🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 18

2021-09-16 19:45:14
Ուսումնական շրջանն այն ժամանակն է, որը դու պետք է օգտագործես առավելագույնս, ծանոթանաս աշխատաշուկային, նոր կապեր ստեղծես, նոր հմտություններ ձեռք բերես, բացահայտես քո ներուժն ու հնարավորությունները:

Սա այն ժամանակն է, երբ դու պիտի քիչ քնես, շատ աշխատես, սովորես հաղթահարել դժվարությունները, նպատակներ դնես ու երազես: Արաˊ առաջին քայլերը հիմա:
253 views16:45
Open / Comment
2021-09-14 19:30:10
Քննության գնալիս ճապոնացի ուսանողները շոկոլադե սալիկ են վերցնում իրենց հետ և դնում դասախոսի առջև, մինչ իրենք պատասխանում են: Նրանք վստահ են, որ շոկոլադե սալիկը հաջողություն է բերում իրենց:

Նանտ քաղաքի համալսարաններից մեկը հատուկ քնելու համար հատկացված սենյակ ունի: «Քնի սենյակը» նախատեսված է քնկոտ ուսանողների համար: Այժմ բոլորը կարող են գնալ ու քնել այնտեղ, երբ ցանկանան:

«Պրիմիտիվ լացի» տարօրինակ ավանդույթը տարածված է արտասահմանյան բազմաթիվ համալսարաններում: Ուսանողը կարող է դուրս գալ փողոց և ճիչ արձակել 5-10 րոպե: Նրանք վստահ են, որ այս վարժությունն օգնում է քննական շրջանի ընթացքում թուլացնել լարվածությունը:

«Ուսանող» բառն առաջին անգամ օգտագործել է հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսը: Լատիներենից թարգմանաբար «ուսանողը» այն մարդն է, ով քրտնաջան աշխատում է։

Աշխարհի ամենաերկար «շպարգալկայի» երկարությունը 600 մ է: Ուսանողներն այն պատրաստելու վրա ծախսել են 16 ժամ:
521 views16:30
Open / Comment
2021-09-12 19:20:11 Մարզիˊր ուղեղդ
Ֆիզիկական ակտիվությունն օգտակար է ոչ միայն մկանների, այլև մեր ուղեղի համար: Սպորտի շնորհիվ մեր օրգանիզմում բարձրանում է սերոտոնինի մակարդակը` այն հորմոնի, որն օգնում է ավելի արագ ու հստակ մտածել, մարդն ավելի արդյունավետ է դառնում և քիչ է հոգնում:

Նոր ընկերնեˊր ու համախոհնեˊր գտիր
Մարզասրահում դու կարող ես ձեռք բերել նոր կապեր և նոր ընկերներ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև քո մասնագիտական աճի հարցում: Մարզասրահում կամ սպորտային ակումբում քեզ շրջապատում են համախոհները, ում համար սպորտն ու առողջ ապրելակերպը կենսակերպ են:

Առաջնոˊրդ ու հաղթոˊղ դարձիր
Սպորտի շնորհիվ զարգանում է «թիմային մտածելակերպը»: Թիմում գործելու, միասին արդյունք գրանցելու, պրոցեսը վայելելու շնորհիվ դու կարող ես հեշտությամբ ինտեգրվել նաև աշխատանքային թիմում, տիրապետել աշխատանքը բաշխելու հմտություններին: Սպորտը պարգևում է քեզ հաղթող լինելու բերկրանքը:

Ազատվիˊր նյարդայնությունից
Մարզումների շնորհիվ դու ավելի հանգիստ ու անվրդով ես դառնում: Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են սթրեսի հորմոնները և խթանում են էնդորֆինների արտազատումը: Ֆիզիկական ակտիվությունը քեզ շեղում է անցանկալի մտքերից, թույլ է տալիս լիցքաթափվել և ազատվել անհանգստության զգացումից:

Կերտիˊր գեղեցիկ մարմին
Սպորտով կանոնավոր զբաղվելու դեպքում դու դառնում ես, գեղեցիկ, սպորտային և դիմացկուն: Այս ամենը քեզ օգնելու է առօրյայում և աշխատանքում:
409 views16:20
Open / Comment
2021-09-12 19:20:08
398 views16:20
Open / Comment
2021-09-09 19:45:06
Ընտրությունը քոնն է:
Ընտրիˊր ու դարձիˊր փոփոխությունը` https://student.ameriabank.am/
364 views16:45
Open / Comment
2021-09-07 19:45:09
Ամերիա Սերունդ. փոփոխությունը դառնալու քո հնարավորությունը

Միացիˊր «Ամերիա Սերունդ 13»-ին և դարձիˊր այն փոփոխությունը, որն ավելի լավն է դարձնելու քեզ, մեզ շրջապատող աշխարհը, օգնելու է քեզ ծանոթանալ գերազանց սպասարկման մշակույթին և տալու է մասնագիտական ուղին մեզ հետ սկսելու մեծ հնարավորություններ:

Շտապիˊր լրացնել հայտադիմումը, բեˊր փոփոխությունը, ստեղծիˊր ու երազիˊր մեզ հետ: Մանրամասների համար անցիˊր հղումով` https://bit.ly/3zOsvXj
426 views16:45
Open / Comment
2021-09-03 17:46:40 Channel photo updated
14:46
Open / Comment
2021-09-03 17:10:11 Շառլ Ազնավուր
«Հայրս՝ այդ հսկան»

Ազնավուրի 9 գրքերից 5-ն արդեն թարգմանվել են հայերեն: Մեծ շանսոնյեի վերջին գիրքը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ու պատմվածքների ժողովածու է, 16 նովելներ, որոնք գրական համ ու ճաշակ են թելադրում:

Պաուլո Ջորդանո
«Համավարակ»

2020թ. մարտ և ապրիլ ամիսներին Իտալիայի իր տանը մեկուսացած Պաուլո Ջորդանոն որոշեց գրել գիրք կորոնավիրուսի մասին: Գրքում շոշափվում են կարևոր թեմաներ, օրինակ՝ մարդկությունը և բնությունը որպես բարդ էկոհամակարգ։
391 views14:10
Open / Comment
2021-09-03 17:10:11
Ալեքս Մայքլիդիս
«Կույսերը»
Բրիտանացի գրող, սցենարիստ Ալեքս Մայքլիդիսի վեպը գրանցել է վաճառքի տպավորիչ ցուցանիշներ և, ըստ գրաքննադատների, կգերազանցի գրողի նախորդ` «Լռակյաց Հիվանդը» վեպի հաջողությունն ու վաճառքի ռեկորդը:

Այս համաշխարհային բեսթսելլերն արդեն թարգմանվել է հայերեն:

Ժան-Ֆիլիպ և Պատրիկ Ֆորն
«Զիդան. երկու կյանք»

Ֆրանսիացի ամենախարիզմատիկ ֆուտբոլիստի կենսագրականը բացահայտում է լեգենդի հետևում կանգնած իրական մարդուն: Գրքում տեղ են գտել սկանդալային և հուզիչ պատմություններ, որոնց մասին տեղյակ չեն անգամ լեգենդար ֆուտբոլիստի երկրպագուները:

Էշլի Վենս
«Իլոն Մասկ»

Աշխարհի թիվ 1 նորարար, գյուտարար և խարիզմատիկ միլիարդատիրոջ մասին պատմությունը գրի է առել Էշլի Վենսը՝ ամերիկացի մրցանակակիր լրագրողն և սյունակագիրը: Այն արդեն թարգմանվել է 40 լեզվով և վաճառվել ավելի քան 2 միլիոն օրինակ:
393 views14:10
Open / Comment
2021-09-01 16:30:42
Սեպտեմբերի 1, մենք քեզ սպասում էինք:

Դու եկար` շուրջօրյա խցանումներով, երկար ու կարճ դասամիջոցներով, բուֆետի համով ամերիկանոյով, հին ու նոր հումորներով, ծանոթ ու անծանոթ դեմքերով ու ջերմ մթնոլորտով:

Սիրելիˊ ուսանողներ, թող այս 1-ը դառնա ձեր հաջողությունների ու առաջընթացի Start կոճակը: Եկեˊք երազենք, սովորենք ու իրականություն դարձնենք անհնարինը:
522 viewsedited  13:30
Open / Comment