Get Mystery Box with random crypto!

AmeriaStudent

Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent A
Logo of telegram channel ameriastudent — AmeriaStudent
Channel address: @ameriastudent
Categories: Blogs
Language: English
Subscribers: 4.64K

Ratings & Reviews

3.00

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

1

1 stars

0


The latest Messages 3

2023-04-07 11:15:20 Հիշողության դղյակի տեխնիկա
Հիշողության դղյակը ուսուցման տեխնիկա է: Դու պատկերացնում ես ծանոթ վայր և մտքով «օբյեկտներ» տեղադրում դրա մեջ: Այս մեթոդն օգտագործում է քո տարածական հիշողությունը և օգնում է սովորել ու անգիր անել:
Քայլ 1. Քո հիշողության պալատի համար փորձիˊր ընտրել մի վայր, որը դու լավ գիտես, օրինակ` քո տունը:
Քայլ 2. Պատկերացրոˊւ, թե ինչպես ես քայլում բակում, անցնում մուտքի դռնից, մտնում հյուրասենյակ և անցնում քո տան բոլոր հիմնական սենյակներով:
Քայլ 3. Այժմ վերցրոˊւ այն իրերի ցուցակը, որը ցանկանում ես անգիր անել, օրինակ՝ 20 տարբեր ապրանքների ցուցակ՝ գազար, հաց, կաթ, թեյ, վարսակ, խնձոր և այլն:
Քայլ 4. Վերցրոˊւ մեկ կամ երկու առարկա և տեղադրիˊր դրանց մտավոր պատկերը քո հիշողության դղյակի յուրաքանչյուր վայրում: Փորձիˊր մեծացնել իրերի պատկերները և թույլ տոˊւր, որ դրանք ինչ-որ գործողություն կատարեն քո տանը: Օրինակ` եթե առաջին իրը «գազարն» է, իսկ քո հիշողության դղյակի առաջին կետը՝ մուտքի դուռը, պատկերացրոˊւ մի քանի հսկա գազարներ, որոնք բացում են քո մուտքի դուռը

Դարձիˊր նշումներ կատարող
Եթե դու սիրում ես գրել այն ամենը, ինչ սովորել ես, ավելի լավ կլինի դա անել թղթով և գրիչով: Փորձագետները փորձաքննության են ենթարկել ձեռագրով գրելու և համակարգչով մուտքագրելու մեթոդներն ու պարզել, որ համակարգչով մուտքագրումն իրականում չի օգնում քեզ մտապահել սովորածը: Գրիˊր ամենուր` կպչուն թղթերի վրա, քո օրագրում, գրատախտակի վրա:

Մի պահ հրաժարվիˊր թվային տեխնոլոգիաներից
Գրքերով սովորելը երբեմն կարող է ավելի արդյունավետ լինել:
Ուսանողների 90%-ը նախընտրում է տպագրական նյութը թվայինից: Պատճառը բացատրում են հոգեբանները: Գրքի էջերը շրջելու ֆիզիկական զգացողությունը մեզ տալիս է լրացուցիչ զգայական կապ, ինչն էլ օգնում է մեզ ավելի շատ տեղեկություններ հիշել:

Հերթափոխելու մեթոդը
Այս մեթոդի համաձայն` դու պետք է միաժամանակ սովորես իրար առնչվող թեմաները: Ծրագրավորո՞ւմ ես սովորում: Միաժամանակ ուսումնասիրիր CSS, HTML и JavaScript: Սովորում ես նկարե՞լ: Նկարիˊր ևˊ մարդկանց, ևˊ բնություն, ևˊ ստվերներ:

Դադաˊր վերցրու
Սթրեսը սովորելու թշնամին է: Շոˊւնչ քաշիր: Սթրեսը խանգարում է հիշողության վերականգնմանը: Նախքան սկսելը փորձիˊր ընդմիջում անել, դոˊւրս արի զբոսանքի կամ մեդիտացիաˊ արա:

Կրկնիˊր սովորածդ
Կրկնությունն իսկապես գիտության մայրն է: Այն ուսանողները, որոնք սովորելուց հետո թեստավորում են իրենք իրենց, ավելի երկար են հիշում սովորածը: Եթե չվերանայենք մեր սովորածը, 24 ժամ հետո մոռանալու ենք նյութի 20%-ը, 3 օր հետո` 40%-ը:

Քնի ազդեցությունը
Նույնիսկ 45-60 րոպե տևողությամբ կարճ քունը հինգ անգամ բարելավում է հիշողությունը և վերականգնում մեր ուղեղը:
1.4K views08:15
Open / Comment
2023-04-07 11:15:20
14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 1

Ուսման մեջ հաջողելու գաղտնիքը ոչ թե քրտնաջան, այլ համակարգված աշխատանքն է: Ահա 14 հնարք, որոնք կսովորեցնեն քեզ սովորել 
1.2K views08:15
Open / Comment
2023-04-03 19:32:06
Դու ուզում ես լինել առաջինը Մենք գիտենք
Դե պատվիրիˊր քո #1 քարտն ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը

Ընտրի´ր ֆինանսներդ կառավարելու ամենաապահով ու արագ եղանակը ու գտիˊր քո Vibe-ը, քո ոճը, քո ուղին ...

