Get Mystery Box with random crypto!

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 73

2021-05-25 16:03:16
#Վերջնաժամկետը` հունիսի 6!!!

UNV #կամավորության հնարավորություն Կահիրեում!!!

Կազմակերպությունը - UN-HABITAT,
Վայրը- Կահիրե (Եգիպտոս );
Հաստիքը- Project Assistant,
Լեզուները- անգլերեն (պարտադիր); ֆրանսերեն( ցանկալի ),
Կրթությունը- միջազգային զարգացման, մենեջմենտի, հանրային կապերի, ինժիներիայի, ճարտարապետության, կամ շրջակա միջավայրին առնչվող գիտությունների բնագավառներում առնվազն մագիստրոսի աստիճան,
Աշխատանքային փորձը - առնվազն 1 տարվա փորձառություն,
Տարիքային սահմանափակումը` մինչեւ 29 տարեկան
Կամավորական առաքելության տեւողությունը -12 ամիս (երկարաձգման հնարավորությամբ);
Փոխհատուցում- ամսական $1800 կրթաթոշակ, կամավորական առաքելության հաջող ավարտման դեպքում լրացուցիչ կրթաթոշակ, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերի փոխհատուցում։

Մանրամասները` https://www.unv.org/calls/EGYR000934-9611
317 views13:03
Open / Comment
2021-05-25 15:44:15 #պրակտիկա
#վերջնաժամկետը հունիսի 15!!!

Վեցամսյա վճարովի պրակտիկայի հնարավորություն Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնում:

https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/98423/funded-traineeship-young-graduates-eu-delegation-armenia_en
301 views12:44
Open / Comment
2021-05-25 15:34:31 #գործկա
#վերջնաժամկետը հունիսի 16!!!

Project Coordinator Business Angel Network of Armenia !!!

https://staff.am/en/project-coordinator-69
310 views12:34
Open / Comment
2021-05-25 15:24:31 #գործկա Միջազգային կարիերա
#վերջնաժամկետը մայիսի 31!!!

​Product Manager ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (Բեռլին Գերմանիա)!!!

Մանրամասները` https://successfactors.wfp.org//career?career_ns=job_listing&company=C0000168410P&navBarLevel=JOB_SEARCH&rcm_site_locale=en_GB&career_job_req_id=142156&_ga=2.27444222.358769977.1621125793-1828864929.1619036988
305 views12:24
Open / Comment
2021-05-25 15:15:24
«Երիտասարդներն հանուն փոփոխության» #ծրագիր!!!

Ուզու՞մ ես զարգացնել արկածային զբոսաշրջությունը քո մարզում և զուգաhեռաբար ձեռք բերել քայլարշավային տուրիզմին վերաբերող լիքը կարևորագույն գիտելիքներ, ինչպիսիք են արահետների կառուցումը, քարտեզագրումը, առաջին օգնությունը և այլն․․․
Ուրեմն բաց մի՛ թող «Երիտասարդներն հանուն փոփոխության» ( Youth For Change) ծրագրին մասնակեցելու այս հիանալի հնարավորությունը:
Կարող ես մասնակցել , եթե`
-Բնակվում ես ՀՀ-ում կամ Արցախում,
-18-35 տարեկան ես,
-Քո բնակության վայրում կամ մարզում ունես զբոսաշրջային բիզնես գաղափար կամ ստարտափ
-Սիրում ես քայլարշավ, վրանային գիշերակաց ու բնություն ․․․․

Օնլայն հայտադիմումը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeNnw85ktGjBZEDAvyflIXLV11Gji2KjeMEdr_j961a044u0g/viewform?fbclid=IwAR0kMfpKf7AiQ0ecKe9in1wX5sZ-mLwAGryWePWYx45J1vgYywHUTsjcf4w
324 views12:15
Open / Comment
2021-05-25 15:10:21 #պրակտիկա
#վերջնաժամկետը հունիսի 10!!!

Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնը ՊՐԱԿՏԻԿԱՅԻ հնարավորություն է ընձեռնում անիմացիայի ոլորտում։
Պահանջվող որակավորումներն ու հմտություններն են՝
Adobe Photoshop,
Adobe Illustrator,
Adobe Premiere Pro,
Adobe After Effects

Եթե դու մոտիվացված ես ու նպատակասլաց, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և տիրապետում ես այս ծրագրերին, ապա բաց մի թող հնարավորությունը և միացիր թիմին, հմտացրու գիտելիքներդ անիմացիայի ոլորտում և դարձիր մրցունակ մասնագետ:


Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/D3xbCAKBTLGyGBDD8
336 views12:10
Open / Comment
2021-05-25 00:57:05 Ակադեմիական կրթաթոշակները ըստ տրամադրող կողմի լինում է երեք տեսակ
-Ընդունված ԲՈՒՀ-ի կողմից կրթաթոշակներ, զեղչեր օրինակ ուսման վճարի մասնակի, կամ ամբողջական փոխհատուցում, կեցության համար ամսական հոնորար, անվճար կեցություն կամպուսում եւ այլն,
-Կառավարության, պետական մարմինների կողմից կրթաթոշակները տրամադրվում են երկրների կառավարության, նախարարությունների, առանձին նահանգների, համայնքների ղեկավարության կողմից; երբեմն պատվիրակվում դեսպանատների միջոցով։ Հիմնականում այդպիսի կրթաթոշակները ներգրավում են երկրի բոլոր պետական , կամ շրջանային, նահանգային ԲՈՒՀ-երը,
-Մասնավոր եւ ոչ կոմերցիոն կազմակերպությունների, խմբերի, անհատ բարերարների կողմից կրթաթոշակները առաջարկվում են տարբեր հիմնադրամների , բարեգործների, բիզնես կոմպանիաների կողմից։ Պայմանները, թիրախ խումբը լինում են տարբեր ելնելով կազմակերպության գործունեության վայրերից, ոլորտից, արժեքներից եւ այլն ,

