🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 15

2021-11-27 19:34:48
Միացիˊր Ամերիա Սերունդ 14-ին, բաց միˊ թող փոփոխությունը դառնալու քո հնարավորությունը:
Մենք սիրով վերսկսում ենք նախագիծը և տալիս ենք նոր հնարավորություններ բոլոր նրանց,
ովքեր չեն հասցրել դիմել և դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը
ովքեր փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին:

Սկսեˊք Նոր Տարին նոր ձեռքբերումներով:

Քեզ մնում է միայն դիմել մեզ և դառնալ փոփոխությունը. Մանրամասների համար անցիˊր հղումով` https://bit.ly/3zOsvXj
Մենք միասին կգտնենք նոր ճանապարհներ Քո երազանքներն իրագործելու համար:
376 views16:34
Open / Comment
2021-11-23 19:01:04 Շփման հմտություններ
Այս հմտության շնորհիվ դու կարող ես լեզու գտնել և համագործակցել շրջապատի մարդկանց հետ։ Շփման հմտությունների առկայությունը կբարձրացնի աշխատունակությունը, կիջեցնի սթրեսի մակարդակը։ Սա հատկապես կարևոր է, երբ աշխատանքային միջավայրում պետք է շփվես մարդկանց հետ, ովքեր տարբերվում են իրենց արժեհամակարգով, իսկ մեծ և հատկապես միջազգային կազմակերպություններում այդպիսի դեպքերն ավելի շատ են։
Ուսանողական միջավայրը հիանալի օգնում է զարգացնել այս հմտությունները․ դու կծանոթանաս նոր մարդկանց հետ, կշփվես դասախոսների հետ։ Կարևոր է, որ ակտիվ մասնակցես դասընթացներին, պատրաստես պրեզենտացիաներ, մասնակցես սեմինարներին։ Սա կօգնի քեզ հստակ և ճիշտ արտահայտել քո կարծիքը։

Բյուջեի կառավարում
Բյուջեի պլանավորումը ու ֆինանսների կառավարումը անհրաժեշտ հմտություն է ամբողջ կյանքի համար։ Մենք մեր ալիքում բազմիցս անդրադարձել ենք այս թեմային և կիսվել մի շարք օգտակար խորհուրդ-հնարքներով։ Կարդաˊ այստեղ։

Ժամանակի կառավարում
Սա ժամանակը արդյունավետ կառավարելու և հնարավորինս շատ հանձնարարություններ կատարելու հմտությունն է։ Եթե դու քննությանը չես պատրասվում նախորդ օրը երեկոյան, ապա շնորհավորում ենք, դու ունես ժամանակի կառավարման որոշակի գիտելիքներ։ Այս հմտությունը կզարգանա, եթե սովորելուն զուգահեռ ունենաս նաև այլ զբաղմունք կամ աշխատանք։ Այս կերպ դու ստիպված կլինես կատարել մի քանի գործողություն և հետևել դրանցից յուրաքանչյուրին։ Գործատուն շատ է կարևորում այս հմտությունը։

Քննադատական մտածողություն
Քննադատական մտածողությունը մի քանի հմտությունների համախումբ է։ Մարդն ունի քննադատական մտածողություն, եթե․
Խնդրին մոտենում է մի քանի տեսանկյունից
Օգտագործում է տեղեկատվության մի քանի աղբյուր
Կարողանում է տարբերել կարևոր և երկրորդային տեղեկատվությունը
Հիմնավորում է կարծիքը փաստացի տվյալների հիման վրա
Կարողանում է ինքնուրույն լուծում տալ խնդրին
Կարողանում է լուծել ոչ ստանդարտ խնդիրներ՝ արագ համալրելով բաց թողնված գիտելիքները:

Այս հմտությունը զարգացնելու համար բավարար է լուրջ մոտենալ ուսանողական աշխատանքներին, կուրսային/դիպլոմային աշխատանքը դիտարկել որպես իրական հետազոտություն։ Պատրաստվի՛ր սեմինարներին և հավաքիˊր փաստերի խումբ՝ հիմնավորումներ կատարելու համար։ Նմանատիպ խնդիրների հաջող լուծման օրինակները պետք կգան նաև հարցազրույցների ժամանակ։

