Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 9

2022-11-05 11:08:04 Smart City
Արհեստական ինտելեկտով կառավարվող առաջին քաղաքը կհայտնվի 2026թ., որը կունենա 50.000 բնակիչ:

Ինքնավար մեքենաներ
Սրանց ստեղծման վրա արդեն աշխատում են Tesla-ն, Toyota-ն, նաև Google-ը: Ինքնավար մեքենաները կլինեն անվտանգ ու չեն աղտոտի շրջակա միջավայրը:

Թռչող զբոսաշրջիկներ
Թռչող դռոններ ու թռչող զբոսաշրջիկներ. մարդիկ, իրենց տանը նստած, շրջելու են աշխարհի տեսարժան վայրերով՝ ծախսելով ավելի քիչ գումար, խնայելով ժամանակն ու ապահովագրելով իրենց հնարավոր ռիսկերից:

Անհետացող մասնագիտություններ
Լսե՞լ ես լապտերավառների մասին: Սա անցյալի մասնագիտություն է, որն անհետացավ, երբ լույս աշխարհ եկան առաջին էլեկտրական լամպերը: Ասում են՝ ապագայում նույն ճակատագրին են արժանանալու շատ այլ մասնագիտություններ, օրինակ՝ ժամագործները, կոշկակարները, հաստոցավարներն ու քարտուղարները:

Դու կանխատեսումներ ունե՞ս
412 views08:08
Open / Comment
2022-11-05 11:07:19
Ապագայի մասին կանխատեսումներ շատերն են սիրում անել: Հավաքել ենք մի քանի այդպիսի կանխատեսումներ, որոնք շատ իրատեսական են թվում

Bioprinting
3D տպիչներով մեր օրերում կատարվում են ոսկրային փոխպատվաստումներ: Ասում են, որ ապագայում այս եղանակով փոխպատվաստվելու են նաև ներքին օրգանները: Օրգանների առաջին փոխպատվաստումը նախատեսվում է 2024թ.:

AI
Տեսական ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կանխատեսմամբ՝ Արհեստական ինտելեկտը (AI) կգերազանցի մարդու ուղեղը, ինչը կունենա և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ:
497 views08:07
Open / Comment
2022-11-03 13:02:21
Երբ սիրտդ տաք սուրճ ու 12 կտոր պիցցա է ուզում, ու դու հիշում ես, որ քեշբեք ունես:

Պարզապես վճարի՛ր Ամերիաբանկի քո Visa Student քարտով:

Իմացի՛ր ավելին՝ https://ameria.me/3DUyLRM
600 views10:02
Open / Comment
2022-10-28 19:49:25 Rich Dad Poor Dad, հեղինակ՝ Ռոբերտ Կիյոսակի
«Անհաջողությունը հաջողության հասնելու մի մասն է. մարդիկ, որոնք վախենում են ձախողվելուց, չեն կարող նաև հաջողել»:
Գիրքն ընթերցողին զարգացնում է ֆինանսական գրագիտություն, տալիս է բիզնես սկսելու հմտություններ ու օգնում է պայքարել ու դիմակայել դժվարություններին:

Alchemist, հեղինակ՝ Պաուլո Կոելյո
«Երբ դու մի բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքը նպաստում է դրա իրականացմանը»:
Սա գիրք է երազանքներին հավատալու և դրանց հասնելու ճանապարհի՝ աշխատասիրության մասին:

LifeKeys discovery workbook, հեղինակ՝ Ջեյն Կիս
Գիրքն օգնում է մարդկանց բացահայտել, որ իրենք բացառիկ անհատներ են, որոնք ունեն եզակի կարողություններ ու արժանի են բարեկեցիկ կյանք ունենալ: Գրքում կան բազմաթիվ թեստեր, առաջադրանքներ, որոնք կօգնեն ճանաչել ցանկություններդ:
487 views16:49
Open / Comment
2022-10-28 19:48:31
Քեզ բերել ենք 5 գիրք աշխատանքի ու մոտիվացիայի մասին:

What color is your parachute, հեղինակ՝ Ռիչարդ Բոլս
«Ամեն «Ոչ» քեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում «Այո»-ին»:
Սա գիրք է ինքդ քեզ, քո ցանկություններն ու հնարավորությունները ճանաչելու ու դրանց հավատալու մասին: Այն օգնում է ընթերցողին ներկել իր անկարգելը (պառաշյուտը) ցանկալի գույնով ու ճախրել:

A life at work, հեղինակ՝ Թոմաս Մուր
«Աշխատանքը պարզապես աշխատանք չէ, այն խորապես կապված է կյանքի իմաստը գտնելու ընթացքի հետ»:
Մուրի կարծիքով` աշխատավայրը լաբորատորիա է, ուր բացահայտվում է մարդու հոգին:
566 views16:48
Open / Comment
2022-10-18 18:59:46 Լա՛վ սնվիր
Իսկ տատիկների համար դու միշտ քաղցած ես։ Սնվի՛ր առողջ ու չափավոր՝ չենթարկվելով տատիկի հարձակումներին: Շատ օգտագործի՛ր ընկուզեղեն, ձկնեղեն, հացահատիկեղեն, մրգեր ու բանջարեղեն:

Պահպանի՛ր ֆիզիկական ակտիվությունը
Մարզվելիս քո սրտի ռիթմը մեծանում է, թթվածինը ուղեղ է հասնում շատ ավելի արագ, ու զարգանում են ուղեղի նոր բջիջներ: Դու դառնում ես ավելի արդյունավետ:

Պահպանի՛ր մտավոր ակտիվությունը
Նոր բաներ փորձարկելը կօգնի մարզել ուղեղը. սովորի´ր նոր լեզու կամ կիթառ նվագել:

