🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 19

2021-08-27 18:01:12 Ի՞նչ կտա քեզ Ted Talk-ը.
Նրանք երկարաշունչ չեն, սակայն շատ օգտակար տեղեկատվություն են ներկայացնում: Ամենաերկար Ted Talk-ի տևողությունը 18 րոպե է:
Ted Talk-ում չկա հիմնական թեմայի հետ կապ չունեցող տեղեկատվություն:
Խոսնակները ոլորտի պրոֆեսիոնալներն են:
Ծրագրերն անվճար են:
Ted Talk-երը հայտնի են իրենց մոտիվացնող նյութերով: Շատերն իրենց կարիերայում մեծ փոփոխություններ են գրանցել հենց Ted Talk-ի շնորհիվ:


Առաջարկում ենք դիտել լավագույն Ted Talk – երը:

Elizabeth Gilbert: Your Elusive Creative Genius` https://bit.ly/3zyzDGN
Amy Cuddy: Body Language` https://bit.ly/3rvd3f5
Tom Thum: The Orchestra In My Mouth` https://bit.ly/2Wic5Yp
Dan Gilbert: The Surprising Science of Happiness` https://bit.ly/3wZYDF4
Brene Brown: The Power of Vulnerability` https://bit.ly/3zpyrp1
Malcolm Gladwell: Choice, Happiness & Spaghetti Sauce` https://bit.ly/3zpyrp1
Sam Berns: Philosophy For A Happy Life` https://bit.ly/3zunp1C
Lucinda Beaman: What Does It Take to Change A Mind` https://bit.ly/3kNm9mc
Alain de Botton – A Kinder, Gentler Philosophy of Success` https://bit.ly/2TzvIKq
Isaac Lidsky: What Reality Are You` https://bit.ly/3kVZggi
396 views15:01
Open / Comment
2021-08-27 18:01:11
Իսկ դու գիտե՞ս, որ Ted Talk-ը համարվում է ամենաինֆորմատիվ հաղորդումներից մեկը: Այն հիմնադրվել է 1984 թվականին Ռիչարդ Սաուլ Վուլմանի և Հարրի Մարկսի կողմից: Տարիներ անց այն թարգմանվել և թողարկվել է տարբեր լեզուներով, որոնցից մեկը հայերենն է:
365 views15:01
Open / Comment
2021-08-23 17:13:16 99designs
Սա հատուկ դիզայներների համար ստեղծված հարթակ է: Միացիˊր, եթե քո տարերքը կայքերի, լոգոների ստեղծումն ու գրաֆիկական դիզայնն է:

Dribbble
Իլյուստրացիաներ, անիմացիաներ ստեղծողնեˊր, մոբայլ հավելվածների դիզայներնեˊր, ձեզ այստեղ են սպասում:

People Per Hour
Ծրագրավորման, ժուռնալիստիկայի և բրենդինգի մասնագետները այստեղ են փնտրում իրենց գործընկերներին:

ServiceScape
Փաստաթղթերի թարգմանություն, տեքստերի ստեղծում և խմբագրում. ահա այս հարթակում գրանցված ֆրիլանսերների հիմնական մասնագիտացումը:

DesignHill
Եթե քո տարերքը վեբ, բրենդ և ապրանքների դիզայնն է, ուրեմն այս հարթակը քեզ համար է:

Ահա աշխարհի լավագույն կայքերը` ստեղծված ֆրիլանսերների համար:

Ուսումնասիրի՛ր կայքերը, ծանոթացի՛ր վճարման պայմաններին և ծառայությունների համար գանձվող վճարին:

Գրանցվիˊր, ստեղծիˊր քո անձնական հաշիվը, շփվիˊր, գտիˊր նոր գործընկերներ և թող քո մասին իմանա ողջ աշխարհը:
307 views14:13
Open / Comment
2021-08-23 17:13:14
Fiverr
Ստեղծված է թվային մարքեթինգի, կայքերի, սոցիալական մեդիայի և կոնտենտի ստեղծմամբ զբաղվող մասնագետների համար:

Upwork
Եթե զբաղվում ես բրենդ մարքեթինգով, ծրագրավորմամբ կամ կայքերի դիզայնով, ուրեմն միացիˊր այս հարթակին:

optal
Ծրագրային ապահովում, ֆինանսական խորհրդատվություն և մենեջմենթ. սա այս մասնագիտացումներն ունեցող ֆրիլանսերների համար է:

LinkedIn
Այստեղ փնտրում են և իրենց գործընկերներին են գտնում քոփիրայթերները, թարգմանիչներն ու գրաֆիկ դիզայներները:

Flexjobs
Եթե դու զբաղվում ես կոնտենտ մարքեթինգով, ուրեմն միացիˊր ֆրիլանսերների այս համայնքին:

SimplyHired
Մարդկային ռեսուրսների, ֆինանսների, տվյալների մուտքագրման մասնագետներ. ձեզ այստեղ են փնտրում:

Guru
Եթե մարքեթինգի, ծրագրավորման ու կառավարման գուրու ես, դու սպասված հյուր ես այստեղ:

Freelancer.com
Վեբ ծրագրավորում, կոնտենտ, սոցիալական մեդիա. ամենապահանջված մասնագետներին փնտրում են բոլորը:

Behance
Ստեղծիˊր իլյուստրացիաներ, կոնտենտ, զարմացրոˊւ քո անհավանական լուսանկարներով Behance-ի գործընկերներին:
307 views14:13
Open / Comment
2021-08-18 10:28:44
Հիշում ես, չէ՞, որ չորեքշաբթի գնում ենք կինո:
Այսօր հենց այդ օրն է:
Հրավիրիˊր քո բոլոր ընկերներին, վճարիˊր Ամերիաբանկի քո ուսանողական քարտով և Cinema Star կինոթատրոնում յուրաքանչյուր ֆիլմի համար ստացիˊր 10% զեղչ:
Դե արիˊ ծանոթանանք այսօրվա ֆիլմացանկին այստեղ` https://cinemastar.am/:
Դեռ չունե՞ս ուսանողական քարտ, շտապիˊր պատվիրել այն` https://student.ameriabank.am/
328 viewsedited  07:28
Open / Comment
2021-08-09 17:00:36
Շտապի՛ր ամրագրել այցելություն քո սիրելի մասնագետի մոտ Siroon beauty bar-ում:
Ամեն երկուշաբթի վճարի՛ր քո ուսանողական քարտով և ստացի՛ր 20% զեղչ բոլոր ծառայությունների համար:
356 viewsedited  14:00
Open / Comment
2021-08-04 17:23:54
Մենք ու մեր գործընկերները նվիրում ենք քեզ զեղչեր շաբաթվա տարբեր օրերի պարզապես նրա համար, որ դու մեզ հետ ես: Վճարիˊր Ամերիաբանկի քո ուսանողական քարտով և ստացիˊր զեղչեր,

Ամեն երկուշաբթի ստացիˊր 20% զեղչ Siroon ամենաթրենդային գեղեցկության սրահում:
Ամեն երեքշաբթի համտեսիˊր համեղ ուտեստներ և ստացիˊր 5% զեղչ Louis Charden -ում և 10% զեղչ Epicure -ում:
Ամեն չորեքշաբթի ստացիˊր 10% զեղչ Cinema Star Armenia կինոթատրոնում յուրաքանչյուր ֆիլմի համար:
Ամեն հինգշաբթի վայելիˊր ժամանցդ 30% զեղչով Best Western Plus Congress Hotel-ի լողավազանում:
452 views14:23
Open / Comment
2021-07-30 17:05:18
Շնորհավոոոո՜ր, այսօր Ընկերության միջազգային օրն է:

Մենք անչափ ուրախ ենք, որ մենք նույնպես ընկերացել ենք: Այնպես որ, այսօր նաև մեր օրն է:

Մաղթում ենք քեզ ու քո բոլոր ընկերներին ձեր ապագան կերտելու ու զարգանալու բազմաթիվ հնարավորություններ, անսահման երազանքներ, նվիրված և ազնիվ մարդիկ, որոնք միշտ ձեր կողքին կլինեն:
295 views14:05
Open / Comment
2021-07-29 16:00:34
Սիրելիˊ մասնակիցներ,

Տադաաա՜մ, վիճակախաղն արդեն ամփոփված է:

Շնորհավորում ենք հաղթողին:

Հաղթող համարն է` 169
Հիշեցնենք, որ անձնական կոդերն ուղարկվել են մասնակիցների էլ. փոստի հասցեին:

Սիրելիˊ հաղթող մասնակից, մենք կապ կհաստատենք քեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին: Մնացեˊք մեզ հետ և սպասեˊք նոր անակնկալների:
326 views13:00
Open / Comment
2021-07-27 17:37:24 7 մտածի՛ր, 1 ծախսի՛ր. բյուջեն կառավարելու հնարքներ ուսանողների համար

Ուսանողական տարիները մենք անվանում ենք փոփոխությունների շրջան, երբ երիտասարդները սկսում են իրենց նոր ուղին, երազում են և հավատում, որ հենց իրենց երազանքներն են փոխելու աշխարհը:
Շատերը սխալմամբ կարծում են, որ ֆինանսական անկախություն կարող են վայելել միայն նրանք, ովքեր ունեն մեծ եկամուտներ: Մենք վստահ ենք, որ ֆինանսական անկախության բանալին ֆինանսական գրագիտությունն է` անկախ տարիքից, սեռից, աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից:
Եթե ամեն ամիս ուսանողական քո համեստ բյուջեն զրոյանում է կայծակնային արագությամբ, ուրեմն քեզ պետք կգան մեր խորհուրդ/հնարքները: Հիմա սովորի՛ր կառավարել քո համեստ բյուջեն, որպեսզի լուսավոր ապագայում, երբ «սարեր» շրջես և ունենաս զգալի ձեռքբերումներ, կարողանաս նույն հմտությամբ կառավարել արդեն ոչ համեստ միջոցներդ:

Ամսական բյուջե կազմելը ճիշտ որոշում է
Ինչպե՞ս են գոյանում քո ամսական եկամուտները. աշխատավարձ (եթե աշխատում ես), ծնողների կողմից տրվող գումար, ուսանողական թոշակ (եթե ստանում ես): Excel ֆայլում լրացրո՛ւ քո ամսական եկամուտը, առանձնացրո՛ւ այդ ամսվա կարևոր տոների, ընկերներիդ ու մտերիմներիդ համար նախատեսվող նվերների ծախսերը, ինչպես նաև այն գումարը, որն անհրաժեշտ է քո նախասիրությունները կամ հոբբին կյանքի կոչելու համար: Մնացած գումարը բաշխի՛ր ըստ ամսվա օրերի:
Եթե կարողանաս նաև մի փոքր գումար առանձնացնել խնայողությունների համար (սա մենք անվանում ենք անվտանգության բարձիկ), իմացի՛ր, որ դու կատարյալ պլանավորում ես արել: Քեզնից պահանջվում է միայն իրականություն դարձնել այս գեղեցիկ Excel ֆայլը:
Մենք խորհուրդ ենք տալիս հետևել նաև տելեգրամյան այս ալիքներին և հարստացնել քո ֆինանսական գիտելիքները`
- https://t.me/finbiz
- https://t.me/MoneyBible
- https://t.me/easy_finance
Խնայի՛ր գումար գրքեր և ուսումնական նյութեր ձեռք բերելիս
Դու կարող ես քեզ անհրաժեշտ գրքերը գնել ոչ թե գրախանութներից, այլ ձեռք բերել բարձր կուրսերի ուսանողներից` համեմատաբար ցածր գնով կամ լավության կարգով ։ Եթե ձեր համալսարանում չկա այսպիսի գեղեցիկ ավանդույթ, դարձի՛ր առաջին ծիծեռնակը և սկսի'ր նյութերի և գրքերի փոխանակման բարի գործը:

Լանչը` տնից
Լանչը տանը պատրաստելու և քեզ հետ վերցնելու գաղափարը ամենատնտեսող տարբերակն է: Այն դեպքերում, երբ ցանկանաս այս կամ այն սրճարանում վայելել քո ընդմիջման հաճելի պահը, առաջարկում ենք ուսումնասիրել, թե քաղաքի որ սրճարաններն են առաջարկում զեղչեր, և օգտվել նրանց առաջարկներից: Միշտ հիշի՛ր, որ տնտեսելու հազար ու մի եղանակ կա, ուղղակի դու դեռ չես բացահայտել դրանք: Առաջարկում ենք ծանոթանալ Ամերիաբանկի` հատուկ ուսանողների համար ստեղծված Visa Student քարտի արտոնություններին և հետվճարներին` https://student.ameriabank.am/benefits:

Սահմանի՛ր նպատակներ
Մեծ գնումներն ու ծախսերը պլանավորում և նպատակասլացություն են սիրում: Սահմանի՛ր իրատեսական ժամկետ ու շարժվի՛ր նպատակդ իրականացնելու ճանապարհով: Եթե նոր համակարգիչ կամ հեռախոս գնելու նպատակ ունես, քո սիրելի Excel ֆայլում առանձնացրո՛ւ մի սյունակ և ամեն օր տե՛ս, թե որքան ես մոտեցել նպատակդ իրականություն դարձնելուն:

Անվտանգության բարձիկ
Անվտանգության բարձիկը անկանխատեսելի իրավիճակներում միշտ քեզ օգնության կհասնի: Ամեն ամիս մի կողմ դրված փոքրիկ խնայողությունը կօգնի քեզ ապահով զգալ և անկանխատեսելի իրավիճակներում հենվել քո անվտանգության բարձիկին:

Գնումներ կատարելու իմպուլսային որոշումներ մի՛ կայացրու
Հիշի՛ր արդեն սիրելի Excel ֆայլը, մտովի անցի՛ր բոլոր սյունակներով: Մենք հիշում ենք, որ դու այնտեղ «Իմպուլսային գնումներ» աղյուսակ չունես: Գուցե այդ գնումը քեզ անասելի հաճույք պատճառի, բայց չտեղավորվի քո ամսական բյուջեում:

Քեզ համար ուսանողական քարտ պատվիրի՛ր
Ամերիաբանկի Visa Student (https://student.ameriabank.am/student-card) քարտով սկսվում է ուսանողների բանկային լավագույն փորձառությունը: Ուսանողական քարտերը միջազգային քարտեր են, որոնք նախատեսված են անհպում վճարումներ, փոխանցումներ կատարելու և ստանալու, հաշիվը հեռավար կառավարելու համար: Մեր քարտերը տալիս են նաև կատարված վճարումների դիմաց մինչև 10% հետվճար (քեշբեք) ստանալու և բանկային բազմաթիվ այլ ծառայություններից օգտվելու, Ամերիաբանկի բանկոմատներից գումարն անվճար կանխիկացնելու և գումարը ապահով պահելու հնարավորություն:
496 views14:37
Open / Comment