Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 7

2023-01-09 17:35:18
«Forbes» ամսագիրը ներկայացրել է աշխարհի համալսարանների և բիզնես դպրոցների ցանկը, որտեղ կրթություն են ստացել ապագա միլիարդատերերը:
Ահա համալսարանների լավագույն 5-յակը:
592 views14:35
Open / Comment
2023-01-07 16:20:20 Forms
Նրա միջոցով կարող ես հեշտորեն կառուցել ձևաթղթեր, գծապատկերներ, անցկացնել հարցումներ: Առավելությունն այն է, որ ուսումնասիրության արդյունքները ամեն տվյալից կամ պատասխանից փոխվում են և ցույց տալիս իրական պատկերը:

Docs
Ստեղծի´ր, խմբագրի´ր տարբեր փաստաթղթեր, իսկ գործընկերներդ թող մեկնաբանեն: Իսկ մեկնաբանություններին կարող ես պատասխանել անմիջապես Gmail-ով, տվյալներն արտահանել Google Sheets-ում:

Calendar
Ոչ մի կարևոր օր այլևս բաց չես թողնի: Ամենամեծ առավելությունն այն է, որ քո կազմած օրացույցով կարող ես կիսվել ընկերներիդ և թիմակիցներիդ հետ:

Arts and culture
Աշխարհահռչակ նկարները մի հարթակում են, բաց են ամենահայտնի թանգարանների դռները, որ մշակույթը ճանաչելի ու սիրելի լինի բոլորի համար:

Classroom
Այստեղ հանդիպում են սովորողն ու սովորեցնողը: Աշակերտը կարող է տեսնել իր առաջընթացը էլեկտրոնային մատյանի միջոցով, լրացնել Google Forms-ով կազմված հարցաշարերը ու կրթվել:

Meet
Կա տեսազանգի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընկերներիդ և գործընկերներիդ հետ:
Ինչպես նաև կարող ես Sheets-ով աղյուսակներ սարքել, Chat-ով` հաղորդակցվել, Sites-ով` կայքեր սարքել, Slides-ով` սահիկաշար պատրաստել:
605 views13:20
Open / Comment
2023-01-07 16:20:20
Դու գիտե՞ս, որ Google–ը բացի որոնողական հսկա լինելուց նաև տարաբնույթ գործիքների մեծ պահոց է: Տեքստերի խմբագրում, սահիկաշարերի (պրեզենտացիա) պատրաստում, գրառումների և անելիքների մշակում և շատ ավելին: Այս ամենը կարող ես անել Google հաշիվ ունենալու դեպքում:
597 views13:20
Open / Comment
2023-01-03 18:04:06
Վերջին 10 օրում քանի՞ նկար ես հասցրել ավելացնել հեռախոսիդ մեջ կամ ջնջել
669 views15:04
Open / Comment
2022-12-30 18:40:55 1. Առաջինը` «Home alone»-ը: Երբ ինձ հարցնում են` որ ֆիլմն անվերջ կնայես, սա իմ պատասխանն է: Միանգամից զգում եմ Ամանորի շունչը

2. Էս ֆիլմը ամանորյա չի, ԲԱՅՑ չեմ կարող էս ցանկում չնշել` Հարրի Փոթերը Ինձ ու շատ շատերի մոտ ասոցացվում ա Ամանորի հետ: Երբ գալիս ա Նոր Տարին, վերանայում եմ սկզբից մինչև վերջ: Ի՞նչն ա պակասում հիմա. հրաշքը, հեքիաթը, ու Հարի Փոթերն էդ ամենը տալիս ա:

3. 3 - րդ հորիզոնականի համար առանձնացրել եմ ՄՈւԼՏ , իմ տեսած ամենաբարի ու դրական լիցքեր փոխանցող մուլտերից մեկը: Նայեք ու շաաատ կհավանեք, խոսք եմ տալիս` Klaus:

4. Gremlins. հենց նոր կիսվեցի իմ մանկության ամենասիրելի կինոներից մեկով: Միշտ Նոր տարուն հեռուստացույցով էս էին ցույց տալիս, ու էդ փոքր գրեմլիններին համ շատ սիրում էի ու ուզում էի պահեի, համ էլ վախենում էի, որովհետև հենց ջուր էր կպնում նրանց, միանգամից փոքր հրեշներ էին դառնում ( զգուշացնեմ` հին կինո ա)

5. Love actually
2 ժամ էս ֆիլմն էի փնտրում, որ անունը գրեմ, ու վուալյաաաա Էս ֆիլմը էն ջերմ կինոներից ա, որ մեկի փոխարեն մի քանի տարբեր պատմություններ են, կարծեմ 8 թե 9 տարբեր զույգերի պատմություններ:
Եթե սիրում եք թեթև ռոմանտիկ կատակերգական ֆիլմեր 2000-ականներից, էս ֆիլմը կարող եք նայել հիմա

