Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 8

2022-12-24 14:20:17 Առաջ ինստագրամի ալգորիթմներն աշխատում էին այլ ձևով, մրցակցությունն ավելի քիչ էր, և գեղեցիկ էջերն աճում էին վիզուալի հաշվին: Ֆոտոներն ու վիդեոները հեշտությամբ հայտնվում էին թոփում, և մարդիկ, հետաքրքրությունից ելնելով, սկսում էին հետևել էջին: Շատ ավելի հեշտ էր անծանոթ մարդկանց հետաքրքրել պոստերով, օգտակար ինֆորմացիայով և ակտիվ բլոգ վարելով: Կարևորն այն էր, թե ով եք դուք, ինչ աշխատանք ունեք, ինչպես է անցնում ձեր օրը: Օրինակ ես ներկայացնում եմ բազմազան կոնտենտ:

Սակայն բոլորովին վերջերս ամեն ինչ փոխվեց:
Անվճար մեթոդներն ու ինստագրամի ալգորիթմներն այլևս արդյունավետ չեն: Իսկ ֆոտոներն ու վիդեոները մեծ դժվարությամբ են հայտնվում թոփում: Նոր հետևորդները շատ պահանջկոտ են, իսկ հավատարիմ լսարան պահելն ավելի է դժվարանում: Մրցակցությունը ևս մեծացել է:

Ինստագրամյան էջ վարելու չափանիշերն իմ բլոգի օրինակով.
Ունիկալ կոնտենտ, որը չկա այլ բլոգում:
Էջի բիոյում նշված են իմ մասնագիտությունը, ոճը, ուղերձը, կոնտակտները, և պոտենցիալ հետևորդը 3 վայրկյանից հասկանում է, թե ում բլոգում է հայտնվել:
Գրավիչ վիզուալ: Ես փորձում եմ շապիկին այնպիսի կադր դնել, որը դիտելու ցանկություն կառաջացնի:
Շաբաթական առնվազն 3 հրապարակում:
Սթորիներ ու հետևողական կապ լսարանի հետ:
Ցույց եմ տալիս իմ կյանքի տարբեր կողմերը և կոնտենտը ստեղծում եմ հետևյալ հարաբերակցությամբ` 30-30-30-10 (ընտանիք, մասնագիտություն, հումոր, գովազդ):
Օգտագործում եմ կոնտենտի բոլոր հնարավոր տեսակները` և´ ֆոտո, և´ վիդեո, և´ տեքստեր:
Արտացոլում եմ ոչ միայն դրականն ու օգտակարը, այլև իմ ապրումները, կասկածները, դժվարությունները (այդ ամենն անում եմ հումորով և հատուկ մատուցմամբ, որ ձանձրալի չլինի):
Շատ հաճախ անցկացնում եմ նաև նկարահանումներ իմ և ընտանիքիս համար ու հետևորդներիս հետ կիսվում եմ նկարահանումների գաղափարներով:
Փորձում եմ պատասխանել անձնական նամակներին, որ «հասանելի» բլոգեր լինեմ իմ լսարանի համար:
Վարում եմ մշտական էջեր սթորի բաժնում: Բլոգում մշտական թեմաներն ավելի են ամրացնում կապը լսարանի հետ:
Տիրապետում եմ մոնտաժի և կոնտենտի մշակման այն հմտություններին, որոնք բլոգը պրոֆեսիոնալ են դարձնում:
Highlights-ը ձևավորում եմ հետաքրքիր թեմաներով:
Ամեն ինչ տեղադրում եմ մեկ անգամ ու ամեն անգամ փորձում եմ պոստերն ավելի հետաքրքիր դարձնել:
Ժամանակ առ ժամանակ կազմակերպում եմ մրցույթներ և խաղարկություններ` նոր լսարան ներգրավելու և էջն ակտիվացնելու համար:

Կտրականապես չեմ մասնակցում գիվերի, չեմ ավելացնում բոտեր և չեմ անում սկանդալային հրապարակումներ:
Գիվերին մասնակցությունն ազդում է էջի ակտիվության վրա: Ոչ ակտիվ հետևորդները սկզբում միանգամից մեծացնում են էջի ծածկույթը, իսկ հետո կտրուկ փոքրացնում: Ինստագրամը մտածում է, որ էջը հետաքրքիր չէ և թաքցնում է հետևորդներից նոր պոստերն ու սթորիները: Սկանդալն ու հայփը բացասաբար են ազդում հետևորդների վստահության և բարեխիղճ վերաբերմունքի վրա, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մնալ բլոգում այնպիսին, ինչպիսին կաք իրականում:

Մերսի ասել պետք չի :) Ուրախ կլինեմ, եթե իմ խորհուրդներն օգտակար լինեն ձեր բլոգի առաջխաղացման համար:
2.2K viewsedited  11:20
Open / Comment
2022-12-24 14:20:17
Եկեք պատմեմ, թե ինչպես եմ սկսել իմ բլոգի առաջխաղացումը:

