Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 5

2023-02-13 16:01:31 Ստեղծիˊր հիանալի ապրանք
Սթիվի և նրա թիմի համար միշտ առաջին տեղում է եղել որակյալ ապրանքը, ապա մարքեթինգային ռազմավարությունն և գործիքները, որոնք նպաստում են ապրանքի առաջմղմանը:

Վաճառիˊր ոչ թե ապրանքներ, այլ երազանքներ
Սթիվի համար հաճախորդները պարզապես հաճախորդներ չեն, այլ մարդիկ, որոնք ունեն երազանքներ, սպասելիքներ ու նպատակներ: Սթիվը ստեղծեց Iphone-ը, որպեսզի օգնի մարդկանց իրենց երազանքներն իրականացնելու ճանապարհին:

Նկատիˊր տպավորությունները
Փորձի՛ր ուշադիր լինել ու տեսնել, թե մարդիկ ինչ տպավորություններ են ստանում: Վերլուծի՛ր, թե ինչ զգացողություններ է ստեղծում ապրանքը, և կհասկանաս, թե ինչ է քեզ պետք` այն բարելավելու համար:

Ստեղծի՛ր ուղերձ
Հնարավոր է` դու առաջարկում ես նմանը չունեցող ապրանք, բայց եթե թերանում է մատուցման ձևը, ցավոք, այն երկար կյանք չի ունենա ...
Հաջողության գաղտնիքը ճիշտ ուղերձի ընտրությունն է ու ներկայացման ձևը:

Դիզայնը պետք է պարզ ու հասարակ լինի
Պարզեցրոˊւ, պարզեցրի՞ր, դե ավելի պարզեցրոˊւ դիզայնը
Ոչ մի մրցակից դիզայնի պարզությամբ չի գերազանցել Apple-ին:

Հարկավոր չէ լինել առաջինը
Հարկավոր է լինել լավագույնը: Apple-ը ոչինչ չի հայտնագործել, ոչինչ չի սահմանել: Թիմն իր ամբողջ ներուժը ներդրել է լավագույն արտադրանք ստեղծելու համար:

Եղի՛ր նորարար
Աշխատիˊր սահմաններից ու կաղապարներից դուրս մտածել:
Նորարարական ապրանքների ստեղծում են մարդիկ, որոնք մտածում ու ստեղծագործում են առանց սահմանների:
825 viewsedited  13:01
Open / Comment
2023-02-13 16:01:31
Մարքեթինգային 7 հմտություն Սթիվ Ջոբսից
762 views13:01
Open / Comment
2023-02-09 16:40:23 Արիˊ միասին գրավիչ դարձնենք քո LinkedIn-ի էջը:

1. Ներկայանալի լուսանկար
Քո լուսանկարը առաջին բանն է, որ մարդիկ տեսնում են recommendations բաժնում կամ անունդ փնտրելիս: Երբեք այդ բաժինը դատարկ միˊ թող և միˊ փչացրու առաջին տպավորությունը:
Նկարն ընտրելիս ուշադիր եղիր, որ.
Այն ունենա միատարր կամ պարզ ֆոն
Լինի բարձր որակի
Հագուստդ լինի ներկայանալի
Լուսանկարում լինես միայն դու, չլինեն այլ մարդիկ
Դեմքդ լինի կենտրոնում

2. Գրիˊր գրավիչ Headline
Դա երկրորդն է, ինչ տեսնում են քեզ փնտրողները: Եթե դու դա չլրացնես, ապա LinkedIn-ն ավտոմատ այդտեղ կգրի քո ներկայիս աշխատանքի անունը:
Այդ բաժինը լրացնելիս ցանկալի է պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ ես կարողանում անել
Ի՞նչ ես արել
Ի՞նչ ես ցանկանում անել

3. Պրոֆեսիոնալ About բաժին
Ըստ էության` սա պետք է լինի Headline-ի ավելի մանրակրկիտ տարբերակը: Այս բաժինը լրացնելիս կարող ես օգտվել հետևյալ հարցադրումներից.
Որո՞նք քո մասնագիտական նպատակները
Ի՞նչ ես արել դրանց հասնելու համար
Որտե՞ղ ես տեսնում քեզ համալսարանն ավարտելուց հետո
Ինչպե՞ս կարող ես օգնել կազմակերպություններին/անհատներին քո հմտություններով