Ձեզ բարի դիտում ու շնորհավոր բոլորիս Նոր տարին: Թող 2023-ը լինի ավելի ջերմ ու սիրով լի:
1.9K views15:40
Open / Comment
2022-12-30 18:40:52
Ողջու՜յն,

վաղը Նոր տարի է, իսկ հետո մի քանի օր տանն ենք լինելու և հավանաբար հանգստանալու ու ֆիլմեր դիտելու ժամանակ ենք ունենալու (գիտեմ, շատ լավ ա հնչում):
Էդ պատճառով ձեզ համար առանձնացրել եմ 5 ֆիլմ, որոնք էլ ավելի կջերմացնեն ու կնվիրեն ամանորյա տրամադրություն.
2.9K views15:40
Open / Comment
2022-12-29 17:15:48 Մեթոդ 1. Շնորհակալ եղի´ր շրջապատի մարդկանց և ինքդ քեզ
Երջանկացի´ր այն բոլոր նվերներից և հիշողություններից, որոնք ստացել ես:
Եթե գումար ես նվեր ստացել, օգտագործի´ր այն նոր էմոցիաներ կուտակելու համար:
Գրի´ր շնորհակալական նամակներ քեզ համար անակնկալներ պատրաստած մարդկանց:

Մեթոդ 2. Պատրաստվի´ր գալիք տոներին
Ձե´ռք բեր բնակարանի նոր զարդարանքներ, պատերը զարդարի´ր նախորդ տարիների ամանորյա ջերմ լուսանկարներով:
Գրի´ր, թե գալիք տարում ինչ ձեռքբերումների կցանկանայիր հասած լինել, ու օգտագործի´ր բոլոր ուժերդ դրանց հասնելու համար:

Մեթոդ 3. Ձե´ռք բեր նոր սովորություններ
Սկսի´ր զբաղվել սպորտով կամ մասնակցի´ր պարի սիրողական դասընթացների:
Նկարչություն, խոհանոց, համակարգչային որևէ ծրագիր ... Գտի´ր սիրելի հոբբիներ, որոնցով կլցնես քո օրը:

Մեթոդ 4. Ամբողջապես մի´ փոխիր կենցաղդ
Հոգեբանները խորհուրդ են տալիս ամբողջապես չփոխել այն կենցաղը, որով ապրում էիր մինչև տոները կամ հանգստի մեկնելը:
Վաղ արթնացի´ր, որպեսզի խուսափես կրկին աշխատանքային ռեժիմին վերադառնալու բարդություններից:
Օրվա ընթացքում ստեղծի´ր երկարաժամկետ զբացվածություն ապահովող զբաղմունք:
1.8K views14:15
Open / Comment
2022-12-29 17:15:18
Բոլոր տոների նման Ամանորը փոխանցում է թե´ դրական, թե´ բացասական էմոցիաներ: Դատարկության զգացումը, ոչ պրոդուկտիվ լինելը, էներգիայի պակասը հետտոնական դեպրեսիայի ախտանշաններից են: Ինչպե՞ս խուսափել դրանցից:
1.2K views14:15
Open / Comment
2022-12-27 12:25:19
Ուզո՞ւմ ես չկրկնվող նվերներ մատուցել: Մենք մի քանի տարբերակ ենք մտածել:
Ոչինչ այնքան չի կարող տպավորել, որքան նվերները, որոնք ինքդ ես պատրաստել, որոնց համար դու ներդրել ես քո ժամանակը, ջանքերը, սերն ու երևակայությունը:

Բուրավետ մոմեր
Պատրաստի´ր ամանորյա գունազարդ մոմեր` նրանց դիզայնի մեջ ավելացնելով փաթիլներ, եղևնու ճյուղեր, փայլեր ու ցիտրուսային մրգեր:

Տոնածառի խաղալիքներ
Դու կարող ես նվիրել տոնածառի ամենաօրիգինալ խաղալիքները: Անհրաժեշտ են փայտի կտորներ, կոներ, ներկեր, ժապավեններ ու երևակայություն:

Զամբյուղ` լի տարբեր շոկոլադներով
Մի զամբյուղում հավաքի´ր ամենահամեղ քաղցրավենիքները:

Թեյով կամ կոնֆետով փունջ
Քեզ անհրաժեշտ են բարակ փայտիկներ, սոսինձ ու թեյեր կամ սուրճ: Նրանց միավորումից կստանաս գեղեցիկ կոմպոզիցիա:

Նկար և շրջանակ
Սոցիալական կայքերից կամ քո «արխիվից» գտի´ր լուսանկարներ ու պատրաստի´ր գեղեցիկ շրջանակ: Նվիրի´ր արժեքավորը` հիշողություն:
1.1K views09:25
Open / Comment
2022-12-25 18:40:17
Ո՞րն է քննություններին պատրաստվելու ամենահարմար տեղը
1.2K views15:40
Open / Comment