Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 22

2021-06-02 16:27:07 Լավ ուսանող չեն ծնվում, լավ ուսանող դառնում են
8 խորհուրդ հաջողակ ուսանող դառնալու համար


Մենք հավաքել ենք հաջողակ ուսանողների խորհուրդները, դասավորել ենք` ըստ հերթականության, ու տալիս ենք քեզ` որպես պատրաստի ուղեցույց:
Որոշիˊր քո նպատակակետերն ու սահմանիˊր առաջնահերթությունները
Ի՞նչ նպատակներ ես սահմանել քեզ համար: Ցաˊնկ կազմիր և պարբերաբար թարմացրոˊւ այն: Այն քեզ մոտիվացնելու է և ամեն օր օգնելու է ճիշտ ընտրել առաջնահերթությունները:

Զարգացրո'ւ հետաքրքրասիրության զգացումը
Նույնիսկ «ամենաանօգուտ» թվացող առարկան կարող է ոչ այնքան ձանձրալի լինել: Տարաբնույթ գիտելիքները ընդլայնում են քո աշխարհայացքը: Գուցե այդ գիտելիքները կյանքի ինչ-որ իրավիճակում քեզ պետք գան: Պատկերացրոˊւ, որ գործընկերդ ունի հետաքրքիր հոբբի, որի մասին դու էլ պատկերացում ունես: Նրա հետ զրույցը կարող է շատ լավ անդրադառնալ ձեր գործընկերային հարաբերությունների վրա:

Այ որ մի օր էլ ունենայի․․․
Քննությունից անմիջապես առաջ` մեկ գիշերում ողջ նյութը յուրացնելու գաղափարը, մեղմ ասած, վատն է: Մի քանի օրից մոռանալու ես սովորածդ: Ինֆորմացիան յուրացնելու լավագույն միջոցը այն մաս-մաս սովորելն է: Ամեն օր հատկացրոˊւ տվյալ առարկային մեկ ժամ, իսկ քննության նախորդ գիշերը հանգիստ քնիˊր, ոչ թե քննության գնա կարմրատակած աչքերով ու հորանջելով:

Կարգապահությունը գործի կեսն է
Կարգապահությունը քեզ պետք կգա ոչ միայն համալսարանում սովորելիս, այլև ողջ կյանքում: Հիշիˊր, հաջողակ մարդիկ շատ կարգապահ են, կառավարում են իրենց ժամանակը, արարքները և զգացմունքները: Դաս սովորելիս հրաժարվիˊր ցանկացած բանից, որ կարող է շեղել քո ուշադրությունը: Հեռախոսի ծանուցումները անջատում ենք, սիրելիին ասում ենք, որ չխանգարի, սեր հետո կխոստովանի

Ֆիզիկապես ակտիվ և առույգ
Ողջ օրվա ընթացքում առույգ և ակտիվ լինելու համար անհրաժեշտ է, որ դու քնես 8-9 ժամ և զբաղվես սպորտով: Սա թույլ կտա քեզ ունենալ բավարար էներգիա:

Մասնակցիˊր դասախոսություններին և ակտի'վ եղիր
Դասախոսություններին մասնակցելը շատ արդյունավետ է նյութն ամբողջական ու համակողմանի յուրացնելու համար: Շատ դասախոսներ կիրառում են նյութի մատուցման առանձնահատուկ մեթոդներ, կիսվում են իրենց փորձով: Շփումն ու տեղում հարցեր տալու հնարավորությունը կօգնեն ապահովել հետադարձ կապը, իսկ քննությանը պատրաստվելիս ավելի քիչ ժամանակ ծախսել նյութը յուրացնելու համար:

Մասնակցիˊր ուսանողական միջոցառումներին և կապեˊր հաստատիր
Բոլոր համալսարաններում կազմակերպվում են հետաքրքիր քննարկումներ, համաժողովներ, մշակվում են հետաքրքիր նախագծեր: Սա շատ լավ փորձ է, որը քեզ կարող է հետագայում օգտակար լինել ոչ միայն հմտությունների, այլև նոր մարդկանց, գաղափարակիցների հետ հանդիպելու տեսանկյունից: Գուցե հենց այդ ընթացքում ծնվի այն լավ գաղափարը, որը կարող է դառնալ քո կյանքի գործը:

Ոգևորիˊր ինքդ քեզ
Շաբաթվա մեկ օր նվիրի'ր հանգստին ու զվարճանքներին: Կինո, թատրոն, համերգ, ցուցահանդես, արշավ, երեկույթներ. եթե ճիշտ պլանավորես ժամանակդ և սահմանես առաջնահերթությունները, ժամանակ կունենաս նաև ուժերդ վերականգնելու և լիցքաթափվելու համար:

Հիշիˊր, որ քո հնարավորություններն անսահման են: Դու կարող ես փայլել, դառնալ քո ոլորտի լավագույն մասնագետը, եթե ճիշտ օգտագործես հնարավորություններն ու ժամանակը: Համեմատիˊր, թե ինչպիսին էիր դու երեկ, ինչպիսին ես այսօր և ինչպիսին ես ուզում լինել վաղը:
1.1K views13:27
Open / Comment
2021-06-02 16:25:58
941 views13:25
Open / Comment
2021-05-31 14:51:25
Loft –ում դու քեշբեք ունես

Մենք գիտենք, որ դուք ընկերներով շատ եք սիրում հավաքվել և լավ ժամանակ անցկացնել:

Ու այն վայրերում, որտեղ դու և քո ընկերները շատ եք լինում, մենք քեզ համար քեշբեքի հնարավորություն ենք ստեղծել:

Դե զանգի՛ր ընկերներիդ ու ժամ ամրագրի՛ր: Հանդիպման վայրը` Loft:

Քո ուսանողական քարտի մյուս առավելություններին կարող ես ծանոթանալ այստեղ` https://student.ameriabank.am/
1.1K views11:51
Open / Comment
2021-05-25 14:35:58 Պրեզենտացիա պատրաստելիս առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին.
Օգտագործի'ր 3 հիմնական գույն, 2 երկրորդային։
Օգտագործի՛ր միաոճ պատկերանշաններ:
Հետևի՛ր 6x6 կանոնին. յուրաքանչյուր սլայդում` ոչ ավել, քան 6 տող, ամեն տողում` ոչ ավել, քան 6 բառ:
Ընտրի՛ր պարզ և ընթեռնելի տառատեսակներ:
Օգտագործի՛ր որակյալ նկարներ:

Քեզ հիանալի ելույթ ենք մաղթում:
1.4K views11:35
Open / Comment
2021-05-25 14:35:55
Ինչպե՞ս պատրաստել ցնցող պրեզենտացիա

Հիշիˊր, կարևոր է ոչ միայն ինֆորմացիայի բովանդակությունը, այլև մատուցման ձևը:

Եթե պատրաստվում ես ելույթ ունենալ լսարանի առջև և ներկայացնել, գրավել ու հիացնել, տպավորել քո հանդիսատեսին, պետք է մեծ ուշադրություն դարձնես մատուցվող նյութի արտաքին ձևավորմանը: Առաջարկում ենք քեզ փորձարկել հետևյալ գործիքները․

Prezi. Այս գործիքի միջոցով դու կարող ես հրաժարվել ստանդարտ պրեզենտացիաներից: Prezi-ն թույլ է տալիս պրեզենտացիան կազմել քարտեզի տեսքով և թեմաների միջև անցումներն անել ավելի ինտերակտիվ կերպով։
Visme. Այս գործիքի միջոցով կարող ես պատրաստել պրեզենտացիաներ գրավիչ ինֆոգրաֆիկաներով։ Visme-ն առաջարկում է մոտ 100 տառատեսակ, բազմաթիվ նկարներ և պատկերանշաններ։ Հնարավոր է ավելացնել նաև վիդեո և աուդիո ձայնագրություններ։

