🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 82

2021-05-11 22:20:12
Վերջնաժամկետը օգոստոսի 20!!!

ԲՈՒՀ-երի համար #դրամաշնորհային մրցույթ` Եվրոպայի Խորհրդի կողմից!!!

Եվրոպայի Խորհրդի կրթական Վարչությունը ընդունում է Եվրոպական ԲՈՒՀ-երում «համավարակային» ճգնաժամի ընթացքում ակադեմիական integrity-ին (համարժեք թարգմանությունը չգիտեմ))) ուղղված նախագծեր` հետեւյալ կատեգորիաներով`
-Սովորել եւ սովորեցնել,
-Քաղաքականություն,
-Գործընթացներ,
-Հաղորդակցություն,
-Կառավարում/ համակարգեր,
-Ուսուցում։

Դրամաշնորհին կարող են դիմել Եվրոպական մշակութային կոնվենցիայի անդամ երկրների (այս թվում Հայաստան) բարձրագույն կրթական համակարգում ընդգրկված կրթական հաստատությունները։

Մանրամասները` https://www.coe.int/en/web/education/-/call-for-best-practices-in-promoting-academic-integrity-during-covid-19
295 views19:20
Open / Comment
2021-05-11 21:52:05
Վերջնաժամկետը մայիսի 24!!!

Կլիմայի փոփոխությունների հետեւանքների կանխարգելմանը ուղղված #դրամաշնորհային մրցույթ!!!

Գերմանիայի միջազգային կլիմայական նախաձեռնությունը (IKI)-ն աջակցում է կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղման, ադապտացմանը , ինչպես նաեւ դրա հետ կապված կենսատեսակների պաշտպանությանը ուղղված նախագծերին։

Դրամաշնորհի չափը 2-3 տարվա տեւողությամբ մեկ նախագծի համար կազմում է 300-800 հազար եվրո

Դրամաշնորհին կարող են դիմել ODA երկրներից (այդ թվում Հայաստան) ոչ կոմերցիոն կազմակերպություններ (ՔՀԿ; ասսոցացիաներ, հետազոտական կենտրոններ) եւ ակադեմիական հաստատություններ (ԲՈՒՀ-եր, հետազոտական կենտրոններ):

Մանրամասները` https://www.international-climate-initiative.com/en/project-funding/information-for-applicants/iki-medium-grants?iki_lang=en
287 views18:52
Open / Comment
2021-05-11 21:16:07
Վերջնաժամկետը` մայիսի 24!!!

Հայաստանից եւ Արցախից Երիտասարդ արվեստագետների համար անվճար Դրամատիկական #Արվեստանոց Հայաստանում!!!

Երկլեզու՝ ֆրանս-հայերեն Դրամատիկական Արվեստանոցը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ և կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր
Սերժ Ավետիքյանի ղեկավարությամբ բացում է իր դռները և հրավիրում մասնակցելու
այս կրթամշակութային բացառիկ նախագծին։

Արվեստանոցի շրջանակներում նախատեսված դասընթացներն անցկացվելու են Երևանում՝ 2021 թ․-ի հոկտեմբերից մինչ 2022 թ․-ի մարտ ամիսը ներառյալ՝ վեց ամիս,
ամիսը երկու շաբաթ տևողությամբ։
Մասնակիցներին դասավանդելու են Ֆրանսիայից ժամանած նշանավոր բեմադրիչներ,
դերասաններ, հեղինակներ։

Դրամատիկական Արվեստանոցը միտված է նպաստել մասնավորապես երիտասարդ
դերասանների և բեմադրիչների մասնագիտական զարգացմանը՝ թատրոնի և
կինոմատոգրաֆիայի ոլորտներում, ինչպես նաև ֆրանսերենի տարածմանը՝ կրկին
թատրոնի և կինոմատոգրաֆիայի շնորհիվ և շրջանակներում։


Մանրամասները` https://bit.ly/3eCstcX
313 views18:16
Open / Comment
2021-05-11 20:00:18
Վերջնաժամկետը օգոստոսի 1!!!

Գիտական թեմաներով լրագրողական աշխատանքների համար #մրցանակ Kavli հիմնադրամի կողմից!!!