Քննադատությունն ընդունելու կարողություն
Խոշոր ընկերություններում քննադատական մտածողությունը աշխատանքային ընթացքի հիմնական շարժիչ ուժն է։ Եթե չիմանաս, թե ինչն է վատ, չես կարող բարելավել քո աշխատանքը։ Այդ պատճառով կարևոր է քննադատությունն ընկալել որպես գործիք, այլ ոչ թե անձնական մեղադրանք։
Այս ունակությունը զարգացնելու համար խնդրիˊր, որ դասախոսները և համակուրսեցիներդ կարծիք հայտնեն քո և քո կատարած աշխատանքի վերաբերյալ։ Օրինակ, պրեզենտացիան ներկայացնելու վերջում կարող ես լսարանին հարցնել, թե ինչը հավանեցին, ինչ անհասկանալի հարցեր մնացին։ Կարևոր է ոչ միայն լսել քննադատությունները, այլև ընդունել որպես ի գիտություն։
340 views16:01
Open / Comment
2021-11-23 19:01:04
Գործատուները, բացի մասնագիտական հմտություններից, կարևորում են նաև աշխատակիցների ճկունությունը, ժամանակակից լեզվով ասած` Soft հմտությունները։ Այդ պատճառով այս ուղղությամբ պետք է աշխատել դեռ ուսանողական տարիներից։

Մենք սովոր ենք մտածել, որ համալսարանում պետք է ստանանք միայն նեղ մասնագիտական գիտելիքներ՝ Hard Skills, սակայն դրանց զուգահեռ գոյություն ունեն նաև Soft հմտություններ, օրինակ․
Շփման հմտություններ
Բյուջեի կառավարում
Ժամանակի կառավարում
Քննադատական մտածողություն
Քննադատությունն ընդունելու կարողություն
315 views16:01
Open / Comment
2021-11-10 19:50:12 Մաքրի՛ր քո սենյակն ու գրասեղանը
Գիտականորեն ապացուցված է` որքան թափթփված են քո աշխատասեղանն ու սենյակը, այնքան դժվար է կենտրոնանալը: Քո ուղեղն անընդհատ «հարձակման» է ենթարկվում և չի կարողանում կենտրոնանալ: ։
Կարդաˊ այն, ինչ քեզ համար հաճելի է
Ապացուցված է, որ հաճույքի համար կարդալը նվազեցնում է ուղեղի ծանրաբեռնվածությունը 68%-ով։ Ընթերցանությունը թուլացնում է մարմինը և կարգավորում սրտի աշխատանքը։
Կրճատի՛ր շաքարի օգտագործումը
Ըստ ուսումնասիրությունների` սթրեսի ենթարկվելիս մակերիկամները կորտիզոլ են արտադրում՝ սթրեսը կառավարելու համար: Սակայն կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, ազդում է նաև արյան մեջ շաքարի քանակության վրա։
Ահա մի քանի խորհուրդ շաքարի օգտագործումը նվազեցնելու և առողջ սննդակարգ ունենալու համար․
Բաց մի՛ թող նախաճաշը․ այն պետք է պարունակի շատ սպիտակուց։ Սննդի մեջ կարող ես ներառել ձու, գետնանուշի կարագ, ընկույզ։
Մի՛ օգագործիր քաղցրավենիք և շոկոլադ
Հրաժարվի՛ր քաղցր խմիչքներից
Օրական 4-5 անգամ միրգ և ընկուզեղեն կեր
Կրճատի՛ր հեռախոսի օգտագործումը
Համաձայն հետազոտությունների` հեռախոսների անդադար օգտագործումը ոչ միայն կարող է հանգեցնել սթրեսի, այլև կարող է ազդել հոգեկան առողջության վրա։
Փորձի՛ր ստուգել սոցիալական ցանցերի քո էջերն օրական 2-3 անգամ
Անջատի՛ր բոլոր ծանուցումները
Երեկոյան 9-ից հետո հեռախոսի համար միացրո՛ւ թռիչքի ռեժիմը կամ պարզապես անջատի՛ր այն
Ամեն օր վայելի՛ր արևը
Քանի դեռ եղանակը թույլ է տալիս, օրական 10-15 րոպե վայելի՛ր արևի ճառագայթները։ Դա կօգնի քեզ պահպանել սերոտոնինի մակարդակը նորմայի սահմանում։
Երգի՛ր, եթե կարող ես
Ըստ ուսումնասիրությունների` երգելը կարող է թուլացնել լարվածությունը և բարձրացնել տրամադրությունը։ Երգելիս բարձրանում է էնդորֆինի մակարդակը, ինչը կապված է հաճույքի հետ։