Canva. Սա պրեզենտացիաներ պատրաստելու ամենահայտնի գործիքներից է։ Հարթակն առաջարկում է անվճար և վճարովի բազմաթիվ կաղապարներ, որոնց յուրաքանչյուր դետալ հնարավոր է հեշտությամբ խմբագրել։ Պատրաստի նյութը հնարավոր է պահպանել PDF, PNG կամ JPG ֆորմատներով։
1.4K views11:35
Open / Comment
2021-05-18 15:17:34
Այսօր Թանգարանների միջազգային օրն է։

Եթե սիրտդ արվեստ է ուզում, հոգիդ` գույներ ու ներշնչանք, երևակայությունդ` անսահման հորիզոններ ու նոր ճանապարհներ, մի՛ սպասիր սահմանների բացվելուն:

Շրջի՛ր աշխարհի թանգարաններում օնլայն ու ծանոթացի՛ր համաշխարհային արվեստի գործերին։

Քանի դեռ գործում են ճամփորդական սահմանափակումները, սա քո ուղեգիրն է: Բացի՛ր հղումը:

Լուվրի թանգարան - https://bit.ly/3wjFGNN
Պերգամոն թանգարան - https://bit.ly/3uSvCek
Վան Գոգի թանգարան - https://bit.ly/3tZ2TTW
Սողոմոն Գուգենհայմի թանգարան - https://bit.ly/3w9Zzqn
Վաշինգտոնի Արվեստի ազգային թանգարան - https://bit.ly/3brDeN9
1.1K views12:17
Open / Comment
2021-05-04 13:45:38
Հաջողակ ուսանողից նավթային մագնատ դառնալու համար Գյուլբենկյանին
մոտ 10 տարի էր հարկավոր։
Ժամանակակիցները նրան անվանել են
«Պարոն 5%», որովհետև նա այդքան էր ստանում նավթի յուրաքանչյուր տոննայի
վաճառքից:
The Guardian-ը գրում է, որ Գյուլբենկյանի մահվան պահին նրա կարողությունը կազմում էր 5 միլիարդ ֆունտ, և նա
աշխարհի ամենահարուստ մարդն էր:
Ջոնաթան Քոնլինը մեր հայրենակցի մասին գիրք է հեղինակել, որը
կոչվում է «Պարոն 5 տոկոսը. աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի տարբեր կյանքերը»:

Գրքի հեղինակը նշում է, որ Գյուլբենկյանին մեր օրերում կարող էին «օլիգարխ» անվանել, քանի որ եկամուտներն ավելացնելու և հարկերը նվազեցնելու համար
օգտագործում էր բոլոր հնարավորությունները:

Քոնլինը գրում է, որ
Գյուլբենկյանը մտածում էր Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում թանգարան հիմնելու մասին, սակայն մտահոգված լինելով հնարավոր հարկային ռիսկերով՝ որոշում է իր անունը կրող հիմնադրամը և թանգարանը հիմնել Պորտուգալիայում:
872 views10:45
Open / Comment
2021-04-26 11:03:34
Կարմիր գորգ, «Օսկարի» երկնակամարում փայլող աստղեր:

Դու էլ փայլիր «Օսկարի» մասին քո գիտելիքներով այստեղ` http://bit.ly/2SqwKDR
813 views08:03
Open / Comment
2021-04-23 14:17:35
AmeriaStudent քո քարտը gg-ին կցելու դեպքում կստանաս 15 հատ պրոմո կոդ, որոնք կզեղչեն քո յուրաքանչյուր ուղևորություն 100 դրամով:

Զեղչը կարող ես օգտագործել ggEconom, gg, ggSpecial, ggIsolated, ggDelivery սակագների դեպքում Երևանում և gg սակագնի դեպքում` մարզերում:

Միայն չասես, որ դեռ չունես AmeriaStudent քարտ:
Հղումն այստեղ է, պատվիրի՛ր օնլայն` https://student.ameriabank.am/student-card
838 views11:17
Open / Comment