Արա՛ «էլեկտրոնային դեթոքս»
Քնից 30-60 րոպե առաջ անջատի´ր բոլոր էկրանները:

Մեդիտացիա արա՛
Դի՛ր մեդիտացիոն երաժշտություն, խաղաղվի՛ր ու գրկի՛ր բարձդ։
1.0K views15:59
Open / Comment
2022-10-18 18:59:09
Ուղեղը մարմնի ծավալի ընդամենը 2%-ն է կազմում, բայց կառավարում է մեր ամբողջ մարմինը: Նա ևս ծերանալու հակում ունի, բայց եթե անընդհատ մարզես ու նոր մարտահրավերներ նետես նրան, այն քեզ ավելի երկար կծառայի:

Ուղղի՛ր մեջքդ
Մայրիկները մի բան գիտեն, որ միշտ հորդորում են ուղիղ պահել մեջքը. ուղղահայաց դիրքում էներգիան ավելի արագ է հասնում մեր գլխուղեղի բջիջներին, լավանում է տրամադրությունը ու բարձրանում ինքնավստահությունը:
991 views15:59
Open / Comment
2022-10-04 19:01:08 Կառավարման խորհրդատու
Կազմակերպությունների առավել արդյունավետ աշխատանքի համար նա վերլուծելու և մշակելու է տարբեր ծրագրեր։

Ռոբոտաշինության մասնագետ
Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո՞չ: Չէիր կարող լսել, քանի որ այն ապագայի մասնագիտություններից մեկն է: Աշխարհն արագ թափով առաջ է գնում, ու փոխվում է ապագա աշխատողի նկարագիրը:

Նանոբժիշկ
Նանոբժշկությունը հեղաշրջելու է բժշկության ավանդական մեթոդները, այն լուծելու է այնպիսի հիվանդություններ, որոնք այսօր անբուժելի են:

Խելացի տների դիզայներ
Շուտով քո տունը դառնալու է քեզնից խելացի, հասկանալու է քեզ և հոգ է տանելու քո մասին:

Բույսերի հոգեբան
Բույսերի հոգեբանը կզբաղվի բույսերի գենետիկ մուտացիաների բացասական հետևանքների վերացմամբ:

Տիեզերական էներգիայի ինժեներ
Երկիր մոլորակում բնական հանածոների սպառման արդյունքում էներգիայի նոր աղբյուրներ գտնելու համար «խուզարկուներ» են մեկնելու տիեզերք՝ նոր էներգիայի հետքերով:
351 views16:01
Open / Comment
2022-10-04 19:00:47
Դու երբևէ լսե՞լ ես «բույսերի հոգեբանի» մասնագիտության մասին: Ո՞չ: Չէիր կարող լսել, քանի որ այն ապագայի մասնագիտություններից մեկն է: Աշխարհն արագ թափով առաջ է գնում, ու փոխվում է ապագա աշխատողի նկարագիրը:

Կիբերանվտանգության մասնագետ
Օրեցօր ամեն բան դառնում է թվային, ու անձնական տվյալները կարիք են ունենալու գերպաշտպանության: Գաղտնիության մասնագետները ապագայում դառնալու են ամենապահանջվածը:

Այլընտրանքային էներգիայի մասնագետ
Քամու, արևային էներգիայի օգտագործման չափերի մեծացում կամ նոր էլեկտրական մեքենաների մշակում. այս ոլորտն արագ զարգանում է և ունենալու է մասնագետների մեծ պահանջարկ:

Ծրագրավորող
Եթե քարանձավում չես ապրում, ուրեմն ամեն օր ծրագրավորողի թեթև ձեռքով ստեղծված տարբեր ծրագրերից ես օգտվում: Նրանք դեռ երկար մնալու են ամեամոդայիկ մասնագետները:

Թվային մարքեթոլոգ
Մեդիա գործիքներին տիրապետելը շարունակելու է մնալ աշխարհը կառավարող ամենաազդեցիկ եղանակներից մեկը:
348 views16:00
Open / Comment
2022-09-29 20:56:49
Դու այնքա՜ն տաղանդավոր ես ու հնարամիտ, որ քո կարողություններն օգտագործելով` կարող ես ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ:

Facebook-ում կա «Մասնագետ եմ» խումբ, որն օգնում է տարբեր ոլորտի մասնագետներին գտնել իրենց հետաքրքրող աշխատանքը: Տեղադրի՛ր հայտարարություն այս կամ այլ խմբերում կամ կայքերում` Dasa2.com, Course.am։

Սկսի՛ր բլոգ գրել կամ յութուբյան ալիք բացի՛ր, ուր կպատմես քո առօրյայի մասին: Եթե քո պատմությունները սիրում են ընկերներդ, գուցե սիրեն նաև մյուսները: Փորձը փորձանք չէ: Սկսի՛ր այսօր, գուցե մեկ տարի հետո մեծ լսարան ունենաս:

Եթե սիրում ես լուսանկարել, ապա քո ամենաստացված նկարները կարող ես ներբեռնել տարբեր կայքերում ու շահույթ ստանալ, այդպիսի կայքեր են՝ Alamy, iStock, Shutterstock։

Եթե սիրում ես աշխատել երեխաների հետ ու կիսել գիտելիքներդ, ուրեմն ամառային դպրոցներն ու դասապատրաստման կենտրոնները սպասում են քեզ։

Քո ճարտար լեզուն ու ճկուն միտքը հոդվածներ գրելու կարևոր գործիքներն են: Wikipedia-ն առաջին քայլն անելու ամենաազատ հարթակն է։
316 views17:56
Open / Comment