Խաղարկության մանրամասներն և պայմանները` https://ameria.me/3nFMplY

#ՔոՏոնը
810 views16:32
Open / Comment
2023-03-29 16:45:25 Եկեք պատմենք, թե ինչ գաղտնիքներ են թաքնված հայտնի միլիոնատերերի հաջողության կուլիսներում:

Բիլ Գեյթս. Մանկության տարիներին ծնողները սերմանել են ճիշտ մոտեցում կյանքի և արժեքների հանդեպ, ինչի արդյունքում էլ նա դեռ փոքրուց կարողացել է քննարկել ոչ «մանկական» թեմաներ: Նրա դաստիարակության հիմքում եղել է ոչ թե երեխային ամեն ինչ մատուցելը, այլ ամեն հաջողության համար նրան քաջալերելը և նոր նպատակներ սահմանելը: Աշխատասիրությունը և նպատակներին հասնելու ձգտումը դարձել են նրա հաջողության գրավականները:

Սթիվ Ջոբս. Ինչպես գիտես, Ջոբսի բիոլոգիական ծնողները լքել են նրան, սակայն շուտով Ջոբսերի ընտանիքը որդեգրել է նրան: Սթիվը երբեք իրեն լքված չի զգացել: Հայրը նրան միշտ ներգրավել է տարբեր աշխատանքներում, ինչի արդյունքում նրանց կապը շատ է ամրապնդվել: Դեռ փոքրուց նա գիտեր, որ իր կարիերան կապելու է համակարգչային ոլորտի հետ: Ծնողները միշտ նրան ընդունել են այնպիսին, ինչպիսին կա, աջակցել են, երբ նոր բան է նախաձեռնել, հուշել և ուղղորդել են, երբ եղել է դրա կարիքը:

ՋեՖ Բեզոս. Ամազոնի հիմնադիրը հայտնի է որպես անզիջում և կտրուկ մարդ: Նրա հաջողության գաղտնիքը հարմարավետության զոնայից դուրս գալն ու ռիսկի դիմելն է: Առանց դրա շատ դժվար կլիներ շուկայում մնալն ու չկոտրվելը: Նրա համար չափազանց կարևոր է նոր ինֆորմացիա ստանալն ու սովորելը: Նրա հաջողության գրավականներից մեկը նրա հետաքրքրասիրությունն է:
738 views13:45
Open / Comment
2023-03-29 16:45:25
Աշխարհի թոփ միլիարդատերերի հաջողության գաղտնիքները
707 views13:45
Open / Comment
2023-03-27 17:10:18 Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը:

Խորտակվող նավ
Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն
Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար:

Փախուստ
Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ
Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց:

Շրջիˊր բուրգը
Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի:

Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ:
883 views14:10
Open / Comment
2023-03-27 17:10:18
3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար

Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են:
Մեր ալիքում այս թեմայով տարբեր հետաքրքիր նյութեր կգտնեք:
841 views14:10
Open / Comment
2023-03-23 15:55:24 Ի դեպ, մի շարք հարթակներում Ամերիաբանկի Visa քարտապանների համար գործում են հատուկ զեղչեր.

15% զեղչ edX-ի ցանկացած դասընթացի համար` VISA15 պրոմո կոդով
edX-ի առցանց դասընթացները նրանց համար են, ովքեր չեն սիրում ուսուցման դասական մոդելը։ Ոչ ստանդարտ մոտեցումից բացի, edX-ում առկա է մասնագիտական ուղղությունների լայն ընտրանի։

15% զեղչ GetSmarter-ում` 2UESGSVISA15 պրոմո կոդով
GetSmarter-ն իր առցանց դասընթացներում հավաքել է 2023 թվականի ամենահետաքրքիր և առաջադեմ ուղղությունների դասընթացները:

10% զեղչ Emeritus-ի դասընթացների համար
Emeritus-ի կայքում առկա է ուսման 10-ից ավելի ուղղություն. դրանց շարքում կգտնես նաև քո փնտրածը։

