մի շարք կրթաթոշակներ` Լոնդոնի Թագավորական Քոլեջի Բիզնես Դպրոցում ( Մեծ Բրիտանիա) МВА ծրագրերով ուսանելու համար !!!

Լոնդոնի Թագավորական Քոլեջի Բիզնես Դպրոցը առաջարկում է մի շարք կրթաթոշակներ` МВА ծրագրերով ուսանելու համար։

Այս պահին հայտեր ընդունվող ու արտասահմանցի ուսանողների համար առաջարկվում են `
-Dean’s Impact Scholarship ` կրթաթոշակն կազմում է £25,000, վերջնաժամկետը հունիսի 18:
-Forté Fellowships for women` առաջարկվում է ուսանողների համար, կրթաթոշակն կազմում է £27,250, վերջնաժամկետը հունիսի 18:
-Sainsbury Management Fellows’ Award` կրթաթոշակն կազմում է £50,000, վերջնաժամկետը հունիսի 7:
-Imperial Loyalty Bursary` կրթաթոշակն 20%-ով փոխհատուցում է ուսման վճարը, վերջնաժամկետը` հունիսի 18:


Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/13/imperial-college-business-school-scholarships/
245 views12:44
Open / Comment
2021-05-13 01:11:48
Վերջնաժամկետը մայիսի 30!!!

Ուսանողների եւ նորավարտների համար EvocaLab վերապատրաստման #ծրագիր EvocaBank-ի կողմից!!!

EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:

Միացի'ր ծրագրին և ստացի'ր
-գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
-աշխատանքային կարողություններ և հմտություններ,
-պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում,
-աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում,
-հնարավորություն ծանոթանալու ԷՎՈԿԱԲԱՆԿԻ ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:


Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/13/evocalab-6/
323 viewsedited  22:11
Open / Comment
2021-05-13 01:01:46 #Ստարտափների համար հայտերի ընդունում Sevan Startup Summit 2021 մասնակցելու համար !!!


Ինչո՞ւ դիմել #SSS21-ին որպես ստարտափ
-Sevan Startup Summit-ի ընթացքում տարբեր երկրներից ներկայացած ներդրողների, ամենատարբեր ոլորտները և տեխնոլոգիաները ներկայացնող մենթորների և առհասարակ այլ ստարտափների հետ գործնական հարաբերություններ հաստատելու ամենամեծ շանսերը ունեն ստարտափները։
-Զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափների համար մշակված միկրոաքսելերացիոն կրթական ծրագրերը որակական նոր մակարդակի կբերեն ձեր նախագիծը։
- 25-30 թիմեր կստանան գրանտային մրցանակներ շուրջ 15 ոլորտային մրցույթների արդյունքում։ SSS21-ի մրցանակային ֆոնդը կկազմի մոտ 100.000$
- Booster միկրոաքսելերացիոն ծրագիրը անցած լավագույն 5 թիմերից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն ստանալու 50.000$ ներդրում։
-Անմոռանալի արկածներով լի 7-օրյա վրանային կյանքը կդառնա ձեր վառ հիշողություններից մեկը։

Ստարտափների համար օնլայն հայտադիմումը`
https://www.f6s.com/sevan-startup-summit-2021/apply

Միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 25-31ը։

Երեւի թե շուտով կամավորության հայտն էլ կբացվի։
285 views22:01
Open / Comment
2021-05-12 22:16:52 Վերջնաժամկետը մայիսի 15!!!

Հայերեն Վիքիպեդիայում Հայկական թեմատիկայի զարգացման #մրցույթային արշավ!!!

«․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 5-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Ինտերնետ հանրություն» ISOC.am և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները մայիսի 5-ից Հայերեն Վիքիպեդիայում սկսում են Հայկական թեմատիկայի զարգացման մրցույթային արշավ։

Լավագույն ներդրում ունեցողներին սպասում են դրամական պարգևներ Ինտերնետ Հանրության ՀԿ-ի կողմից։

Թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք՝ գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, ․․․, ով ունի հետազոտական միտք, աղբյուրների հետ աշխատելու ունակություններ և պատրաստ է մաս կազմել այս կարևոր առաքելությանը, կարող է միանալ արշավին։

Մայիսի 5-ից 15-ը՝ մասնակցության համար օնլայն գրանցում` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeRkOG6JTrr00pigBjlYhj39RPjvlQIlBbtlK4yu5lkeyL2vQ/viewform?usp=pp_url
Մայիսի 16-ից 31-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում
Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ հոդվածների ստեղծում և բարելավում։
301 views19:16
Open / Comment
2021-05-12 21:54:41 #Վերջնաժամկետը մայիսի 16!!!
Հայտերը ընդունվում է ապրիլի 6-ից!!!

ՀՀ ԲՈՒՀ-երում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար ամենամյա #կրթաթոշակային մրցույթ!!!


Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2021-2022թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով https://aef.am/university/


Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը՝
https://apply.aef.am/

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա գրասենյակ (խնդրում են ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել և չայցելել)։
293 views18:54
Open / Comment
2021-05-12 21:54:27
#Վերջնաժամկետը` մայիսի 16!!!

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար #կրթաթոշակ` ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!


Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է մրցույթ` վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ մեր գրասենյակ։
Փաստաթղթային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/documents/:
289 views18:54
Open / Comment