Չնայած շատերը պնդում էին, որ ինստագրամի անձնական էջը հնարավոր չէ զարգացնել առանց ներդրումների, իմ բլոգն աճել է մինչև 98.000 հետևորդ օրգանիկ ճանապարհով: Ես գումար չեմ ներդրել, չեմ մասնակցել որևէ գիվի ու մարաթոնի:
2.8K views11:20
Open / Comment
2022-12-21 17:22:11
Քննությանն ինչպե՞ս ես պատրաստվում
Anonymous Poll
31%
Գրադարանում եմ ապրում
25%
Արտագրելու lifehack-եր եմ փնտրում
45%
Մտածում եմ, թե քննության արդյունքը որտեղ ենք նշելու
216 voters689 views14:22
Open / Comment
2022-12-19 17:19:11 Հասկացի´ր քո սովորության դրական և բացասական կողմերը
Վերլուծի´ր կարճաժամկետ սովորության երկարաժամկետ հետևանքները: Ամեն օր ուշ քնելու պատճառով դու անտրամադիր ես ու սպառված ամբողջ օրվա ընթացքում:

Հասկացի´ր, թե երբ
Հետևի´ր, թե օրվա որ պահերին, որ իրավիճակներում է վատ սովորությունը ի հայտ գալիս: Օրինակ` անընդհատ ուտելու ցանկություն ես ունենում, երբ անելիք չունես:

Փոխարինի´ր վատը լավով
Ամեն անգամ, երբ հեռախոսդ ձեռքդ ես ուզում վերցնել, մի պահ դադար տու՛ր ու համոզի´ր քեզ մի օգտակար բան անել: Դրա փոխարեն հեծանիվ քշիˊր, գիրք կարդաˊ կամ պահարանդ դասավորիˊր:

Ժամկետներ սահմանի´ր
Ասում են, որ եթե մի բան 21 օր շարունակ պարտաճանաչ կատարես, այն կդառնա սովորություն ու հակառակը...

Պարգևատրի´ր ինքդ քեզ
Ընտանիքի անդամներից մեկին կամ մոտ ընկերոջդ տո´ւր մի կլորիկ գումար և խնդրի´ր, որ ամեն անգամ վատ սովորությանդ ոչ ասելիս պարգևատրի քեզ գումարով կամ մի համով բանով

Հաջողության հետևում փոքր, բայց հաստատուն քայլերն են:
555 views14:19
Open / Comment
2022-12-19 17:19:11
Աշխարհում ոչ ոք քեզ այնքան լավ չգիտի, որքան դու ինքդ: Խոստովանի´ր ինքդ քեզ, որ անում ես բաներ, որոնք խանգարում են քեզ: Դրանցից ազատվելը հեշտ գործ չէ, բայց և ոչ անհնար:
544 views14:19
Open / Comment
2022-12-15 18:46:59 Ուսանող դառնալու իմ պատմությունը սկսվում է ընդունելության քննությունների խառնաշփոթից: Ուզում էի ընդունվել ռեժիսուրայի բաժին, բայց չունեի ոչ բավականաչափ գումար մասնավոր պարապմունքների համար, ոչ էլ ծանոթներ, որոնք ինձ կուղղորդեին մասնագիտական ուղղությունը ճիշտ ընտրելու հարցում:

Նախ գտա ընդունելության քննություններին պատրաստվելու գրականության ցանկը: Հետո գնացի Թատերական ինստիտուտ, որ պարզեմ` ինչպես պետք է լրացնեմ դիմում-հայտը: Ինձ առաջարկեցին դիմումի մեջ նշել նաև կինոգիտության բաժինը, որի մասին մինչ այդ գաղափար անգամ չունեի: Մի քիչ հարցուփորձ անելուց հետո պարզեցի, որ քննություններն այնտեղ ավելի հեշտ են անցնում, ու ես որոշեցի նշել նաև այդ բաժինը։

Կինոգիտականի քննություններն ավելի շուտ եղան, ու վերջին քննության օրը մեզ հայտնեցին, որ բաժնի բոլոր դիմորդներն էլ ընդունվել են: Քանի որ մասնագիտական ավելի բազմազան հմտություններ պահանջող ռեժիսուրայի քննություններին ինքնուրույն, առանց մասնագետ էի պատրաստվել, որոշեցի էլ չփորձել բախտս ու չմասնակցել մրցույթին։
Մտածում էի, որ 2-րդ կուրսից կփոխեմ բաժինս, կարևորն արդեն ընդունվել եմ։

Այսպես ես հայտնվեցի կինոգիտականի կուրսում: Զուգահեռ շփվում էի մյուս կուրսերի, այդ թվում` ռեժիսուրայի բաժնի ուսանողների հետ: Ասեմ, որ հետո էլ չփոխեցի բաժինս, քանի որ հասկացա` կինոգիտությունը ավելի ծավալուն և լայն գիտելիքներ էր տալիս:

Հիմա պատմեմ ուսանող Անիի առջև հայտնված մյուս գլուխկոտրուկների մասին։

Մտածեցի, որ ուսման վարձը չեմ կարող թողնել ծնողներիս ուսերին, պիտի լուծում գտնեմ ու անցա աշխատանք գտնելու բարդ գործին: Ընդունվեցի խմորեղենի արտադրամաս։ Դա ծանր շրջան էր։ Դասերից անմիջապես հետո վազում էի աշխատանքի, ավարտում էի գործս գիշերը 11-ին, վերջին տրանսպորտով տուն է գալիս, հաջորդ առավոտ նորից գնում դասի:

Այդ ընթացքում չէի հասցնում նորմալ սովորել, իսկ 50.000 դրամ ամսական աշխատավարձս ոչ մի մեծ հարց չէր լուծում։ 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում ստացա սերիալում նկարահանվելու առաջարկ, որը 2 անգամ մերժեցի, քանի որ նկարահանող խմբի մոտեցումները չէի կիսում, որակը ինձ չէր բավարարում, ու դա այն նպատակակետը չէր, որին ձգտում էի։ Բայց իմ ընտրությունը մեծ չէր: Անհրաժեշտ էր վճարել ուսման վարձը` կամ խմորեղենի արտադրամասում աշխատելով ու դասերին անպատրաստ ներկայանալով, կամ նկարահանվել սերիալում, ունենալ աշխատանքային ավելի քիչ զբաղվածություն, ավելի շատ գումար ու ավելի մոտ լինել իմ մասնագիտական ճանապարհին։

Այս որոշումը եղավ առաջին քայլը, որն ինձ մոտեցրեց դերասանական գործունեությանը:
Հետո արդեն եղան մեկը մյուսին հաջորդող առաջարկներ, սերիալներից կինո, կինոյից թատրոն, հեռուստատեսություն։ Ռեժիսոր դառնալու միտքը այս ճանապարհին ինչ-որ պահի զիջեց, քանի որ սիրեցի այն, ինչ անում եմ: Պարզապես գումար աշխատելուց այն վերածվեց մեծ սիրո, որի համար մինչ հիմա սովորում եմ ու հղկում մասնագիտական հմտություններս։

Ռեժիսոր դառնալու ձգտումն ինձ հասցրեց մինչև կինոգիտական բաժին, իսկ ուսման վարձի վճարման բարդությունները` դերասանությանը։ Երբեք չես իմանա, թե կյանքն ինչ է պատրաստել քեզ համար: Կարևորն այն է, որ շարունակես համառորեն լուծումներ փնտրել ու շարժվել առաջ, եթե անգամ քեզ թվա, որ դա քո ընտրած ուղին չէ։
477 views15:46
Open / Comment
2022-12-15 18:45:21
Աաաաա, ես այնքան եմ սիրում ձեզ հետ շփվել, որ որոշեցի բաց չթողնել Ամերիայի բլոգը վարելու հիանալի հնարավորությունը: Եկեք պատմեմ, թե ոնց ես դարձա ուսանող ու ինչպես ընտրեցի մասնագիտությունս:
425 views15:45
Open / Comment
2022-12-14 18:25:19
Ուսումնական այս կիսամյակն ի՞նչ emoji-ներով կնկարագրեիր
496 views15:25
Open / Comment
2022-11-17 08:53:37
Թող ձեր ուսանողական կյանքում ամենամեծ դժվարությունը միջանկյալների ժամանակ ընդամենը 2 ժամ քնելը լինի, ամենամեծ անհաջողությունը` մի քիչ ցածր գնահատականը, իսկ ամենամեծ հիասթափությունը` գրադարանում համապատասխան գիրքը չգտնելը

Բացահայտե՛ք, ուսումնասիրե՛ք, զարգացե՛ք, հուսահատվե՛ք ու ոգևորվե՛ք, փորձե՛ք բացել փակ դռները ու հավատացե՛ք ձեր երազանքներին:

Շնորհավո՜ր Ուսանողների միջազգային օրը։
565 views05:53
Open / Comment
2022-11-15 15:00:51
Ո՞վ է գնում «Մեծն Գեթսբի» ներկայացումը դիտելու

Էլ ի՞նչ Ուսանողների միջազգային օր առանց նվերների:
Եկեք միասին ամփոփենք Ուսանողների միջազգային օրվան նվիրված գովազդային վիճակախաղը:

Ամերիաբանկի Visa Student ակտիվ քարտապանները, որոնք ս.թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկի Visa Student քարտով ունեցել են 300.000 ՀՀ դրամի շրջանառություն, ստացել են վիճակախաղի մասնակցության իրենց անհատական կոդը:

Ասենք, որ վիճակահանությունն իրականացվել է պատահականության սկզբունքով Pretty Random ծրագրի միջոցով:

Ահա 5 հաղթող կոդերը
16164
15820
16021
16405
16195

Դուք ստանում եք «Մեծն Գեթսբի» ներկայացման տոմս 2 անձի համար:

Ներկայացումը դիտելու եք նոյեմբերի 20-ին «Թատրոն տանիքում»-ի ալտերնատիվ միջավայրում: Մաղթում ենք հաճելի ժամանց ու հաճելի երեկո
703 views12:00
Open / Comment