Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 2

2023-04-26 16:31:06
Ինչպե՞ս սկսել կարիերա բանկում

Դու սովորում ես վերջին կուրսում կամ նոր ես ավարտել համալսարանը: Ժամանակն է մտածելու աշխատանքի ու կարիերայի մասին:
Բանկային ոլորտը քեզ գրավում է իր կայունությամբ, մասնագիտական ու անձնային աճի հնարավորություններով: Բայց դու չգիտես` ինչից սկսել, ու որն է բանկային ոլորտում հայտնվելու բանալին:
1.2K views13:31
Open / Comment
2023-04-20 17:38:03
Hi Student
Մինչև մայիսի 31-ը ընտրիˊր երկուսին էլ

Պատվիրիˊր քո Ameria Student քարտը, ակտիվացրոˊւ այն մինչև հունիսի 15-ը ներառյալ ու մասնակցիˊր 4 հատ iPhone 14 Pro սմարթֆոնների խաղարկությանը:
Մանրամասներն այստեղ են` https://ameria.me/41nZ3Fh
1.1K views14:38
Open / Comment
2023-04-17 13:21:44
5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է` դու ակտիվ լսում ես նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը կունենաս բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:
2.0K views10:21
Open / Comment
2023-04-13 15:00:58 Մրցակցային աշխատավարձ և արտոնություններ
Բանկերը տրամադրում են աշխատակիցներին մի շարք արտոնություններ, որոնցից են, օրինակ, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, առողջական ապահովագրությունը, մասնագիտական բազմաթիվ դասընթացների ու համաժողովների մասնակցությունը, սպորտային ակումբների անդամակցությունը, գործընկեր կազմակերպությունների ծառայություններից զեղչով օգտվելու հնարավորությունը և շատ ավելին:

Մասնագիտական աճ և զարգացում
Այստեղ խոսենք մեր մասին Ամերիաբանկի դռները բաց են ևˊ սկսնակ, ևˊ փորձառու մասնագետների առջև: Ամերիաբանկում տարվա ընթացքում ուսումնական պրակտիկա է անցնում մոտ 100 ուսանող: Ամեն տարի Ամերիա Սերունդ ծրագրով թիմին է միանում ավելի քան 50 երիտասարդ:

Մասնագիտությունների մեծ գունապնակ
Հաճախորդների սպասարկումից մինչև ռիսկերի կառավարում, ներդրումային բանկինգից մինչև մարքեթինգ ու IT և շատ ավելին: Ամերիան, օրինակ, միավորում է ամենատարբեր մասնագետների` ավելի քան 72 բանկային, 88 վերլուծական, 32 թվային, 32 ստեղծագործական և տեխնիկական մասնագիտություն:

Հմտությունների կատարելագործում
Այստեղ դու կարող ես շարունակաբար կատարելագործել հմտություններդ և նոր փորձառություն ձեռք բերել: Վերջին 3 տարիներին Ամերիա թիմում վերաորակավորման և վերապրոֆիլավորման դասընթացներ է անցել ավելի քան 250 աշխատակից: Ավելի քան 1000 աշխատակից անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց:

Տնտեսական դերը
Բանկը տնտեսության մի մասնիկն է` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից տնտեսությունը։ Մեզ հետ դու ամեն օր քո ներդրումն ես ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման ու մարդկանց կյանքը բարելավելու գործում:

Եթե կարողացանք ոգևորել քեզ, ուրեմն մեր թիմին միանալու ժամանակն է: Ամերիա Սերունդ ծրագիրը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր երիտասարդների առջև: 2012 թվականից սկսած` այս նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական և հաջողության ուղին են սկսել շուրջ 1000 երիտասարդներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ճանապարհն Ամերիա թիմում:

Ամերիան կանչում է քեզ սովորելու, աշխատելու և կատարելագործվելու: Ամերիա Սերունդ 18 - ի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթացիˊր այստեղ:
827 views12:00
Open / Comment
2023-04-13 15:00:58
Կայունություն
Տնտեսության ամենաակտիվ ու կայուն ոլորտներից մեկը բանկային համակարգն է: Վերջին տարիների աշխատաշուկայի լավագույն մասնագետներին ավելի ու ավելի է գրավում աշխատանքը ֆինթեք ոլորտում:
787 views12:00
Open / Comment
2023-04-10 16:30:12
Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին: Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և աշխատանք

Քեզ սպասվում է՝
3 ամսվա ուսուցում ճկուն ժամանակացույցով
Մասնագիտական ուսուցման ողջ ընթացքում (3 ամիս) ամսական 130,000 դրամ աշխատավարձ
Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում` 180.000 դրամ միջին աշխատավարձով

Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև ապրիլի 25-ը։
https://ameria.me/3Kq4JXT
807 views13:30
Open / Comment
2023-04-10 11:15:22 Ստեղծիˊր միջավայր
Միջավայրը մեծ դեր ունի: Ընտրիˊր այնպիսի միջավայր, որտեղ կարող ես հանգիստ նստել ու կենտրոնանալ: Չնայած չի բացառվում, որ շատերը նախընտրեն աղմկոտ սրճարանը:

Բացատրիˊր, կարծես հինգ տարեկան ես
Կարդաˊ բարդ նյութը բարձրաձայն ու բացատրիˊր ինքդ քեզ այնպես, ինչպես կբացատրեիր 5 տարեկան երեխայի:

Մարզվիˊր ու սովորիˊր
Սիրո՞ւմ ես մարզվել: Ֆիզիկական վարժությունների ընթացքում սրտի զարկերի ավելացումը նպաստում է սովորելու արդյունավետությանը: Սովորելու ընթացքում նոր նեյրոններ են ակտիվանում: Իսկ մարզվելն օգնում է, որ այդ նեյրոններն ապրեն: Այնպես որ, վազքուղին կարող է դառնալ սովորելու քո լավագույն օգնականը:

Գտիˊր աղմուկի օպտիմալ աստիճանը
Աղմուկի օպտիմալ մակարդակը կախված է քո անհատականությունից: Պարզիˊր` աղմո՞ւկի, թե՞ լռության մեջ սովորող ես: Շատերը նախընտրում են սովորել դասական երաժշտության հնչյունների ներքո, իսկ մյուսներին օգնում են ռոքն ու տեխնոն: Գտիˊր երաժշտական քո «համը»:

Ստեղծիˊր ուսումնական կայաններ
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը միջավայրը կապում է այն ամենի հետ, ինչ մենք սովորում ենք: Օրինակ` գրասեղանի մոտ, բազմոցի վրա, պատշգամբում ...
Սա նշանակում է, որ որքան շատ «սովորելու կայաններ» ունենաս, այնքան ավելի շատ ասոցիացիաներ կարող է ստեղծել քո ուղեղը:

Լույսեր, գույներ, խառնաշփոթ
Ուսանողները 25%-ով ավելի բարձր գնահատականներ են ստանում, եթե սովորում են բնական լուսավորված միջավայրում` պատուհանների մոտ կամ արևոտ սենյակում: Նշանակություն ունի նաև սենյակի գույնը: Կապույտը տալիս է հանգստի զգացողություն, կարմիրը` գրգռող գույն է, մինչդեռ դեղինը արթնացնում է դրական էմոցիաներ ու նվիրում երջանկության զգացում:

Հեռացրոˊւ խառնաշփոթը: Քարնեգի Մելլոնի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսանողներն ավելի լավ են սովորում մաքուր ու դասավորված սենյակում:

Դարձիˊր գուրու
Եթե դու կարող ես ինչ-որ մեկին սովորեցնել այն, ինչ սովորել ես ինքդ, հիանալի է: Պատմիˊր քո սովորածը ընկերոջդ կամ եղբորդ, բլոգ կամ YouTube ալիք բացիˊր, պատմիˊր քո իմացածը հետևորդներիդ:
914 views08:15
Open / Comment
2023-04-10 11:15:22
14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 2
848 viewsedited  08:15
Open / Comment
2023-04-08 11:28:06 Ի՞նչ նվերներ են խաղարկվելու գովազդային վիճակախաղի շրջանակում:

Ուղեգիր դեպի Թաիլանդ- 1 հատ
Ուղեգիր դեպի Բալի - 1 հատ
Apple iPhone 14 Pro - 3 հատ
Vespa մոպեդ VXL - 1 հատ
Ninebot Segway KickScooter F25E - 5 հատ
Xiaomi Mi Scooter 3 (Gray) (DDHBC16NEB) BHR4853GL - 5 հատ
Apple MacBook Air 13 MGN63 M1 256GB Space Grey* - 3 հատ
Oculus Quest 2 128GB - 5 հատ
Google Pixel 6 Pro 128GB Black - 3 հատ
Samsung Galaxy S22 Ultra 8GB 128GB Phantom Black - 3 հատ
Iphone 13 Pro - 1 հատ
DJI Osmo Action Camera - 5 հատ
Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ
Sony Headphone WH - 1 հատ
Sony Headphone MDR - 2 հատ
JBL Go 2 Speaker - 2 հատ Iphone 13 Pro - 1 հատ
DJI Osmo Action Camera - 5 հատ
Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ
Sony Headphone WH - 1 հատ
Sony Headphone MDR - 2 հատ
JBL Go 2 Speaker - 2 հատ

Բա նրանք, ովքեր չունեն քարտ, ի՞նչ անեն:

Ասենք, պատվիրիˊր քո Visа Student քարտն օնլայն` առանց բանկ գալու` https://ameria.me/3So97tH ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը:

Այս խաղարկության մանրամասներին ու պայմաններին ծանոթացիր այստեղ:
1.1K views08:28
Open / Comment
2023-04-08 11:28:06
Եթե ընտրել ես առաջին տարբերակն ու արդեն ունես Ամերիաբանկի Visa Student ուսանողական քարտ, շտապիˊր կցել այն Apple Pay կամ Google Pay դրամապանակներին ու քո քարտով մինչև ապրիլի 10-ը կատարել 7000 դրամ և ավելի վճարում: Սա բավարար պայման է, որ դու մասնակցես խաղարկությանը:
1.1K views08:28
Open / Comment