Մրցույթը փնտրում է գիտությանը եւ տեխնոլոգիաներին առնչվող հոդվածներ, հաղորդումներ եւ այլ լրագրողական նյութեր։
Նյութերը պետք է հրապարակված, կամ հեռարձակված լինեն հուլիսի 16 (2020)- հուլիսի 15 (2021) ընթացքում։ Այլալեզու նյութերը պետք է ներառեն անգլերեն թարգմանություն։

Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են գումարային մրցանակներ, իսկ յուրաքանչյուր կատեգորիայում հաղթողը կստանա նաեւ ճանապարհածախսի փոխհատուցում պարգեւատրման արարողությանը մասնակցելու համար։

Մանրամասները https://sjawards.aaas.org/enter
336 viewsedited  17:00
Open / Comment
2021-05-11 19:48:46
Վերջնաժամկետը` օգոստոսի 1!!!

#Կրթաթոշակ` Sussex համալսարանում ( Մեծ Բրիտանիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Sussex համալսարանը բարձր առաջադիմությամբ եւ 2021 թ.-ի սեպտեմբերից ուսումը մեկնարկող արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` համարյա բոլոր դպրոցներում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը կազմում է £ 5.000։

Մանրամասները` https://www.sussex.ac.uk/study/fees-funding/masters-scholarships/view/1243-Chancellors-International-and-EU-Scholarships
329 views16:48
Open / Comment
2021-05-11 19:39:55 #պրակտիկա
#վերջնաժամկետը մայիսի 24!!!

Պրակտիկայի հնարավորություն Վիշեգրադի հիմնադրամում (Բրատիսլավա, Սլովակիա)!!!

Մանրամասները` https://www.visegradfund.org/news/internship-visegrad-fund-2/
315 viewsedited  16:39
Open / Comment
2021-05-11 19:18:14
#Կրթաթոշակ` Ստենֆորդի ( ԱՄՆ) համալսարանում բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Ստենֆորդի համալսարանը նոր ընդունվող ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։ Կրթաթոշակը 15%-ով փոխհատուցում է ուսման վճարը։

Մանրամասները` https://www.stratford.edu/services/financial-services/scholarships/
334 views16:18
Open / Comment
2021-05-11 19:01:15
Վերջնաժամկետը` մայիսի 24!!!


ESC #կամավորության հնարավորություն Հելսինկիում ( Ֆինլանդիա)!!!

Maailmanvaihto - ICYE Finland -ը միջազգային կամավորությամբ զբաղվող ոչ կոմերցիոն կազմակերպություն է։ Կազմակերպությունը համակարգում է Միջազգային մշակութային, երիտասարդական փոխանակման (ICYE) եւ Եվրոպական խաղաղության կորպուս (ESC) ծրագրերը։ Կազմակերպության սկզբունքներն են միջմշակութային ուսուցում, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում եւ համաշխարհային պատասխանատվություն։
Հրավիրվող կամավորները պետք է օգնեն կազմակերպության գրասենյակային աշխատանքներում, միջազգային փոխանակման ծրագրեր կազմակերպելուն։

Տեւողությունը` սեպտեմբերի 6 (2021)- սեպտեմբերի 5 (2022)!!!

Մանրամասները` https://europa.eu/youth/solidarity/placement/26794_en
Կազմակերպության կայքում` https://maailmanvaihto.fi/en/volunteer-in-finland/esc-available-projects/
342 views16:01
Open / Comment
2021-05-11 18:21:22
Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

Գիտնականների համար Մաքդոնալդս #կրթաթոշակային ծրագիր` Մեծ Բրիտանիայում հետազոտական նախագծեր իրականացնելու համար!!!


Կրթաթոշակը տրամադրվում է 2 տարվա համար ` տարեկան £30,000, իսկ հյուրընկալող կազմակերպությանը ` տարեկան £2,000։


Մանրամասները`
https://www.msif.org/research/awards-grants-and-fellowships/mcdonald-fellowships/
353 views15:21
Open / Comment
2021-05-11 17:17:59
#Վերջնաժամկետը` մայիսի 30!!!

ESC #էկոկամավորության հնարավորություն ծովափնյա Մալթայում!!?

BirdLife Malta կազմակերպությունը իր միջազգային թիմին միանալու համար փնտրում է կամավորների։
Կազմակերպությունը զբաղվում է թռչունների եւ նրանց բնակվելու վայրերի պաշտպանությամբ։
Կամավորները աշխատելու են կազմակերպության Մալթիական կղզիների գրասենյակներում ու արգելանոցներ ում։


Մանրամասները` https://europa.eu/youth/solidarity/placement/26781_en
400 views14:17
Open / Comment