4. Ցոˊւյց տուր կրթությունդ
Լրացրոˊւ այն հաստատությունների անունները, որտեղ սովորել ես: Կարող ես կցել նաև այն փաստաթղթերի և դիպլոմների մեդիա ֆայլերը, որոնք կարևորում ես:

5. Ներկայացրոˊւ կամավորական փորձդ
Ուսանողական տարիքում կամավորությունը լավագույն տարբերակներից մեկն է գիտելիքներդ հարստացնելու և նոր շփումներ հաստատելու համար:

6. Լրացրոˊւ հմտություններդ
Կարող ես ավելացնել մինչև 50 հմտություն, սակայն ցանկալի է լրացնես նրանք, որոնք կարևորում ես:

7. Նշիˊր, թե ինչ լեզուների ես տիրապետում և ինչ մակարդակի
Մեր օրերում լեզվի իմացությունը շատ է գնահատվում և կարևորվում:

8. Ավելացրոˊւ այն պատվոգրերը, մրցանակները, որոնք ստացել ես:

9. Չմոռանաս Courses բաժնում նշումներ ավելացնել այն դասընթացների մասին, որոնց մասնակցել ես:

10. Ցոˊւյց տուր, թե որ ծրագրերի իրականացմանն ես մասնակցել:
Դու կարող ես չունենալ աշխատանքային փորձ, բայց համալսարանական տարիներին կամ ուսնակության ընթացքում կարող ես ունենալ քո ներդրումը տարբեր ծրագրերի իրականացման գործում:

11. Հավաքիˊր գործընկերներիդ կարծիքները քո մասին: Խնդրիˊր, որ նրանք հաստատեն քո էջում նշված հմտություններդ: Գործատուներին հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունեն քո մասին տարբեր մարդիկ, ուստի նման տեղեկատվության առկայությունը միայն կօգնի քեզ:

12. Ստեղծիˊր քո էջի անհատական URL-ը
Դա կօգնի, որ քեզ ավելի հեշտ գտնեն:

13. LinkedIn-ում կապեˊր հաստատիր դասախոսներիդ, նախկին շրջանավարտների, քո մասնագիտական ոլորտի պրոֆեսիոնալների հետ:
667 views13:40
Open / Comment
2023-02-09 16:40:23
Ինչպե՞ս ունենալ ներկայանալի էջ LinkedIn-ում

Մեր օրերում գործատուները տաղանդներին հաճախ փնտրում են թվային աշխարհում: LinkedIn-ում ներկայանալի և գրավիչ էջ ունենալը կօգնի քեզ գրավել մասնագետների ուշադրությունը:
664 views13:40
Open / Comment
2023-02-06 15:10:15 1. Երբեք անգիր միˊ արա
Եթե քո հիմնական նպատակը նոր գիտելիք ստանալն է, այլ ոչ թե զուտ քննությունը հանձնելը, ապա երբեք նյութն անգիր միˊ արա: Այդ կերպ այն չի տպավորվի, մի քանի օր հետո կանհետանա քո հիշողությունից և չի դառնա քո գիտելիքը:

2. Ժամանակի կառավարում
Ժամանակը միշտ չի հերիքում: Քննության գնալու նախորդ գիշերը դու ասում ես. «Այ որ մի օր էլ ունենայի ...»: Սովորիˊր ճիշտ կառավարել ժամանակդ: Մեր ալիքում ժամանակը կառավարելու մասին շատ նյութեր կան 

3. Սովորիˊր վիզուալիզացնել
Կարդալու ընթացքում նյութը վիզուալիզացնելն ու պատկերավոր դարձնելը կօգնի այն ավելի հեշտ ընկալել:

4. Պատմիˊր նյութը
Եթե չես կարողանում պատմել, նշանակում է` չես հասկանում այն: Կենտրոնացիˊր հիմնական գաղափարների վրա, հետո անցիˊր դետալներին:

5. Նշումնեˊր արա
Նյութը սովորելիս նշումներ անելը լավագույն տարբերակներից մեկն է: Կարող ես գրավոր նշումների փոխարեն պատկերավոր նշումներ էլ անել:

6. Դադաˊր վերցրու
Հեշտ չէ լայնածավալ նյութը սովորել կարճ ժամանակում: Ուղեղիդ հանգիստ տուր, թող նա հասցնի ընկալել և յուրացնել նոր ինֆորմացիան:

7. Պարբերաբար թերթիˊր նշումներդ
Որքան շատ նայես նշումներիդ, այնքան շատ դրանք կտպավորվեն հիշողության դարակներում:

8. Կենտրոնացիˊր
Երբ նոր բան ես սովորում, մի կոˊղմ դիր հեռախոսդ, դուˊրս արի բոլոր կայքերից և կենտրոնացիˊր միայն նոր նյութը սովորելու վրա:

9. Օգտագործիˊր ուղեղիդ պիկ ժամերը
Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտի, թե որն է իր ուղեղի համար ակտիվ ժամը, և երբ է այն ի վիճակի ընկալելու նոր ինֆորմացիան:

10. Վերանայիˊր և սքանավորիˊր
Նշումները թերթելիս ֆիքսիˊր, թե որ կետն էր քեզ համար նորություն և ավելի հաճախ կարդաˊ և վերլուծիˊր այն:

11. Պարզեցրոˊւ
Եթե որևէ բարդ խնդրի կամ նյութի ես հանդիպել, փորձիˊր այն բաժանել կտորների և ավելի պարզ տեսանկյունից նայել դրան:

12. Թող, որ օգնեն քեզ
Գտիˊր մեկին, ով կարող է քեզ առաջնորդել, նշել քո թերությունները, որոնց վրա աշխատելով կարող ես կատարելագործել հմտություններդ:

13. Գտիˊր պատճառը
Հարցրոˊւ ինքդ քեզ, թե ինչու է քեզ համար բարդ: Ժամանակի սղությո՞ւն, կենտրոնանալու դժվարությո՞ւն ...

14. Խուսափիˊր սթրեսից
Սթրեսը ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ տալիս: Այնպես որ խուսափիˊր դրանից` հետևելով վերը նշված քայլերին:

15. Քնիˊր
Մեր ուղեղը ունի քնի և հանգստի կարիք, որպեսզի ի վիճակի լինի մտապահել և վերարտադրել նոր ինֆորմացիան:

16. Սովորիˊր խմբի հետ
Երբ նոր նյութը սովորում եք մի քանի հոգով, այն կարող է ավելի լավ տպավորվել: Սա բոլորի մոտ չի ստացվում, սակայն պետք է փորձել:

17. Պատմիˊր
Երբ բարձրաձայն պատմում ես իմացածդ, այն ավելի է տպավորվում: Այս մեթոդով կարող եք աշխատել նաև խմբով:

18. Գնահատիˊր սովորածդ
Քեզնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե որքան լավ գիտես այս կամ այն նյութը: Ստուգիˊր ինքդ քեզ, պատասխանիˊր թեստերի հարցերին, ինքդ քեզ հարցեˊր տուր ու պատասխանիˊր դրանցUY
1.1K views12:10
Open / Comment
2023-02-06 15:10:15
19 հնարք` ինֆորմացիան արագ ընկալելու համար

