Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 71

2021-05-27 23:01:06
#Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

TED Fellows 2022 ծրագիր Վանկուվերում ( Կանադա)` ապրիլի 7-15 (2022)!!!

TED Fellows ծրագիրը յուրաքանչյուր տարի փնտրում է տարբեր ոլորտներից նորարարների։ Ծրագիրն նպատակաուղղված է աջակցել մասնակիցների կարիերայի աճին։ Այն հարթակ է նորարարական ու ստեղծարար գաղափարների փոխանակման ու տարածման, ինչպես նաեւ այնպիսի մարդկանց հետ հանդիպմանը, ովքեր կարող են օգնել մասնակիցների կարիերայի զարգացմանը։ Մասնակիցները ներառվում են նաեւ TED մասնակիցների համաշխարհային ցանցում։

Կազմակերպիչները ապահովում են կեցությունը փոխհատուցում ճանապարհայի,վիզայի ծախսերը, կոնֆերանսի գրանցման վճարը։

Կարող են դիմել 18 տարեկանը լրացած, անգլերենի իմացությամբ արվեստի, ՔՀԿ ներկայացուցիչներ, իրավապաշպաններ, գիտնականներ, ձեռներեցներ եւ այլն։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/27/ted-fellows-2022/
248 views20:01
Open / Comment
2021-05-26 21:57:23 #գործկա

CARD foundation փնտրում են ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրի համակարգող:

http://card.am/storage/uploads/files/jobs/Job%20announcement%20for%20project%20coordinator%20WoLeRE%20w_com_compressed.pdf
375 viewsedited  18:57
Open / Comment
2021-05-26 20:58:12 #գործկա
#վերջնաժամկետը հունիսի 3!!!

UNFPA Armenia -ին անհրաժեշտ է Programme Assistant!!!

Դիմելու համար https://bit.ly/34km5Rv
#careercenteram
421 views17:58
Open / Comment
2021-05-26 20:49:00
Հայտերը կընդունվեն օգոստոսի 1-15ը!!!

Մի շարք համալսարանների ուսանողների համար «Մաթևոսյան կրթավճար» #կրթաթոշակային ծրագիր!!!

Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է կրթաթոշակային մրցույթ:


Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/26/մաթևոսյան-կրթավճար-կրթաթոշակային/
383 views17:49
Open / Comment
2021-05-26 20:32:52 #Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 30!!!

ՀՀ ԲՈՒՀ-երում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար ամենամյա #կրթաթոշակային մրցույթ!!!


Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2021-2022թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով https://aef.am/university/


Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը՝
https://apply.aef.am/

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա գրասենյակ (խնդրում են ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել և չայցելել)։
345 views17:32
Open / Comment
2021-05-26 20:32:52 Մինչ դիմում-հայտի լրացնելը, պետք է ծանոթանալ ծրագրի կողմից հովանավորվող համալսարանների և մասնագիտությունների ցանկին՝ https://aef.am/university/

Եթե ձեր համալսարանն ու մասնագիտությունը զետեղված է ցանկում, ապա հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը՝ https://aef.am/documents/

Մուտք գործել կայքէջ՝ https://aef.am/

Գտնել "Լրացնել հայտը" բաժինը և սեղմել կոճակը՝ https://apply.aef.am/

Լրացնել պահանջվող դաշտերը, իսկ փաստաթղթերը ներբեռնել jpg (լուսանկար), png կամ pdf տարբերակներով

Լրացնելուց հետո ստուգել և ապա սեղմել "Ուղարկել" կոճակը

Եվ վերջ․․․
344 views17:32
Open / Comment
2021-05-26 20:17:46 #կամավորություն
#վերջնաժամկետը մայիսի 31!!!

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի կազմակերպչական աշխատանքների համար անհրաժեշտ են կամավորներ։

Մանրամասները և դիմելու կարգը՝ կայքում `
http://volunteers.am/job-details/59
356 views17:17
Open / Comment
2021-05-26 20:16:07 #կամավորություն
#վերջնաժամկետը վաղը` մայիսի 27!!!

Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:


Հրավիրվող կամավորներն հիմնականում աշխատելու են ետնաբեմում՝ օգնելու արտիստներին, կատարելու
ընթացիկ այլ աշխատանքներ:


http://volunteers.am/job-details/60
383 viewsedited  17:16
Open / Comment
2021-05-26 08:17:52
Վերջնաժամկետը` հունիսի 7!!!

Ֆոտոգրաֆների համար դրամաշնորհային մրցույթ!!!

Everyday Projects -ը ընդունում է 2021 թ.-ի համար դրամաշնորհային հայտեր։
Ծրագիրն առաջարկվում է մարդու իրավունքներին առնչվող փաստագրական ֆոտոնախագծերի համար։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/26/the-everyday-projects-grant/
436 views05:17
Open / Comment
2021-05-26 08:00:10
Վերջնաժամկետը` հունիսի 5!!!

Ժան Լյուկ Լագարդերի հիմնադրամը մեդիաարտադրության երիտասարդ ներկայացուցիչներին աջակցելու համար առաջարկում է դրամաշնորհային երեք տեսակի մրցույթ`
-Մինչեւ 36 տարեկան ֆոտոգրաֆների համար դրամաշնորհ ` չափը 10 000 եվրո,
-Տպագիր մամուլում աշխատող, մինչեւ 31 տարեկան լրագրողների համար դրամաշնորհ` չափը 10 000 եվրո,
-Մինչեւ 31 տարեկան վավերագրիստների համար դրամաշնորհ ` չափը 15 000 եվրո։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/26/fondationjean-luc-lagardere-grants/
418 views05:00
Open / Comment