Եկեք այժմ ծանոթանանք տրամադրվող կրթաթոշակների մի քանի տեսակների եւ ենթակատեգորիաների
-Merit-based scholarships — ակադեմիական կրթաթոշակները տրամադրվում են հիմնվելով ուսանողի ակադեմիական առաջադիմության վրա ( համալսարանը կարող է ինքնուրույն գտնել լավագույններին ու շնորհել այս տեսակի կրթաթոշակ);
-Need-based scholarships —սոցիալական կրթաթոշակը առաջարկվում է բարդ ֆինանսական վիճակում հայտնված ուսանողներին/ խմբերին (իրավիճակը անհրաժեշտ է լինում ներկայացնել փաստաթղթերով օրինակ բանկային , հարկային հաշվետվություն եւ այլն);
-Specific scholarships — այն կրթաթոշակներն են, որոնք տրամադրվում են առանձին/ հատուկ խմբերի մարդկանց համար , կամ առանձին ծրագրերով/ մասնագիտություններով ուսանելու համար։
-Excellence scholarship- գերազանցության կրթաթոշակը առաջարկվում է ակադեմիական բարձր առաջադիմությամբ ուսանողներին,
- Զեղչեր եւ առավելություններ այս ավելի շատ ոչ թե ֆինանսական աջակցություն, այլ ԲՈՒՀ-ի հետ համագործակից կազմակերպություններից, կոմպանիաներից, կամ իշխանությունների կողմից սահմանված արտոնությամբ որոշակի ծառայություններից որպես ուսանող օգտվելը օրինակ մետրոյի, տրանսպորտի անվճար տոմս եւ այլն։

Նյութը ամբողջությամբ https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/25/ակադեմիական-կրթաթոշակների-տեսակներն/
260 views21:57
Open / Comment
2021-05-25 00:49:22
Վերջնաժամկետը հունիսի 7!!!

Կինեմատոգրաֆիստների համար #դասընթաց Կիեւում ( ՈՒկրաինա) հուլիսի 27-30!!!


Միջոցառումը նվիրված է ինչպես ներկայացնել փաստագրական ֆիլմի նախագիծ, ինչպես մշակել ֆիլմի առաջարկություն, ինչպես ներկայացնել նախագիծը շահագրգիռ անձանց եւ այլ թեմաներին։
Դասընթացի խոսնակներ կհանդիսանան ոլորտի միջազգային փորձագետներ, պրոդյուսերներ եւ եվրոպական փառատոնների համակարգողներ ։

Աշխատարանին կարող են մասնակցել Արեւելյան Գործընկերության երկրներից (այդ թվում Հայաստան) կինեմատոգրաֆիստներ, ովքեր ունեն մշակութային բազմազանության, փոքրամասնությունների , միգրացիայի թեմայով փաստագրական ֆիլմերի նախագծեր (ստեղծման ցանկացած մակարդակում):
Միջոցառումը ընդգրկելու է առավելագույնը 12 նախագիծ յուրաքանչյուրից ընդգրկելով 2 մասնակից (ռեժիսոր եւ պրոդյուսեր ):

Մանրամասները https://opportunitieswithartak.wordpress.com/2021/05/25/documentary-pitching-workshop/
252 viewsedited  21:49
Open / Comment
2021-05-24 23:12:58
Գերմանիայում հետազոտական նախագծեր իրականացնելու թեմայով օնլայն անվճար #հանդիպումներ` հունիսի 7-10!!!

Միջոցառումը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հետազոտություններ իրականացնել Գերմանիայում։ Այն անվճար է եւ անցկացվելու է անգլերեն լեզվով։
Օնլայն հանդիպումների շարքը լավ հնարավորություն է հարցեր ուղղել գերմանական ԲՈՒՀ-երը, հետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները ներկայացնող մասնագետներին։

Հանդիպումները հնարավորություն կտան պատկերացում կազմել Գերմանիայում հետազոտությունների, ֆինանսավորում գտնելու եւ հարակից թեմաների վերաբերյալ ։

Մանրամասները`
https://www.research-in-germany.org/en/campaigns-and-activities/online-talks/online-talks-series.html
302 views20:12
Open / Comment
2021-05-24 23:04:37
Վերջնաժամկետը` մայիսի 31!!!

Կրթաթոշակ` իրավագիտության բնագավառում ծրագրերով ուսանելու համար!!!

Keystone Academic Solutions-ը առաջարկում է 4 կրթաթոշակ` բակալավրիատի եւ 2 ` մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
Կրթաթոշակները առաջարկվում են ակադեմիական բարձր առաջադիմությամբ եւ մոտիվացված ուսանողներին։

Կրթաթոշակին կարող են դիմել առկա ծրագրերով ընդունվող ուսանողներին։


Մանրամասները` https://www.lawstudies.com/scholarship/
278 views20:04
Open / Comment