Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 10

2022-08-26 13:38:52
Մենք մտածում ենք, որ դու հենց նոր ես վերադարձել արձակուրդից ու բաց ես թողել այս կարևոր հայտարարությունը:

Արի պատմենք: Դու ունես 5 օր՝ Ամերիա Սերունդ ծրագրին մասնակցելու համար:
Եկել է Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում գործնական ուսուցում անցնելու և աշխատանք գտնելու քո ժամանակը:

Ի՞նչ կտա քեզ Ամերիա Սերունդ ծրագիրը.
հաղորդակցման և բանակցային հմտություններ,
անգլերենի իմացության կատարելագործում,
կոնֆլիկտների կառավարում և վաճառքի հմտություններ,
ոչ ստանդարտ իրավիճակներում խնդիրները լուծելու կարողություն,
լավ թիմ և նոր ընկերներ,
աշխատանքի հնարավորություն Հայաստանի առաջատար բանկի սպասարկման թիմում:

Շտապի՛ր ուղարկել քո հայտը մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Մենք քեզ սպասում ենք՝ https://ameria.me/3PRY4Xa
364 views10:38
Open / Comment
2022-08-20 12:32:02 Using questions to Foster Critical Thinking and Curiosity
Քննադատական և կրեատիվ մտածողությունը հմտություն է, որը ևս հնարավոր է զարգացնել:

Communicating with Confidence
Թիմայնությունն ու համագործակցելու կարողությունը լավ արդյունքի բաղադրիչներ են, զարգացրո՛ւ դրանք այս դասընթացի միջոցով:

Coursera.org
Կարող ես ընտրել դասընթացի մակարդակը, տևողությունը ու դասից դաս անցնելով` զարգացնել նոր հմտություններ:

The Open University
Մկնիկը սեղմի՛ր ուզածդ դասընթացի վրա ու սկսի՛ր ինքնակրթվել:

Oxford Online English
Անգլերենը քո երկրորդ լեզուն դարձնելուն կօգնի այս հարթակը:

Դե անցի´ր գործի:
302 views09:32
Open / Comment
2022-08-20 12:31:58
Գյուղ գնացիր, ծովում լողացիր, ընկերներիդ հետ լավ ժամանակ անցկացրիր ...

Ամառվա ընթացքում հանգստանալուց բացի, կարող ես նաև ժամանակ տրամադրել ինքնակրթվելուն: Համաձա՞յն ես:

Մի շարք անվճար դասընթացների հղումներ ենք բերել, որպեսզի դու սեպտեմբերը սկսես նոր հմտություններով.

Goal Setting
Դասընթացի օգնությամբ կսովորես սահմանել նպատակներ ու ավելի առարկայական արդյունքի հասնել:

Excel Essential Training
Այս դասընթացի միջոցով զինվի՛ր Excel–ի գործիքներով ու դարձի՛ր դրա մասնագետը:

Interpersonal Communication
Այստեղ դու կարող ես ձեռք բերել գիտելիքներ միջանձնային հարաբերություններ կառուցելու մասին և դառնաս ավելի թիմային:
308 views09:31
Open / Comment
2022-08-03 20:14:04
Fake news-ն ավելի արագ է տարածվում, քան իրականը: Դրանցից հեռու մնալու համար դու պետք է լինես մեդիագրագետ ու տարբերես ճիշտը չափազանցված կամ սուտ ինֆորմացիայից:

Քեզ բերել ենք մի քանի հետաքրքիր «գործիք», որ դու լող տաս մեդիա դաշտում, ինչպես ձուկը ջրում:

Գիտե՞ս, որ կա համակարգչային 3 խաղ, որոնք նաև ուսուցանող են.
Հաղթի՛ր «Մեդիամարտ» խաղում և դարձի՛ր Մեդիամարդ։
«Լիտերատուսի արկածները» խաղը կօգնի զարգացնել վերլուծական մտածողությունդ, ստուգել ինֆորմացիան ու տարբերել ճիշտը կեղծիքից։
«Ցանցառ» խաղը կզինի քեզ մեդիա դաշտում պաշտպանված լինելու խելացի հնարքներով։

«Փաստերի ստուգման հարթակ»-ն օգնում է կանխարգելել ապատեղեկատվության տարածումը և ստուգում է լուրերի իսկությունը։

«Ինֆոդեմիան» յութուբյան հաղորդում է, որը կօգնի քեզ ավելի լավ կողմնորոշվել մեդիա դաշտում, խուսափել «ստորջրյա» խութերից ու ճանաչել ճշմարիտ ինֆորմացիան առաջին հայացքից։

Օգտագործի՛ր այս գործիքները, որ դառնաս fake news-երի «հակառակորդը»:
534 views17:14
Open / Comment
2022-07-23 10:07:15
Հիշելն ու ինֆորմացիան մտապահելը հմտություն է, որը ևս կարող ես զարգացնել: Արի՛ բարելավենք քո հիշողությունը մի քանի պարզ քայլով:

Հիշի՛ր հասկանալով
Մենք մտապահում ենք այն, ինչ լավ ենք հասկանում: Մեր ուղեղն ամուր կապ է ստեղծում երևույթների միջև ու հեշտացնում մտապահելու գործընթացը:

Մասնատի՛ր ինֆորմացիան ու խմբավորի՛ր
Օրինակ՝ հեռախոսահամարներն ավելի հեշտ է հիշել խմբավորված: 232555-ն ավելի հեշտ է հիշել այսպես՝ 232-555:

Հիշի՛ր պատկերների օգնությամբ
Փորձի՛ր մտքումդ գծել երևույթի պատկերը կամ նոր բառ սովորելիս հիշի՛ր նկարը:

Սովորի՛ր բարձրաձայն
Կարդա՛ և մտածի՛ր բարձրաձայն, քանի որ այդպես դու միաժամանակ 4 գործողություն ես կատարում. կարդում ես, լսում, տեսնում և հիշում:

Սովորեցրո՛ւ ուրիշներին
Երբ սովորածդ բացատրում ես դիմացինին, մտավոր ու հոգևոր կապ ես ստեղծում քո և ինֆորմացիայի միջև:

Այս մեթոդների հետևողական կիրառումը տալիս է լավ արդյունքներ: Դե՛, գործի՛ անցիր:
317 views07:07
Open / Comment
2022-07-19 19:35:18 Օգտագործի՛ր «և, կամ» բառերը՝ երկու և ավելի ինֆորմացիա ավելացնելու համար՝ Վերածնունդ նկարներ կամ քանդակներ:

Որոնում կատարելիս կարող ես գրել ֆայլի տեսակը՝ PDF, XLS, Docx և այլն, օրինակ՝ Իտալական Վերածնունդ filetype:PDF:

Հուսով ենք՝ հաջորդ անգամ Google-ում քո «որոնողական» աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Մեկնաբանություններում կիսվի՛ր արդյունքներով կամ քո հնարքներով:
199 views16:35
Open / Comment
2022-07-19 19:35:18
Ինչպե՞ս «լեզու գտնել» Google-ի հետ: Հաշվե՞լ ես, թե օրվա ընթացքում քանի անգամ ես դիմում Google-ի օգնությանը: Եթե ուզում ես հեշտությամբ գտնել քո հարցերի պատասխանները, պետք է առաջին հերթին սովորես ճիշտ ձևակերպել քո հարցերը:

Կիսվենք որոնողական մի քանի մեթոդներով, որոնք կօգնեն քեզ լավ արդյունքի հասնել:

Դի՛ր «-» նշանը այն բառի սկզբում, որը ցանկանում ես բացառել: Օրինակ՝ եթե ուզում ես գտնել նյութ Վերածնունդի դարաշրջանի մասին՝ բացառելով հայկական աղբյուրները, քո որոնումը պետք է ունենա այս տեսքը՝ Վերածնունդ –հայկական:

Որոնման շրջանակը նեղացնելու համար օգտագործի՛ր «*»: Օրինակ՝ Համաշխարհային Վերածնունդը *քանդակագործության մեջ:

Դի՛ր «∼» նշանը՝ հոմանիշ բառեր գտնելու համար՝ Վերածնունդ∼Ռենեսանս:

Դի՛ր «...» նշանը՝ մի քանի ժամանակաշրջանների վերաբերյալ նյութ գտնելու համար՝ Վերածնունդ 1500...1550:
226 views16:35
Open / Comment
2022-06-20 19:40:16 Ուսանողական ո՞ր կառույցներին ես անդամակցում
376 views16:40
Open / Comment
2022-06-14 12:32:06
Եկել է Ամերիա Սերունդ ծրագրին մասնակցելու, Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում աշխատանք գտնելու քո ժամանակը:

Տրամադրի´ր 15 րոպե, լրացրո´ւ հայտը և անցի´ր թեստավորումը: Ընտրական փուլը հաղթահարելուց հետո մասնակցի´ր 3-շաբաթյա ինտենսիվ (09:00-18:00) տեսական ուսուցման: Տեսական ուսուցման փուլին կհաջորդի եռամսյա գործնական վճարովի ուսուցումը գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Ծրագրի բարեհաջող ավարտից հետո մասնակիցներն ունենալու են Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի սպասարկման ոլորտում կամ Կոնտակտային կենտրոնում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Քո առաջին աշխատանքից քեզ բաժանում է ընդամենը 1 օնլայն հայտ:

Ծանոթացիˊր մանրամասներին ու լրացրոˊւ հայտն այստեղ` https://ameria.me/3NSbX7M

#Եկելէժամանակը
401 views09:32
Open / Comment
2022-06-09 14:05:17 Բացի գիտելիքներից ի՞նչ է քեզ տալիս համալսարանը
369 viewsedited  11:05
Open / Comment