Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 6

2023-01-21 11:16:06 Amazon
Այո, գուցե զարմանալի թվա, բայց Amazon–ում կա Amazon Music Free բաժին, ուր կարող ես լսել հիթային տարբեր երգեր և անվճար ներբեռնել քեզ հարմար սարքի մեջ:

Free Music Archive
Այս կայքի նպատակն է մարդկանց տալ անվճար և օրինական մուտքի հնարավորություն դեպի երաժշտական աշխարհ: FMA-ում կարող եք որոնում կատարել ըստ ժանրի, ներբեռնել և լսել` առանց կայքում գրանցվելու:

Jamendo
Ընտրի´ր ժանրը, երկիրը ու երգացանկից ներբեռնի´ր քո տրամադրությանը հատուկ երաժշտությունը:

Audiomack
Սա սիրելի կայք է երաժշտասերների համար: Ունկնդրումն այստեղ անվճար է, իսկ ահա անվճար ներբեռնելու կոճակը ոչ բոլոր արտիստների և երգերի համար է հասանելի:

SoundClick
Կայքը հիմնականում կենտրոնացած է նորահայտ արտիստների ստեղծագործությունների վրա: Բոլոր երգերը հնարավոր է անվճար լսել, իսկ ահա անվճար ներբեռնելու հնարավորությունը ոչ բոլոր արտիստների դեպքում է հասանելի
2.3K views08:16
Open / Comment
2023-01-21 11:16:06
Անվճար էլեկտրոնային գրքեր կարդալու հնարավորություններին ծանոթացանք, հիմա ժամանակն է իմանալու երգեր ներբեռնելու անվճար կայքերի մասին:
2.0K views08:16
Open / Comment
2023-01-17 19:55:18 Խաղ «100 ծրար»
Սա վիճակախաղ է, որի արդյունքներով հաղթողը միշտ դու ես: Խաղի կանոնները շատ պարզ են. վերցրո´ւ 100 ծրար, դրանց վրա գրի´ր 200, 500, 1000, 2000, 3000, 5000 թվերը, ամեն օր բացի´ր մի ծրար և ներսում դի´ր այնքան գումար, որքան նշված է ծրարի վրա: 100 օր հետո դու մեծ գումար խնայած կլինես:

Չելենջ «52 շաբաթ»
Ի տարբերություն «100 ծրար» խաղի` այստեղ անսպասելի ոչինչ չկա: Դու պետք է ամեն շաբաթ հետևողականորեն գումար խնայես. 1-ին շաբաթը` 1000 դր, 2-րդ շաբաթը` 2000 դր, 3-րդը` 3000, և այսպես 52 շաբաթ:

50-30-20%-ի կանոն
Քո ամսական եկամուտի 50%-ը պետք է ուղղվի «պետք է»-ներին, 30%-ը` «ցանկանում»-ներին, իսկ 20%-ը` խնայողություններին:

Ոչ թե ինչպե՞ս, այլ ինչո՞ւ
Երբ մենք հստակ գիտենք, թե կոնկրետ ինչի համար ենք ցանկանում խնայել, բարձրանում է մեր մոտիվացիան ու ոգևորությունը` հնարավորինս շուտ իրագործելու մեր նպատակները:

Շոշափի´ր խնայողությունը
Ամեն անգամ, երբ կվճարես անկանխիկ, քեզ վերադարձվող մանրը գցի´ր խնայողությունների տարայի մեջ:
Հոգեբանների կողմից ապացուցված է այս տարբերակի արդյունավետությունը: Համաձայն դրա` վճարելիս մարդն արդեն հոգեբանորեն պատրաստ է բաժանվել գումարից, և մանրը խնայելն ավելի հեշտ կստացվի:
428 views16:55
Open / Comment
2023-01-17 19:55:18
30 օրվա կանոն
Գումար խնայելու առաջին խոչընդոտներից մեկը իմպուլսիվ գնումներն են:
Լավ թիրախավորված համացանցային գովազդը քեզ հրապուրում է:
Բայց սպասի´ր: Հեռախոսումդ պահի´ր ցանկալի ապրանքների նկարները և 30 օր հետո կրկին նայի´ր ու որոշի´ր` ունես արդյոք դրանց կարիքը:
Պատասխաններն իրոք կզարմացնեն քեզ:
428 views16:55
Open / Comment
2023-01-15 14:30:31 Open Liberary
Գրադարանում ներկայացված է ավելի քան 20 մլն նմուշ: Այստեղ կգտնես գեղարվեստական գրքեր, մասնագիտական ուսումնասիրություններ ու հոդվածներ:

Project Gutenberg
Կայքում առկա է 60.000-ից ավելի էլեկտրոնային գիրք, որոնք կարող ես ներբեռնել քո համակարգչի կամ հեռախոսի մեջ կամ ընթերցել օնլայն:

Planet ebooks
Կայքում մեծ մասամբ գեղարվեստական գրքեր են: Որոնիր ուզածդ գիրքը` ըստ հեղինակի, վերնագրի կամ ժանրի: Կարդա, ինչ ֆորմատով քեզ հարմար է:

Many books
Գեղարվեստական գրքեր կարդալու ծարավը կհագեցնի նաև այս կայքը: Այստեղ կգտնես տարբեր հոդվածներ, ինչպես նաև ֆիլմեր կայքի հեղինակների կողմից:

PDF books world և Classical reader
Այս երկու կայքում կգտնես տարբեր ժանրի գեղարվեստական գրքերի շատ հարուստ անվանացանկ:
566 views11:30
Open / Comment
2023-01-15 14:30:31
Փնտրում ես գեղարվեստական գրքե՞ր կամ մասնագիտական հետազոտություննե՞ր: Այս առցանց գրադարանները բաց են քո առաջ, լավ «փորփրելու դեպքում» դու կգտնես այն, ինչ անհրաժեշտ է քեզ:
532 views11:30
Open / Comment
2023-01-12 18:59:55 Աշխարհի ամենահայտնի բիզնեսների, արվեստի և գիտության պատմության մեջ կան օրինակներ, որոնց համար իսկապես տեղին կլինի «բախտը բերել է» արտահայտությունը:

Վիլհելմ Ռենտգեն և ռենտգենյան ճառագայթներ
1895թ. գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենն աշխատում էր կաթոդային ճառագայթի խողովակով: Երբ նա իր ձեռքը պատահաբար դրեց խողովակի առջև, նկատեց, որ կարող է իր ոսկորների պատկերը տեսնել հատուկ թիթեղի վրա: 1901թ. նա արժանացավ ֆիզիկայի առաջին Նոբելյան մրցանակին ռենտգենյան ճառագայթների հայտնագործման համար:

Լեոնարդո դա Վինչին և Մոնա Լիզան
«Մոնա Լիզան» Լեոնարդո դա Վինչիի համեմատաբար անհասկանալի և անտեսված գործերից էր մինչև 1911թ, երբ Լուվրի սպասարկման աշխատակիցը գողացավ նկարն ու փորձեց վաճառել այն իտալական արվեստի պատկերասրահին: Կողոպուտի շուրջ ստեղծված աղմուկը մեծացրեց հետաքրքրությունը նկարի նկատմամբ: Մինչ օրս այն համարվում է ամենախորհրդավոր նկարիներից մեկը:

Ջոն Փեմբերթոնը և Coca Cola-ն
Ջոնը պատերազմում վիրավորում ստացած փոխգնդապետ էր և դեղագործ: Կախված լինելով մորֆինից` նա սկսեց փորձարկել կոկա գինու իր տարբերակը, որպեսզի այն դարձնի ափիոնի փոխարինիչ: Մի օր նա օշարակը պատահաբար խառնեց գազավորված ջրին, և ծնվեց Coca Cola զովացուցիչ ըմպելիքը:

Ալ Պաչինոն և «Կնքահայրը»
Ալ Պաչինոյին օգնեցին իր սիցիլիական արտաքինն ու ոչ այդքան հայտնի լինելը: «Կնքահայրը» ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան սպառնացել էր լքել նախագիծը, եթե Մայքլ Կորլեոնեի դերում չընտրեին Պաչինոյին:

Ալեքսանդր Ֆլեմինգը և պենիցիլինը
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք ամեն օր մաքրում էին լաբորատոր օգտագործված տարաները, Ֆլեմինգը դրանք չէր մաքրում այնքան, մինչև իր սեղանի վրա այլևս աշխատել չէր լինում: Ու մի օր էլ` արձակուրդից վերադառնալուց հետո, տարաներից մեկում նա հայտնաբերում է բորբոս, որ ցրում էր բակտերիաները: Լավ ուսումնասիրելուց հետո Ֆլեմինգը հայտնաբերում է առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը:

Շուրջդ նայիˊր, գուցե գտնես քո հաջողության գաղտնիքը 
525 views15:59
Open / Comment
2023-01-12 17:50:20
Աշխարհի ամենահայտնի բիզնեսների, արվեստի և գիտության պատմության մեջ կան օրինակներ, որոնց համար իսկապես տեղին կլինի «բախտը բերել է» արտահայտությունը:
534 views14:50
Open / Comment
2023-01-10 17:20:22
Ինչի՞ց սկսել նոր տարին:
Դե իհարկե Ամերիաբանկի Visa Student քարտ պատվիրելուց, քանի որ նոր տարին ֆինանսական կայունության մասին մտածելու ու նոր նպատակներ սահմանելու լավագույն ժամանակն է

Այն քեզ հնարավորություն կտա տնօրինելու քո ֆինանսական միջոցներն ու կատարելու խնայողություններ:

Ծանոթացիˊր Visa Student քո նոր քարտի արտոնությունների մեծ փաթեթին և պատվիրիˊր հենց հիմա` https://ameria.me/student-card
415 views14:20
Open / Comment
2023-01-09 17:35:18 Հարվարդի համալսարան - 29 միլիարդատեր
Համալսարանը գործում է 1636թ: Նրա շրջանավարտներից 17-ը հաջողության են հասել ֆինանսական և ներդրումային ոլորտներում: Այս համալսարանում է սովորել Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը, ում կարողությունը կազմում է 68,7 մլդ դոլար: Իսկ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը դուրս են մնացել համալսարանից 

Փենսիլվանիայի համալսարան - 28 միլիարդատեր
Համալսարանը հնագույններից է աշխարհում: Հիմնադրվել է 1740թ. Բենջամին Ֆրանկլինի կողմից: Նրա պատերի ներսում են կրթվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են` Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը:

Սթենֆորդի համալսարան - 28 միլիարդատեր
Սթենֆորդի համալսարանը կարճ ժամանակում դարձել է «ալմա մատեր» ստարտափների համար: Ամեն օր այս համալսարան է շտապել Yahoo–ի հիմնադիր Ջերի Յանգը, ով արդեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Եյլի համալսարան - 21 միլիարդատեր
ԱՄՆ-ի 3-րդ ամենահին համալսարանն է` հիմնադրված 1701թ: Այս բուհի դիպլոմակիրներից են FedEx–ի հիմնադիր Ֆրեդ Սմիթը, Blacksone-ի գործադիր տնօրեն Ստիվեն Շվարցմանը:

Մումբայի համալսարան- 20 միլիարդատեր
Սա ցանկի միակ ոչ ամերիկյան համալսարանն է: Այն Հնդկաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկն է, որ հիմնադրվել է 1857թ: Նրա միլիարդատեր շրջանավարտները հիմնականում ժառանգել են իրենց կարողությունը և այսօր նավթարդյունաբերության ոլորտի խոշոր դերակատարներ են:
629 viewsedited  14:35
Open / Comment