Հուսով ենք` մեր փոքրիկ ուղեցույցը կօգնի քեզ առաջիկա քննությունների ժամանակ:
452 views16:50
Open / Comment
2021-11-10 19:50:12
419 views16:50
Open / Comment
2021-11-08 20:25:52
428 views17:25
Open / Comment
2021-11-08 20:25:50
442 views17:25
Open / Comment
2021-11-04 19:33:38 AmeriaStudent pinned « Կա հիշողության երեք տեսակ. տեսողական, լսողական և շարժողական: Օրինակ` երբ դու գրի ես առնում օտար լեզվի բառերը, օգնության է գալիս շարժողական հիշողությունը և օգնում է քեզ հիշել դրանք: Հոգեբանները խորհուրդ են տալիս զարգացնել հիշողության բոլոր տեսակները։ Օրինակ…»
16:33
Open / Comment
2021-11-04 19:30:11
Jazzve-ում ջերմ է, երբ միասին ենք

Չմոռանաս վճարումն անել քո AmeriaStudent քարտով: Jazzve-ում ունես 7% քեշբեք:

Եթե դեռ չունես AmeriaStudent քարտ, շտապիˊր պատվիրել` https://student.ameriabank.am/
1.0K views16:30
Open / Comment
2021-11-02 19:20:07 Կա հիշողության երեք տեսակ. տեսողական, լսողական և շարժողական: Օրինակ` երբ դու գրի ես առնում օտար լեզվի բառերը, օգնության է գալիս շարժողական հիշողությունը և օգնում է քեզ հիշել դրանք: Հոգեբանները խորհուրդ են տալիս զարգացնել հիշողության բոլոր տեսակները։ Օրինակ, երբ տեքստն ընթերցում ես բարձրաձայն, դա ազդում է ոչ միայն տեսողական, այլև լսողական հիշողության զարգացման վրա։

Նեյրոնիկա․ սովորական դարձած երևույթները կատարում ենք նորովի
Ուղեղն ավելի լավ է հիշում տեղեկատվությունը, երբ պարբերաբար դուրս ես հանում դրանք «հարմարավետության գոտուց»։ Օրինակ` աշխատանքի գնալու համար ընտրի՛ր նոր ճանապարհ, սպասքի պարագաներից օգտվի՛ր ձախ ձեռքով, իսկ ձախլիկ լինելու դեպքում՝ աջով։ Այսպիսի գործողությունները ստիպում են ուղեղին ավելի ճկուն լինել, ուղեղի ներսում ստեղծում են նոր կապեր, ինչի շնորհիվ բարելավվում է հիշողությունը։

Կիրառի՛ր նեյրոպլաստիկայի սկզբունքները
20-րդ դարում գիտնականները հերքեցին այն միտքը, որ մահացած նյարդերը չեն վերականգնվում։ Նրանք ապացուցեցին, որ ուղեղի նեյրոնների միջև նոր կապեր են առաջանում մարդու ողջ կյանքի ընթացքում, ինչը նշանակում է, որ ուղեղը պահպանում է ինֆորմացիան հիշելու կարողությունը։ Տարիքի հետ հիշողությունը զիջում է իր դիրքերը ոչ թե նյարդային բջիջների կորուստի պատճառով, այլ այն պատճառով, որ բջիջների այն մասերը, որոնք իմպուլսներ են փոխանցում նեյրոնների միջև, սպառվում են: Դա պայմանավորված է մարդու կողմից նոր գործունեությամբ չզբաղվելու, մշտապես հարմարավետության գոտում գտնվելու հետ։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է նոր հոբբիով զբաղվելը, օտար լեզուներ սովորելը, ճանապարհորդելը, այն ամենը, ինչը կստիպի ուղեղին դուրս գալ «քնի ռեժիմից» և զբաղվել ակտիվ գործունեությամբ։

Մտքում հաշվարկնե՛ր արա
Մտքում պարզ թվաբանական հաշվարկներ անելու կարևորության մասին խոսում է ճապոնացի գիտնական Ռյուտա Կավաշիման։
Ցանկալի է մտքում պարբերաբար ոչ բարդ հաշվարկներ անել ՝ գումարում, հանում, բաժանում։ Ի դեպ, բարդ խնդիրներ հնարելու կարիք չկա ։ Կարող ես ճանապարհին քեզ հանդիպած մեքենաների համարներով մաթեմատիկական գործողություններ կատարել։ Կարևորը պարբերականությունն է։ Մի ուրիշ վարժություն էլ։ Գնումների գնալիս շատերս գրի ենք առնում անհրաժեշտ ապրանքները։ Կարող ես պարզապես հիշել դրանք և մինչև դրամարկղին մոտենալը չնայել ցուցակին։

Մարզվեցի՞ր: Դե պատմիˊր` ինչի մասին էր մեր նյութը
422 views16:20
Open / Comment