Անքուն գիշեր, մի քանի բաժակ սուրճ, էլի մի անքուն գիշեր:
Ծանո՞թ իրավիճակ է: Մենք հավաքել ենք ինֆորմացիան արագ ընկալելու ամենատարածված ու գործուն հնարքները:
1.1K views12:10
Open / Comment
2023-01-30 17:00:30 Bytedance- 140 մլնդ $
Չինական այս տեխնոհսկան հիմնադրվել է 2012թ., որը զբաղվում է արհեստական ինտելեկտով, զվարճանքի արժեք ունեցող հավելվածներով: Bytedance-ին է պատկանում TikTok հավելվածը:
SpaceX- 100.3 մլնդ $
Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2002թ.: SpaceX, Tesla Motors ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը նպատակ ունի գաղութացնել Մարս մոլորակը ու զարգացնել տիեզերային զբոսաշրջությունը: Օդաչուով դեպի Մարս առաջին ուղևորությունը նախատեսվում է 2026թ.:
Stripe-95 մլնդ $
Stripe-ը թվային վճարումներ մշակող աշխարհում ամենաառաջատար հարթակն է: Այն կարող է գործարքներ իրականացնել 135 արժույթներով, ինչը մեծ առավելություն է բոլոր նրանց համար, ովքեր առաջարկում են ծառայություններ ամբողջ աշխարհին:
Klarna- 45 մլնդ $
Ֆինտեխ լուծում, բանկ, միջնորդ e-commerce-ում: Klarna շվեդական բանկը անվտանգ վճարային լուծում է առցանց խանութների համար: Իսկ գնորդն ունի ուշ կամ մասերով վճարելու հնարավորություն: Կրելով գործարքի ամբողջ պատասխանատվությունը` Klarna-ն արդեն գործում է 11 երկրում:
Canva- 40 մլնդ $
Դիզայներական ամենամեծ հարթակը, որն ունի 8000 անվճար ձևանմուշ` գրաֆիկներ, սահիկաշար, պաստառ, փաստաթուղթ, հրավիրատոմս, CV մեդիա ոլորտների համար:
Checkout.com- 40 մլնդ $
Ընկերության նպատակն է լինել մեկ պատուհան վճարումների հետ կապված ամեն ինչի համար` սկսած գործարքների ընդունումից մինչև խարդախության հայտնաբերում:
Instacart- 39 մլնդ $
Instacart-ը բջջային հավելված է, որն օգտատերերին թույլ է տալիս տեղական խանութներից առցանց գնել մթերք, ալկոհոլ, դեղորայք և ստանալ առաքման միջոցով: Օգտագործելով արհեստական բանականությունը` համակարգը կատարում է ապրանքների հավաքագրում և արագ առաքում:
1.0K views14:00
Open / Comment
2023-01-30 17:00:30
Տեխնոլոգիական նորարարությունների ոլորտը զարգանում է շատ արագ: «Միաեղջյուր» («unicorns») ընկերությունների փոխարեն, որոնց եկամուտը հասնում էր 1 մլնդ դոլարի, շուկայում սկսեցին ի հայտ գալ «10 եղջյուր» («decacorns») ընկերություններ, որոնց եկամուտը գերազանցում էր 10 մլրդ դոլարը: Ահա «ամենաեղջյուրավոր» ընկերությունները` ըստ ունեցած եկամուտների:
1.0K views14:00
Open / Comment
2023-01-22 16:05:21 Հայ կրթական հիմնարկություն
ՀԿՀ-ն ուսման վարձի չափով կրթաթոշակ է տրամադրում նրանց, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և ապրում են սոցիալապես անապահով ընտանիքում: Մրցույթին կարող են մասնակցել ՀԿՀ-ի կողմից ընտրված մասնագիտությունների գծով սովորող ուսանողները: Առաջադիմության միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 72 միավոր է: Կրթաթոշակը տրամադրվում է կրթական բոլոր 3 աստիճաններում սովորողներին` բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա:

Հայ օգնության ֆոնդ
ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրեր բաժնում ներկայացված են դրամաշնորհային մի շարք ծրագրեր, որոնք փոխհատուցում են ուսման վարձը կամ տրամադրում են կրթաթոշակ գրենական պիտույքներ և գրքեր գնելու համար:

Հովնանյան կրթաթոշակ
Կրթաթոշակը տրամադրվում է` հաշվի առնելով ոչ միայն առաջադիմությունը, այլև կամավորական աշխատանքներին ակտիվ ներգրավվածությունը, ընտանիքի սոցիալական վիճակը: Առաջնահերթություն է տրվում նաև սահմանին զինվորական ծառայություն անցած պատանիներին, ազատամարտիկների զավակներին, սահմանամերձ գյուղերում ապրողներին:

Գյուլբենկյան կրթաթոշակ
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում մագիստրոսներին և ասպիրանտներին: Հիմնադրամն այժմ դրամաշնորհ է տրամադրում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, մարդաբանություն, մարդու իրավունքներ, մշակույթ մասնագիտությունների համար:

ԵՊՀ կայքէջ
Մայր բուհի կայքէջում պարբերաբար ներկայացվում են դրամաշնորհային ընթացիկ ծրագրեր:
2.1K viewsedited  13:05
Open / Comment
2023-01-22 16:05:21
Արիˊ ծանոթացնենք դրամաշնորհային և կրթաթոշակային մի քանի ծրագրի, որոնք կօգնեն քեզ ուսման համար ֆինանսավորում ստանալ:
1.7K views13:05
Open / Comment