40% զեղչ Skillshare-ի տարեկան բաժանորդագրության համար
Եթե ցանկանում ես ինքդ քեզ փորձել դիզայների, նկարազարդողի կամ լուսանկարչի դերում։ Skillshare-ում հենց դրանով են զբաղվում։ Իսկ բաժանորդագրվելու դեպքում կստանաս հազարավոր ոգեշնչող տեսանյութերի և տեսաձեռնարկների հասանելիություն։

Առաջարկից կարող ես օգտվել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Մանրամասները՝ http://cis.visa.com

Քո կյանքի ամենակարևոր օրը սկսվում է այսօր:
1.1K views12:55
Open / Comment
2023-03-23 15:55:24
Անընդհատ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է ձեռք բերել նոր հմտություններ ու գիտելիքներ:

Այսօրվա հոբբին վաղը կարող է դառնալ մասնագիտություն, կամ, հնարավոր է, մեկ դասընթացի ընթացքում ստանաք այն գիտելիքը, որն արմատապես կարող է փոխել մասնագիտության մասին Ձեր պատկերացումները:

Միացե́ք 2023 թվականի ամենահետաքրքիր ու առաջադեմ օնլայն դասընթացներին: Ընտրե՛ք ձեզ ամենահոգեհարազատը և շարժվե՛ք նոր գիտելիքներին ընդառաջ։
1.2K views12:55
Open / Comment
2023-03-21 09:44:50 Կիսվենք մեր թիմում աշխատող ուսանողների մի քանի հնարքով, որոնք կօգնեն քեզ մասնագիտական առաջին քայլերը անելու ճանապարհին:
Ստեղծի́ր օրվա պլան և խիստ հետևի́ր դրան
Հստակ ժամանակացույց ունենալն ու դրան հետևելը արդեն գործի կեսն է: Օրվա հստակ պլանը կօգնի քեզ առօրյա գործերն ավելի արագ և կազմակերպված անել: Այդ կերպ առավել օպտիմալ կօգտագործես նաև ազատ ժամանակը:
Օգտագործի́ր օրացույց և հիշեցումներ
Օրվա պլանդ կատարելու համար օգտագործի́ր հեռախոսիդ օրացույցը, կարևոր հանդիպումների և անելիքների համար հիշեցումնե́ր դիր: Այդ կերպ կկարողանաս հետևել նախնական պլանիդ և ոչինչ բաց չես թողնի:
Իրատեսական պլաններ սահմանի́ր
Օրվա ցուցակում ներառի́ր միայն այն գործերը, որոնք իրատեսական են, ու կարող ես ավարտել տվյալ օրը:
Մի́ կատարիր մի քանի առաջադրանք միանգամից
Երբ օրդ հագեցած է, փորձում ես հանդիպման ժամանակ լսել զրուցակցիդ, միևնույն ժամանակ աշխատանքային նամակ գրել հեռախոսով: Սակայն արդյունքում չես ընկալում դիմացինիդ միտքը, ստիպված ես լինում մի քանի անգամ ընթերցել գրածդ նամակը` սխալներից խուսափելու համար: Արդյունքում կրկնակի ժամանակ ես ծախսում:
Սովորի́ր առաջնահերթություններ սահմանել
Սա կարևոր հմտություն է: Առաջադրանքներիդ տո́ւր կարևորություն` ըստ օրերի և շաբաթների:
Սահմաններ գծի́ր և սովորի́ր ասել «Ոչ»
Որպես ուսանող` դու ունես մի շարք հնարավորություններ` օրդ հագեցած դարձնելու համար. համալսարանական միջոցառումներ, ժամանց ընկերներիդ հետ և այլն: Սակայն դու չես կարող ամեն ինչ հասցնել: Որոշ դեպքերում պետք է մերժես հրավերը ու կարողանաս ասել ՈՉ:
Դիմի́ր գործընկերներիդ
Եթե ունես օգնության կամ խորհրդի կարիք, ապա օգնության կանչի́ր թիմակիցներիդ: Մենք այդպես ենք անում:
Ժամանակ հատկացրո́ւ քեզ
Ամենաարժեքավորը ինքնազարգացմանը տրամադրված ժամանակն է: Առօրյա կարևոր գործերում ժամանակ հատկացրո́ւ նաև այն ամենին, ինչ հաճելի է և լիցքավորում է քեզ` ֆիլմ դիտել, գիրք կարդալ և այլն: Չմոռանաս նաև մարզվելու ու մշակութային միջոցառումների մասին:
1.9K viewsedited  06:44
Open / Comment