🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 14

2022-01-18 10:30:38
Այն ի՞նչն է, ի՞նչը: Կանաչ է, կլոր է, ապահով է, հարմար է, արագ է:

Վերջապեեեեեե՜ս Հայաստանում է` https://bit.ly/3qB0LmA
228 views07:30
Open / Comment
2022-01-15 19:45:11 Ասոցիացիաներ
Բացիˊր բառարանը և վերցրոˊւ առաջին բառը, որը կհանդիպի քեզ: Դրա համար հնարավորինս շատ ասոցիացիաներ հորինիˊր: Հանդիպեցի՞ր «կանաչ» բառին։ Ահա դրա ասոցիացիաները՝ «խոտ», «մարգագետին», «անտառ», «վարունգ», «ձմերուկ», «փող»։
Անսպասելի կապեր
Կրկին բացիˊր բառարանը և վերցրոˊւ ցանկացած երկու բառ, օրինակ` «մեքենա» և «գազար»։ Գտիˊր 3 տարբերություն և 3 նմանություն առարկաների միջև, ինչպես նաև դրանցով մի քանի նախադասություն կազմիˊր:
Ոչ ստանդարտ կիրառություններ
Գտիˊր սովորական առարկայի անսովոր կիրառություններ:
Լռության ժամ
Մեկ ժամվա ընթացքում բոլոր հարցերին պատասխանիˊր միայն «Այո» կամ «Ոչ» ասելով: Պատասխանների համար այլ բառեր օգտագործելն արգելվում է։
100 գաղափար
Պատկերացրոˊւ, որ քեզ տրվում է մեկ տարվա արձակուրդ: Ի՞նչ ես անելու այդ 12 ամիսների ընթացքում: Լավ մտածիˊր և գրիˊր 100 գաղափար, թե ինչպես ես անցկացնելու ազատ ժամանակը:
Դրուդլների լուծում
Դրուդլները նկարներ են, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Նայիˊր պատկերներին ու զարգացրոˊւ պատկերավոր մտածողությունդ ու երևակայությունդ:
Բանաստեղծ
Բացիˊր քո սիրած բանաստեղծությունը և վերցրոˊւ դրանից մեկ տող: Հանգավորիˊր և գրիˊր քո սեփական բանաստեղծությունը:
Տարբեր լուծումներ
Երբ որևէ խնդրի ես բախվում, միˊ կանգնիր մեկ լուծման վրա: Մտածիˊր, թե ինչպես կարող ես լուծել այն այլ կերպ:
Խենթ ճարտարապետ
Դոˊւրս գրիր ցանկացած տեսակի 10 առարկա: Այժմ նկարիˊր մի շենք, որտեղ առկա կլինեն թվարկված բոլոր կետերը:

Այս վարժություններից առավելագույն օգուտ քաղելու համար.
Ամեն օր մարզիˊր քո ստեղծագործական միտքը
Կատարիˊր օրական առնվազն մեկ վարժություն
Առնվազն 10-15 րոպե հատկացրոˊւ միտքդ մարզելուն

Եթե կիրառես մեր առաջարկած վարժությունները, մի քանի շաբաթ անց կնկատես, որ քեզ համար ավելի հեշտ է ստեղծագործելն ու նոր գաղափարներ գտնելը։
Հաջողություն ու բազմաթիվ նորարար գաղափարներ քեզ:
384 views16:45
Open / Comment
2022-01-15 19:45:08
Ստեղծագործական մտածողությունն անհրաժեշտ է ոչ միայն արվեստագետներին ու երաժիշտներին, այլև ոչ ստեղծարար գործունեությամբ զբաղվող մասնագետներին։

Կրեատիվ մտածողությունը կօգնի քեզ հանդես գալ ոչ ստանդարտ գաղափարներով, ցանկացած գործի մոտենալ ստեղծարար անկյունից, բացահայտել քո աշխատանքի նոր հնարավորությունները, տարբերվել մասնագիտական միջավայրում:
380 views16:45
Open / Comment
2022-01-13 13:18:45 AmeriaStudent pinned «Նոր բիզնես հիմնելիս պետք է պլանավորել ապագա քայլերը և մշակել բիզնես պլան։ Ինչո՞ւ է այն անհրաժեշտ. Նոր գործընկերներ ներգրավելու, Աշխատակիցներին մոտիվացնելու և աշխատանքը կազմակերպելու, Քո գաղափարի խելամտությունն ու իրագործելու հավանականությունը ստուգելու…»
10:18
Open / Comment
2022-01-13 13:18:39 AmeriaStudent pinned a photo
10:18
Open / Comment
2022-01-08 19:45:20 Նոր բիզնես հիմնելիս պետք է պլանավորել ապագա քայլերը և մշակել բիզնես պլան։ Ինչո՞ւ է այն անհրաժեշտ.
Նոր գործընկերներ ներգրավելու,
Աշխատակիցներին մոտիվացնելու և աշխատանքը կազմակերպելու,
Քո գաղափարի խելամտությունն ու իրագործելու հավանականությունը ստուգելու համար:

Բիզնես պլանը.
Բնութագրում է ապագա բիզնեսի բոլոր կողմերը,
Մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնց կարող է բախվել բիզնեսը,
Ցույց է տալիս խնդիրների լուծման ճանապարհները:

Բիզնես պլանը պետք է լինի 30-70 էջի սահմանում։
Այն պետք է ներառի.
- Ամփոփ նկարագիր
- Ռեզյումե
- Բիզնես պլան

Ռեզյումե
Բիզնես պլանը պետք է սկսվի եզրակացություններից, որոնց հանգել ես բիզնես պլանը կազմելիս։ Դա այն հիմնական մասն է, որը կարդում են պոտենցիալ ներդրողները․
- Բիզնես պլանի նպատակ
- Ֆինանսական կարիքներ
- Բիզնեսի և թիրախային լսարանի համառոտ նկարագրություն
- Հիմնական տարբերությունները մրցակիցներից
- Հիմնական ֆինանսական ցուցանիշներ
Բիզնես պլան
1. Նպատակներ և խնդիրներ
Այստեղ պետք է իրականացնել SWOT վերլուծություն՝ ներկայացնելով գաղափարի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և ռիսկերը։
- Գաղափարի վերլուծություն
- Գործունեության նպատակը
- Ոլորտի բնութագիրը
2. Պրոդուկտ/ծառայություն
Կարևոր է, որ սա գրված լինի պարզ, անգամ ոչ մասնագետին հասկանալի լեզվով
- Պրոդուկտի/ծառայության բնութագիրը
- Եզակիություն
- Բիզնեսին անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու որակավորումները
- Լիցենզիա
3. Շուկայի վերլուծություն
Շուկան և մարքեթինգը որոշիչ դեր ունեն։ Այստեղ պետք է ներառված լինեն հետևյալ բաժինները․
- Գնորդներ
- Մրցակիցներ, նրանց ուժեղ և թույլ կողմերը
- Շուկայի սեգմենտ
- Մասնաբաժինը շուկայում
- Ձեր հաճախորդների կազմը
- Մրցակցության ազդեցությունը
4. Մարքեթինգային պլան
Այս փուլում կարևոր է պոտենցիալ ներդրողի վստահությունը գրավելը։
- Մարքեթինգային դիրքավորում
- Գնագոյացում
- Պրոդուկտի տարածման եղանակները
- Վաճառքի խթանման մեթոդներ
5. Իրագործման պլան
Այստեղ պետք է ներկայացնել բոլոր մանրամասները` կապված շենքի, տեխնիկայի և անձնակազմի հետ։
6. Ղեկավար կազմ
- Հիմնական ղեկավար կազմ
- Անձնակազմի նկարագիր
- Վարձատրություն
7․ Պահանջվող ռեսուրսի աղբյուրներն ու պահանջները
Այստեղ պետք է ներկայացնել պահանջվող միջոցների ծավալները, դրանց ստացման աղբյուրներն ու ժամկետները, միջոցների վերադարձի ժամկետները։
8․ Ֆինանսական պլան և ռիսկերի վերլուծություն․ վաճառքների ծավալը, եկամուտները, ինքնարժեքը, ռիսկերը և դրանցից խուսափելու ուղիները։

Ո՞րը կարող է լինել քո առաջին բիզնես պլանը:

Այոˊ, հենց հիմա դու ունես փոփոխությունը դառնալու և քո գաղափարի համար 3 մլն դրամ ստանալու հնարավորություն: Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը, որի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

Անցիˊր այս հղումով և ծանոթացիˊր նորարարական գաղափարների մրցույթի մասնակցության պայմաններին ու մանրամասներին` https://ameriabank.am/student-idea-pool
513 viewsedited  16:45
Open / Comment
2022-01-08 19:45:20
Սկսվել է Նոր տարին և իր հետ բերել է 365 նոր հնարավորություն:
Յուրաքանչյուր շաբաթ քեզ հետ կիսվելու ենք մի նոր հմտությամբ, որպեսզի 2022թ. ավարտին դու քո արսենալում ունենաս 50 հմտություն։

Ինչպե՞ս կազմել բիզնես պլան։
492 views16:45
Open / Comment
2022-01-05 19:15:15
«Դարձիˊր փոփոխությունը» և ստացիˊր 3 մլն դրամ քո գաղափարի իրագործման համար:

Շտապիˊր, «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի դիմումների վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

Ծանոթացիˊր մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացրոˊւ քո նորարարական, փոփոխություն բերող գաղափարը և ստացիˊր 3 մլն դրամ` այն կյանքի կոչելու համար` ameriabank.am/student-idea-pool
495 viewsedited  16:15
Open / Comment
2021-12-15 17:18:23
Gen A 13-ի մասնակիցներն արդեն անցել են աշխատանքի և միացել են Ամերիա մեծ ընտանիքին
Դու ևս ունես Նոր տարին նոր ձեռքբերումներով սկսելու հնարավորություն։ Gen A 14-ի դիմումների վերջնաժամկետին մնաց ընդամենը 3 օր https://bit.ly/3zOsvXj
Շտապիիիի՜ր ...
377 views14:18
Open / Comment
2021-11-30 19:45:13
Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Եկել է քո գաղափարների ժամանակը: Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ:

Գտիˊր համախոհներ, 4-6 հոգանոց թիմ և ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը:
Եթե փոփոխություն ես ուզում, ինքդ դարձիˊր փոփոխությունը:

Մրցույթի մասնակցության մանրամասներին ու պայմաններին ծանոթացիˊր այստեղ` https://ameriabank.am/student-idea-pool
294 views16:45
Open / Comment